«Աշնան լեգենդները» (անգլ.՝ Legends of the Fall), 1994 թվականի ամերիկյան ֆիլմ, ռեժիսոր Էդվարդ Ցվիկի էպիկական պատմական դրաման, որի գլխավոր դերերում նկարահանվել են Բրեդ Փիթը, Էնթոնի Հոփքինսը, Էյդան Քուինը, Հենրի Թոմասը, Ջուլյա Օրմոնդը։ Նկարահանված լինելով Ջիմ Հարիսոնի համանուն ստեղծագործության (1979) հիման վրա՝ ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին Մոնտանայի վայրի տափաստաններում ապրող երեք եղբայրների ու նրանց հոր և այն մասին, թե ինչպես են նրանց կյանքի վրա ազդում բնությունը, պատմությունը, պատերազմն ու սերը: Ֆիլմի գործողությունների ժամանակն ընդգրկում է Առաջին համաշխարհային պատերազմից մինչև չոր օրենքի դարաշրջանը և ավարտվում կարճ տեսարանով, որում ներկայացվող գործողությունը տեղի է ունենում 1963 թվականին։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում և հաղթել մեկում՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Ջոն Թոլ)[11]։ Ե՛վ գրքում, և՛ ֆիլմում օգտագործվում են կոռներեն բառեր Լադլոու ընտանիքի կոռնական ծագման պատճառով[12]։

Picto infobox cinema.png
Աշնան լեգենդները
Legends of the Fall
Աշնան լեգենդները (ազդագիր).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][4][5], դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ռազմական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 23, 1994[6], մայիսի 19, 1995 և մարտի 30, 1995[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդուարդ Ցվիկ[1][2][3][8][5]
ՊրոդյուսերՄարշալ Հերսկովից, William D. Wittliff? և Էդուարդ Ցվիկ
Սցենարի հեղինակWilliam D. Wittliff?
ԴերակատարներԲրեդ Փիթ[2][3][8][4][9], Էնթոնի Հոփքինս[2][8][4][9], Aidan Quinn?[2][4][9], Julia Ormond?[4][9], Հենրի Ջեքսոն Թոմաս[2][9], Գորդոն Թութուսիս[9], ՏանտուԿարդինալ[9], Christina Pickles?[9], Karina Lombard?[9], Eric Johnson?[9], Քենեթ Ուելշ[9], Keegan MacIntosh?[9], Բիլ Դաու[9], Ռոբերտ Ուիզդեն[9], John Novak?[10] և Nigel Bennett?[10]
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայրՄոնտանա
Նկարահանման վայրՎանկուվեր և Ալբերտա
ԿինոընկերությունBedford Falls Productions?
Տևողություն128 րոպե

ՍյուժեԽմբագրել

Մոնտանա նահանգում ապրում է պաշտոնաթող գնդապետ Ուիլյամ Լադլոուն (Էնթոնի Հոփքինս) իր կնոջ ու երեք որդիների հետ։ Ծառայության ընթացքում գնդապետը մասնակցել է հնդկացիների ցեղասպանությանը, սակայն հասկանալով տեղի ունեցող դեպքերի անարդարությունը՝ թողել է ծառայությունն ու ընտանիքի հետ բնակություն հաստատել քաղաքակրթությունից հեռու։ Նրանց հետ ապրում է կրի ցեղի հնդկացի Մեկ Հարվածը (անգլ.՝ One Stab) և Դեքերների ընտանիքն իրենց խառնածին դստեր հետ։ Շուտով գնդապետի կինը՝ Իզաբելը, վերադառնում է Եվրոպա, իսկ փոքրահասակ երեխաները մնում են հոր հետ։ Գնդապետի միջնեկ որդին՝ Տրիստանը (Բրեդ Փիթ), շատ ժամանակ է անցկացնում Հարվածի հետ, սովորում է որսորդություն, սիրում է լինել անտառում։ Տասներկու տարեկանում Տրիստանը դիպչում է քնած գրիզլի արջին։ Վերջինս արթնանում է ու վիրավորում նրան, սակայն տղան հարվածում է նրա թաթին ու կտրում ճանկը։

Գնդապետի կրտսեր որդին՝ Սեմյուելը, գնում է սովորելու և մի քանի տարի անց վերադառնում է հարսնացուի՝ Սյուզաննայի (Ջուլյա Օրմոնդ) հետ։ Շուտով Եվրոպայում սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, ընտանիքի ավագ ու կրտսեր որդիներն իրենց պարտքն են համարում կռվել հանում Անգլիայի, չնայած նրանց հայրն այլ կերպ է մտածում։ Կարճ ժամանակ անց երեք եղբայրները մեկնում են պատերազմ։ Գնում է նաև Տրիստանը, բայց միայն նրա համար, որ հոգ տանի Սեմյուելի համար։ Սյուզաննան մնում է փեսացոին սպասելու գնդապետի տանը։ Պատերազմում ավագ եղբայրը՝ Ալֆրեդը, ոտքից վիրավորվում է, իսկ Սեմյուելը զոհվումէ Տրիստանի աչքի առաջ։ Տրիստանը, համաձայն հնդկացիական սովորույթի, հանում է եղբոր սիրտը, որպեսզի այն տանի հայրենիք։ Դրանից անմիջապես հետո Տրիստանը գնում է վրեժ լուծելու․ նա սպանում է գերմանացի երկու գնդացրորդների և հանում նրանց գլխամաշկը։

