Աշխեն Արաքսյան
խորհրդային և հայկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր
Աշխեն Արաքսյան (դեկտեմբերի 28, 1875 - փետրվարի 16, 1945), խորհրդային և հայկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)։
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1875 |
Մահացել է | փետրվարի 16, 1945 (69 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱշխեն Արաքսյանը ծնվել է 1875 թվականի դեկտեմբերի 28-ին։ Բեմական գործունեությունն սկսել է 1896 թվականին Թիֆլիսում։ 1928 թվականից՝ Լենինականի թատրոնի դերասանուհի[1]։
Մահացել է 1945 թվականի փետրվարի 16-ին[1]։
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Գաբրիել Սունդուկյան | Քանդված օջախ | |
Հակոբ Պարոնյան | Մեծապատիվ մուրացկաններ | Շողակաթ |
Ալեքսանդր Օստրովսկի | Անտառ | Գուրմիժսկայա |
Ալեքսանդր Օստրովսկի | Եկամտաբեր վայր | Կուկուշկինա |
Ալեքսանդր Աֆինոգենով | Երկյուղ | Կլարա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Աշխեն Արաքսյան». zarkfoundation.com.