Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Վաղարշակի Ղազարյան (հուլիսի 11, 1921(1921-07-11)[1], Չիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1] - հոկտեմբերի 18, 1995(1995-10-18), Մոսկվա, Ռուսաստան), հայ արձակագիր, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1945), գեներալ-մայոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1976

Աշոտ Ղազարյան
հուլիսի 11, 1921(1921-07-11)[1] - հոկտեմբերի 18, 1995(1995-10-18) (74 տարեկան)
ԾննդավայրՉիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԶրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Ծալկայի շրջանի Չիֆթքիլիսա գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական (1939-1940) և Հայրենական մեծ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերի պաշտպանական (Մերձբալթիկա, Լենինգրադ), հարձակողական (Սմոլենսկի մարզ, Բելառուսիա) մարտերին։ 1945 թվականի հունվարի 18-22-ը Աշոտ Ղազարյանի ղեկավարած տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում 150 կիլոմետր խորացել է հակառակորդի թիկունքում և անօրինակ սխրագործությամբ կազմալուծել ֆաշիստական զորքերի կոմունիկացիաները։ Մարտական այդ առաջադրանքը փայլուն կատարելու համար Աշոտ Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Պատերազմի ավարտից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ 1949 թվականին ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան։ 1969-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ զինվորական կոմիսար։ 1970 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1987-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ/ՀՀ աշխատանքի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ։

Եղել է նաև ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Գրել է պատերազմական տարիների հուշեր՝ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (հ. 1-3, 1979-1985)։

Ռուսերեն լույս են տեսել Ղազարյանի «Քառորդ դար տանկերի վրա» (Երևան, 1970, 1972), «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (Երևան, 1975, 1977, 1979) գրքերը։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակներով (1985)[2]։

  • Վ. Ի. Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան (2)
  • Խորհրդային Միության հերոս
  • «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների» մեդալ
  • «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
  • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
  • Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն խմբագրել

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
  • Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с. - ISBN 99930-4-342-7.
  • Дриго С. В. За подвигом - подвиг. - Калининград, 1984.
  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. - СПб., 2005. - 312 с.: ил. - ISBN 5-9676-0034-5.
  • Цкитишвили К. В. Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. - Тб., 1981.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ղազարյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։