Անտոն Բելով
Անտոն Սերգեևիչ Բելով (ռուս.՝ Антон Сергеевич Белов, հուլիսի 29, 1986, Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հոկեյիստ, պաշտպան, Չելյաբինսկի հոկեյի սան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)։ 2014 թվականի աշխարհի չեմպիոն, ԲՄԱ-ի կազմում Գագարինի կրկնակի գավաթակիր 2015 և 2017 թվականներին։
Ծնվել է | Անտոն Բելով 1986 թվականի հուլիսի 29 Ռյազան |
---|---|
Ազգություն | ռուս |
Հասակ | 193 |
Քաշ | 99 |
Դիրք | պաշտպան |
Կարիերա խմբագրել
Չելյաբինսկի հոկեյի դպրոցի՝ «Տրակտորի» և «Մեչելի» սան է։ Բարձրագույն դիվիզիոնում (ներառյալ «Ավանգարդի» տվյալները)՝ 315 խաղ, 15 տափօղակ, 52 փոխանցում, 339 րոպե տուգանք։
2012 թվականի ապրիլի 15-ին Մայրցամաքային հոկեյի լիգայի փլեյ-օֆֆի ժամանակ Բելովի դոպինգի նմուշում հայտնաբերվել է «S6 б դասի արգելված նյութ, որը, ըստ երևույթին, մարզիկի օրգանիզմում հայտնվել է չհավաստագրված սպորտային սնունդ ընդունելիս»։ Մայրցամաքային հոկեյի լիգան հոկեյիստին զրկել է ուսումնամարզական հավաքներին և մրցումներին մասնակցելու իրավունքից մինչև հակադոպինգային կանոնների խախտման վերաբերյալ որոշում կայացնելը։ Հակադոպինգային հանձնաժողովի նիստից հետո որոշվել է Անտոն Բելովին 3 ամսով հեռացնել ուսումնամարզական հավաքներից և մրցույթներից[1]։
2012 թվականի հունիսին «Ավանգարդը» հայտարարել է Բելովի հետ պայմանագիրը երկու տարով երկարաձգելու մասին[2]։
2012-2013 մրցաշրջանը Բելովի համար լավագույնն էր կարիերայում։ 46 խաղից նա խփել է 9 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում, ինչը նրան դարձրել է «Ավանգարդի» լավագույն պաշտպան ռմբարկուն ըստ «գոլ + փոխանցում» համակարգի։
2009–2013 մրցաշրջաններում «Ավանգարդում» անցկացրել է 270 խաղ, խփել է 19 գոլ, կատարել է 55 փոխանցում, հավաքել է 249 րոպե տուգանք և «+54» օգտակարության ցուցանիշ։ «Ավանգարդի» ամենաարդյունավետ պաշտպանն էր 2013 թվականի առաջնությունում. ընդհանուր առմամբ նա խփել է 9 գոլ։ Խաղացել է 77 համարի շապիկով։
2013 թվականի մայիսի 30-ին Բելովը որոշել է լքել «Ավանգարդը» և շարունակել կարիերան Հոկեյի ազգային լիգայում։ Նա մեկ տարով պայմանագիր է կնքել «Էդմոնտոն Օյլերզի» հետ[3]։
2013 թվականի նոյեմբերի 16-ին «Կալգարի Ֆլեյմզի» դեմ խաղում Բելովը սահմանել է խաղաժամանակի անձնական ռեկորդ մեկ խաղի ընթացքում՝ 23 րոպե 48 վայրկյան։
2014 թվականի հունվարի 7-ին Բելովն ընդգրկվել է 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի հայտացուցակում։
