Անրի Ռոշֆոր
Վիկտոր Անրի Ռոշֆոր, Մարկիզ դը Ռոշֆոր Լյուս (ֆր.՝ Victor Henri Rochefort, Marquis de Rochefort-Luçay, հունվարի 30, 1831 կամ հունվարի 31, 1830[1], Փարիզ - հունիսի 30, 1913 կամ հուլիսի 1, 1913[1], Էքս լե Բեն), ֆրանսիացի հրապարակախոս և քաղաքական գործիչ։ Երկրորդ կայսրության (1852-1870) ժամանակ մասնակցել է հանրապետական շարժմանը։ 1868-1869 թթ. հրատարակել է «Լապտեր» («La Lanterne») շաբաթաթերթը, որտեղ սուր քննադատության է ենթարկել Նապոլեոն III-ին։ 1869 թվականին ընտրվել է օրենսդրական կորպուսում։ Նույն թվականին հիմնադրել է «Մարսելյեզ» («La Marseillaise») օրաթերթը։ 1870 թվականի սեպտեմբերին մտել է «ազգային պաշտպանության կառավարության» կազմի մեջ, որտեղ ակտիվ դեր չի խաղացել և հոկտեմբերին դուրս է եկել նրա կազմից։ 1871 թվականին Փարիզի կոմունայի ժամանակ քննադատել է Ա․ Թիերին և վերսալցիներին, բայց և չի պաշտպանել կոմունարներին։ 1873 թվականին աքսորվել է Նոր Կալեդոնիա, որտեղից 1874 թվականին փախել է Անգլիա, ապա հաստատվել Ժնևում։ 1879 թվականի ներումից հետո 1880 թվականին վերադարձել է Ֆրանսիա։ Հրատարակել է «Անհաշտելի» («Լ’ Intransigea-ոէ») թերթը։
Անրի Ռոշֆոր Henri de Rochefort-Luçay | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30, 1831 կամ հունվարի 31, 1830[1] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հունիսի 30, 1913 կամ հուլիսի 1, 1913[1] |
Մահվան վայր | Էքս լե Բեն |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ, վիպասան, գրող և կոմունար |
Աշխատավայր | Փարիզի քաղաքապետարան, Le Charivari?, Le Figaro և Le Nain jaune? |
Ծնողներ | հայր՝ Claude Louis Marie Rochefort-Luçay? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | Octave Rochefort? |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |