Աշխեն Հարությունյան

հայ քիմիկոս

Աշխեն Քրիստափորի Հարությունյան (Տեր-Խաչատրյան, մարտի 9, 1894(1894-03-09), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1979(1979-05-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1951): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):

Աշխեն Հարությունյան
Ծնվել էմարտի 9, 1894(1894-03-09)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 26, 1979(1979-05-26)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1950)
Մասնագիտությունքիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Աշխեն Հարությունյանը ծնվել է 1894 թվականի մարտի 9 (21)-ին, Թիֆլիսում։ 1923 թվականին ավարտել է Խարկովի բակտերիաբանական ինստիտուտը։ 1929-1941 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական ինստիտուտում, 1939-1967 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, 1967-1971 թվականներին՝ պրոֆեսոր, 1971-1974 թվականներին՝ գիտխորհրդատու[2][3]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանի հանքային պաշարների, սորբենտների, ներկանյութերի, պելոիդների և միկրոտարրերի հատկությունների ուսումնասիրությանը[4]։ Զբաղվել է նաև միջնադարյան Հայաստանի քիմիական և տեխնոքիմիական գիտելիքների զարգացման, ներկերի ու թանաքների պատրաստման ու գործածության պատմության հարցերով։

Մահ խմբագրել

Աշխեն Հարությունյանը մահացել է 1979 թվականին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Ներկերի և թանաքների գործածությունը հին հայկական ձեռագրերում, Երևան, 1941։
  • Որակական (կիսամիկրո) և քանակական (ծավալային) անալիզ, Երևան, 1959 (համահեղինակ)։
  • Միկրոէլեմենտների դերը կենդանական եվ բուսական աշխարհում, Երևան, 1962, 35 էջ, տիտղթ. (Հարությունյան Ա. Ք.):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=10021
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3, էջ 282:
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.