Աշիլ Ամպերյոր
Աշիլ Ամպերյոր (ֆր.՝ Achille Emperaire, սեպտեմբերի 16, 1829[2][3][4][…], Էքս-ան-Պրովանս[1] - հունվարի 8, 1898[5][4][6], Էքս-ան-Պրովանս[6]), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ։
Աշիլ Ամպերյոր ֆր.՝ Achille Emperaire | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Jean Joseph Achille Emperaire[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1829[2][3][4][…] |
Ծննդավայր | Էքս-ան-Պրովանս[1] |
Վախճանվել է | հունվարի 8, 1898[5][4][6] (68 տարեկան) |
Մահվան վայր | Էքս-ան-Պրովանս[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Ջոզեֆ Գիլբերտ |
![]() |
Պոլ Սեզանի ընկերը։
Կյանքը և արվեստըԽմբագրել
Ամպերյորը ծնվել է մարմնական վնասվածքով և ամբողջ կյանքում գաճաճ է մնացել։ Նկարչություն և գեղանկարչություն ուսումնասիրել է հարազատ քաղաքում 1844-1856 թվականներին։ Այնուհետև շարունակել է իր կրթությունը Փարիզում` Թոմ Կուտյուրի նկարչական դպրոցում, որում սովորում էր նաև Սեզանը (մինչև 1858 թվական)։ Նկարիչները ծանոթացել են 1861 թվականին փարիզյան Սյուիսի ակադեմիայում։ Կրթություն ստանալու ժամանակ Ամպերյորը ստիպված է եղել փողոցում ապրել։ Իր նամակներից մեկում նկարիչը նշել է. «Եթե ես ճաշի համար պատահաբար 80 սանտիմ եմ ունենում, դա ինձ իսկական երջանկություն է թվում... Այո՛, Փարիզը մի մեծ գերեզմանոց է... Քչերն են կարողանում այստեղ ոտքի կանգնել, մեծամասնությունը պարզապես կորչում է։»
Իր առաջին ցուցահանդեսից առաջ Ամպերյորը նկարներից մեկի մակերեսը լաքով է պատել։ Հաջորդ օրը նկարիչը հայտնաբերել է, որ իր նկարը լիովին լղոզված է։ Ամպերյորը դրանից այնքան է վախեցել, որ դրանից հետո այլևս երբեք իր աշխատանքներում լաք չի օգտագործել։ Արդյունքում իր աշխատանքներից շատերը չեն պահպանվել։ Այն, ինչ հասել է մեզ, փրկվել է նկարչի տղայի` Ժոզեֆ Ռավեզուի ջանքերով։
Երջանիկ պատահականության շնորհիվ Ամպերյորը պատվեր է ստանում կտավ նկարել Լուվրի համար, ինչը նրան 1000 ֆրանկի եկամուտ է բերում, ինչը 1870-ական թվականներին մեծ գումար էր համարվում։ Նկարիչը կարողանում է վճարել հարկերը և 1873 թվականի հոկտեմբերին տեղափոխվում է իր հարազատ Էքս։ Այստեղ նա ծանոթանում է գրող Ժ. Հասկի հետ, ով դառնում է նրա մոտ ընկերը։ 1881 և 1882 թվականներին Ամպերյորն այցելում է Փարիզ, որտեղ ընդունվում է ֆրանսիացի ազատ նկարիչների հասարակություն (Société libre des Artistes français): 1883 թվականից հետո նա այլևս չի հեռացել Էքս ան Պրովանսից և հաճախ մեկնել է տեղի Լե Տոլոնե լեռնային շրջանը, որտեղ շատ է նկարել։
Չնայած Սեզանի հետ ավելի քան տասնամյակ տևած ընկերությանը` Ամպերյորի արվեստում չի նկատվում Սեզանի ազդեցությունը։ Ամպերյորի պաշտելիների շարքում էին Տիցիանը և Է. Մանեն։ Ամպերյորի մի շարք աշխատանքներ պահվում են Էքաս ան Պրովանսում` Գրանի թանգարանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.archives13.fr/ark:/40700/vta1c31fa87e8c95120/daogrp/0/96
- ↑ 2,0 2,1 https://rkd.nl/explore/artists/26206
- ↑ 3,0 3,1 Achille Emperaire (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.archives13.fr/ark:/40700/vta8da60ae67cde4703/daogrp/0/14