Աշգանի (հայաբնակ)
(Վերահղված է Աշազանիից)
Աշգանի, գյուղ Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Խարբերդ-Չմշկածագ ճանապարհի վրա, Արածանիի աջ ափին, որտեղ Թաղարա վտակը թափվում է Արածանիի մեջ։
Գյուղ | |
---|---|
Աշգանի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Աշագանի, Աշգան, Աշիկան, Աշքյոյ, Գյավուր Էշգյունի, Էշկյունի, Կյավուր Էշկյունի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աշգանեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ Աշգանին (որը հիշատակվում է դեռևս մ. թ. ա.) հնում եղել է հայկական բնակավայր։
XIX դարում Աշգանի անունով կար երկու գյուղ, հայաբնակ, որին թուրքերն անվանում էին «Գյավուր էշկյունի», և քրդաբնակ՝ «Քուրդ էշկյունի»։ Աշգանին ավերվել է 1895 թվականին։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 30 տուն հայ և քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում կար Սուրբ Գևորգ անունով եկեղեցի, որին գյուղացիները «Սուրբ Թորոս» էին կոչում։ Գյուղի մոտ էր գտնվում Մայրամդար (Կալե) հին ամրության ավերակները[1]
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 289
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 465)։ |