2014 թվականի հունվարի 10-ին «Փիթսբուրգի» դեմ տնային խաղում Բելովը խփել է իր առաջին գոլը Հոկեյի ազգային լիգայում, որն օգնել է «Օյլերզին» հավասարեցնել հաշիվը խաղում, իսկ այնուհետև հաղթել ավելացրած ժամանակում 4:3 հաշվով։
2014 թվականի ապրիլին նա վերադարձել է Մայրցամաքային հոկեյի լիգա՝ Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի հետ պայմանագիր ստորագրելով 4 տարով[4]։ ԲՄԱ-ի կազմում նա երկու անգամ նվաճել է Գագարինի գավաթը 2015 և 2017 թվականներին։
2018 թվականի մայիսին երկարաձգել է պայմանագիրը ԲՄԱ-ի հետ երեք մրցաշրջանով՝ մինչև 2021 թվականը։
2023 թվականի ապրիլին,«Ավանգարդը» որոշել է չերկարաձգել խաղացողի հետ պայմանագիրը, հոկեյիստը լքել է թիմը ազատ գործակալի կարգավիճակով։
Անձնական կյանք խմբագրել
Կինը՝ Ելենա, աղջիկը՝ Տաիսիա, որդիները՝ Լև և Ֆյոդոր։
Նվաճումումներ խմբագրել
- Աշխարհի չեմպիոն 2014 թվականին
- 2015 թվականին արծաթե մեդալակիր աշխարհի առաջնություն
- 2016 թվականին բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնության
- 2017 թվականին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- 2004 թվականին երիտասարդական թմերի հոկեյի աշխարհի չեմպիոն
- 2005 թվականին հոկեյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր երիտասարդական թմերի միջև
- 2007/2008 մրցաշրջանում Կարյալայի գավաթ մրցաշարի հաղթող
- Օմսկի «Ավանգարդի» կազմում 2011/2012 մրցաշրջանի Մայրցամաքային հոկեյի լիգայի առաջնության արծաթե մեդալակիր
- 2013 թվականին Մայրցամաքային հոկեյի լիգայի աստղերի խաղի մասնակից
- 2015 թվականին Գագարին գավաթի սեփականատեր
- 2015 թվականին Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
- 2017 թվականին Գագարին գավաթի սեփականատեր
- 2017 թվականին Ռուսաստանի չեմպիոն
- Ռուսաստանի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր
- 2017 թվականին Ջենթլմեն սառույցի վրա (Մայրցամաքային հոկեյի լիգա)
- 2017 թվականին Ամենաօգտակար խաղացողը Մայրցամաքային հոկեյի լիգայի մրցաշրջանում
Վիճակագրություն խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Կանոնավոր մրցաշրջան | Պլեյ-օֆֆ | |||||||||||||||
Մրցաշրջան | Թիմ | Լիգա | Խ | Գ | Փ | Մ | +/− | Տ | Խ | Գ | Փ | Մ | +/− | Տ | ||
2004/05 | ԲԿՄԱ Մոսկվա | Սուպերլիգա | 30 | 0 | 0 | 0 | -3 | 14 | — | — | — | — | — | — | ||
2005/06 | ԲԿՄԱ Մոսկվա | Սուպերլիգա | 18 | 0 | 2 | 2 | 3 | 35 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