Ապաքինվելուց հետո տուն է վերադառնում Ալֆրեդն ու բերում Սեմյուելի սիրտը։ Տրիստանը, խիստ ծանր տանելով կրտսեր եղբոր մահը, հեռանում է հայրական տնից ու երկար ժամանակ թափառում Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Ալֆրեդը Սյուզաննային խոստովանում է, որ սիրում է նրան հենց այն պահից, երբ առաջին անգամ տեսավ նրան և խնդրում է ամուսնանալ իր հետ, սակայն ացջիկը մերժում է։ Երբ Տրիստանը վերադառնում է, պարզ է դառնում, որ Սյուզաննան անտարբեր չէ նրա նկատմամբ, և նրանք սկսում են միասին ապրել։ Ալֆրեդը չի կարողանում հաշտվել դրա հետ և հեռանում է՝ որոշելով սկսել սեփական գործը քաղաքում։

Տրիստանը նախկինի պես հանգստություն չի գտնում եղբոր մահվան պատճառով։ Արդյունքում նա նորից հեռանում է տնից՝ թափառելու աշխարհում, իսկ Սյուզաննան խոստանում է սպասել նրան։ Տրիստանը ճանապարհորդում է տարբեր մայրցամաքներում՝ մասնավորապես լինելով Աֆրիկայում, Ինդոնեզիայում, Նոր Գվինեայում և այլ էկզոտիկ երկրներում։ Նա Սյուզաննային ուղարկում է ոսկե ապարանջան, իսկ մի օր էլ նրանից ստացվում է հրաժեշտի նամակ, որում նա Սյուզաննային խորհուրդ է տալիս ամուսնանալ ուրիշի հետ։

Տրիստանի նամակն ստանալուց հետո Սյուզաննան դա վերապրում է որպես ողբերգություն, իսկ գնդապետը մասամբ կաթվածահար է լինում։ Սյուզաննան ամուսնանում է Ալբերտի հետ, որը, սկսելով որպես անասնարդյունաբերող, հաջության էր հասել՝ դառնալով կոնգրեսմեն։ Բիզնեսն ու քաղաքականությունը Ալֆրեդին կապել են Օ’Բանիոն եղբայրների հետ, որոնք ավազակներ են ու բուտլեգերներ։ Մի քանի տարի անց Տրիստանը վերադառնում է տուն. նրա տեսքից երևում է, որ նա հաղթահարել է վիշտը։ Նա նվերներ էր բերել բոլորի համար, այդ թվում նաև Իզաբել երկրորդի՝ Դեքերների հնդկացի դստեր համար։ Տրիստանն ու Իզաբելն ամուսնանում են և ունենում որդի ու դուստր։

Ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելված լինելու տարիներին Տրիստանն ստիպված է լինում զբաղվել սպիրտային խմիչքների անօրինական առևտրով՝ խանգարելով Օ’Բանիոն եղբայրներին ու կոնֆլիկտի մեջ ներքաշվելով նրանց հետ։ Ավազակ-գանգստերների համար աշխատող ոստիկանության սպայի գնդակից պատահականորեն զոհվում է Իզաբել երկրորդը, և զայրացած Տրիստանը սպային ծեծում է մինչև մահամերձ վիճակը, ինչի համար երեսուն օրով բանտարկվում է։ Այնտեղ նա մտածում է իր վրիժառության պլանը։ Սյուզաննան բանտում այցելում է Տրիստանին և խոստովանում, որ չի կարող ապրել առանց նրա, բայց Տրիստանը մերժում է նրան ու պահանջում վերադառնալ Ալֆրեդի մոտ։

Հասկանալով, որ չի կարող ապրել առանց Տրիստանի և չկարողանալով դիմանալ նրա մերժմանը՝ Սյուզաննան ինքնասպան է լինում։ Բանտից դուրս գալուց հետո Տրիստանը Մեկ Հարվածի ու Դեքերի հետ հաշվեհարդար է տեսնում կնոջ մահվան մեղավորների, այդ թվում նաև Օ’Բանիոն եղբայրներից մեկի հետ։ Շերիֆն ու Օ’Բանիոն մյուս եղբայրը գնում են գնդապետի տան մոտ, որպեսզի սպանեն Տրիստանին, սակայն զոհվում են փոխհրաձգության արդյունքում, որին անսպասելիորեն միջամտում է օգնության հասած Ալֆրեդը։ Գնդապետը ներում է ավագ որդուն, իսկ Տրիստանը նրան խնդրում է հոգ տանել իր երեխաների մասին։

Ֆիլմի վերջին տեսարանը տեղի է ունենում 1963 թվականին. Տրիստանը, որ արդեն ծեր է և ապրում է Հյուսիսային երկրում, կռվում է գրիզլի արջի հետ, այնուհետև Մեկ Հարվածն ասում է, որ դա «լավ մահ էր»։

ԴերերումԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 58 % վարկանիշ (57 գրախոսականների հիման վրա), որոնց միջին միավորը կազմել է 5,8 բալ 10 հնարավորից[13]։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 45 % (23 գրախոսականների հիման վրա)[14]

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
Օսկար[11][15] Լավագույն օպերատորական աշխատանք Ջոն Թոլ Հաղթանակ
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Լիլի Քիլվերթ, Դորի Կուպեր Առաջադրված
Լավագույն ձայն Պոլ Մեսի, Դևիդ Քեմփբել, Քրիստոֆեր Դևիդ, Դուգլաս Գենտոն Առաջադրված
Ոսկե գլոբուս[16] Լավագույն ֆիլմ-դրամա Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Էդվարդ Ցվիկ Առաջադրված
Տղամարդու լավագույն դերակատարում դրամայում Բրեդ Փիթ Առաջադրված
Ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտություն Ջեյմս Հորներ Առաջադրված

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել