«Աշնան մեղեդի», հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծություններից[1]։

Աշնան մեղեդի
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՎահան Տերյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1906
ՀրատարակչությունՆոր կյանք
Հրատարակվել է1906
Հայերեն հրատ.1906
ՇարքՄթնշաղի անուրջներ
ՎիքիդարանԱշնան մեղեդի

Պատմություն խմբագրել

«Աշնան երգ» բանաստեղծությունը հեղինակը գրել է 1906 թվականի օգոստոսին։ Առաջին անգամ տպագրվել է նույն թվականի հոկտեմբերի 15-ին «Նոր կյանք» ամսագրում (№ 16, էջ 185)[2] «Աշնան մեղեդիներից» վերնագրով։ Դրա տակ գրված է․ «1906 թ․, օգոստոս, Մոսկվա»։

«Մթնշաղի անուրջներ» շարքի մաս է կազմում։

Տարբերություններ խմբագրել

«Նոր կյանքում»․ խմբագրել

 

Աշո՜ւն է․․․ Անձրև՜․․․ Ստվերներն անձև
Դողում են դանդաղ — ու միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜․․․
Ճնշում է սիրտս ինչ որ անուրախ
Անհանգստություն․․․
Ըսպասի՛ր․․․ Լսի՛ր․․․ Ես չե կամենում
Անցած հույզերից, անցած հույսերից
Տառապել կրկին․—
Տե՛ս, ցավում է լուռ իմ հոգին նորից,
Իմ հիվանդ հոգին։
Անձրև՜ է․․․ Աշո՜ւն․․․ Ինչու՞ ես հիշում,
Մոռացա՛ծ ընկեր, հեռացա՛ծ ընկեր․ —
Աշո՜ւն է, աշո՜ւն․․․
Դու այն տեղ հեռվում, այն աղմկաբեր
Կյանքի դաշտերում․․․
Աշո՜ւն է․․․ Անձրև՜։ Մշուշներն անձև
Սողում են դանդաղ — ու միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜․․․[1][2]

 

«Մթնշաղի անուրջներում»․ խմբագրել

 

1 Աշո՜ւն է․․․ անձրև՜․․․ Շշուկներն անձև
2 Մեռնում են դանդաղ․․․ պա՜ղ, միապաղա՜ղ անձրև ու անձրև․․․
11 Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս․․․ Ես պաղ մշուշում․․․[1][2]

 

Արվեստում խմբագրել

«Աշնան երգ» բանաստեղծությունը երգում է PROJECT LA խումբը (երաժշտությունը՝ Լևոն Արևշատյան, երգիչ՝ Գոռ Սուջյան)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տերյան, Վահան (1960). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Հայպետհրատ. էջեր 22, 293–294.
  2. 2,0 2,1 2,2 Վահան, Տերյան (1972). Երկերի ժողովածու։ Հատոր առաջին. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջեր 36, 311–312. {{cite book}}: Unknown parameter |publication—date= ignored (օգնություն)
  3. An Autumn Melody (Աշնան մեղեդի) by PROJECT LA, Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աշնան մեղեդի