2006/07 | ԲԿՄԱ Մոսկվա | Սուպերլիգա | 49 | 4 | 5 | 9 | -1 | 42 | 12 | 1 | 3 | 4 | 1 | 8 | ||
2007/08 | ԲԿՄԱ Մոսկվա | Սուպերլիգա | 54 | 1 | 4 | 5 | 2 | 69 | 6 | 1 | 1 | 2 | -1 | 16 | ||
2008/09 | Ավանգարդ | ՄՀԼ | 38 | 1 | 4 | 5 | -1 | 71 | 5 | 1 | 0 | 1 | 3 | 4 | ||
2009/10 | Ավանգարդ | ՄՀԼ | 39 | 1 | 10 | 11 | 12 | 48 | — | — | — | — | — | — | ||
2010/11 | Ավանգարդ | ՄՀԼ | 54 | 4 | 10 | 14 | 13 | 28 | 8 | 1 | 2 | 3 | 2 | 4 | ||
2011/12 | Ավանգարդ | ՄՀԼ | 50 | 0 | 6 | 6 | 2 | 30 | 18 | 1 | 2 | 3 | 8 | 12 | ||
2012/13 | Ավանգարդ | ՄՀԼ | 46 | 9 | 17 | 26 | 29 | 30 | 12 | 1 | 3 | 4 | -4 | 24 | ||
2013/14 | Էդմանտոն Օյլերզի | ՀԱԼ | 57 | 1 | 6 | 7 | -12 | 34 | — | — | — | — | — | — | ||
2014/15 | ԲՄԱ | ՄՀԼ | 36 | 3 | 5 | 8 | 26 | 12 | 20 | 1 | 6 | 7 | 8 | 13 | ||
2015/16 | ԲՄԱ | ՄՀԼ | 46 | 3 | 7 | 10 | 2 | 12 | 15 | 2 | 2 | 4 | -3 | 2 | ||
2016/17 | ԲՄԱ | ՄՀԼ | 56 | 9 | 18 | 27 | 34 | 12 | 18 | 3 | 11 | 14 | 4 | 10 | ||
2017/18 | ԲՄԱ | ՄՀԼ | 24 | 2 | 5 | 7 | 11 | 2 | 7 | 0 | 3 | 3 | -1 | 27 | ||
2018/19 | ԲՄԱ | ՄՀԼ | 41 | 6 | 10 | 16 | 18 | 8 | 17 | 0 | 1 | 1 | -4 | 4 | ||
2019/20 | ԲՄԱ | ՄՀԼ | 42 | 4 | 9 | 13 | 9 | 8 | 4 | 1 | 1 | 2 | 1 | 0 | ||
2020/21 | ԲՄԱ | ՄՀԼ | 37 | 2 | 6 | 8 | 4 | 8 | 7 | 0 | 0 | 0 | 2 | 2 | ||
2021/22 | Դինամո Մոսկվա | ՄՀԼ | 22 | 2 | 5 | 7 | 10 | 4 | 6 | 0 | 0 | 0 | -1 | 2 | ||
2022/23 | Ավանգարդ | ՄՀԼ | ||||||||||||||
Ընդամենը ՄՀԼ-ում | 531 | 46 | 114 | 160 | 158 | 271 | 137 | 11 | 31 | 42 | 15 | 104 | ||||
Ընդամենը ՀԱԼ-ում | 57 | 1 | 6 | 7 | -12 | 34 | — | — | — | — | — | — |
Ազգային հավաքականում խմբագրել
Թվական | Ազգային հավաքական | Մրցաշար | Տեղ | Խ | Գ | Փ | Մ | Տ | |
2003 | Ռուսաստանի մանկապատանեկան թիմ | ՊԱԱ (մինչև 18) | 3 | 5 | 0 | 0 | 0 | 2 | |
2004 | Ռուսաստանի մանկապատանեկան թիմ | ՊԱԱ (մինչև 18) | 1 | 6 | 1 | 1 | 2 | 6 | |
2005 | Ռուսաստանի երիտասարդական թիմ | ԵԱԱ (մինչև 20) | 2 | 6 | 0 | 0 | 0 | 2 | |
2013 | Ռուսաստան | ԱԱ | 6 | 8 | 1 | 3 | 4 | 4 | |
2014 | Ռուսաստան | ՕԽ | 5 | 5 | 1 | 0 | 1 | 0 | |
2014 | Ռուսաստան | ԱԱ | 1 | 10 | 2 | 3 | 5 | 6 | |
2015 | Ռուսաստան | ԱԱ | 2 | 10 | 1 | 1 | 2 | 4 | |
2016 | Ռուսաստան | ԱԱ | 3 | 9 | 2 | 5 | 7 | 0 | |
2017 | Ռուսաստան | ԱԱ | 3 | 10 | 2 | 3 | 5 | 14 | |
Ընդհանուր (մանկապատանեկան և երիտասարդներ) | 17 | 1 | 1 | 2 | 10 | ||||
Ընդհանուր (հիմնական թիմ) | 52 | 9 | 15 | 24 | 28 |