Անտոնի Չորտեկ (լեհերեն՝ Antoni "Kajtek" Czortek, 1915[1], Buśnia, Gmina Warlubie, Świecie County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հունվարի 15, 2004(2004-01-15), Ռադոմ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[2]), լեհ բռնցքամարտիկ, Լեհաստանի բազմակի նախկին չեմպիոն, լեհական բռնցքամարտի լեգենդներից մեկը։ Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 1939 թվականի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, մինչ այդ իրավունք էր նվաճել և մասնակցել է 1936 թվականին Բեռլինում կայացած ամառային օլիմպիական խաղերին[3]։ Լայն ճանաչման ու համբավի է արժանացել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հանուն իր կյանքի փրկության մղած հերոսական պայքարի շնորհիվ։

Անտոնի Չորտեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լեհ.՝ Antoni Czortek
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ՝1915[1]
Ծննդավայր՝Buśnia, Gmina Warlubie, Świecie County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահվան ամսաթիվ՝հունվարի 15, 2004(2004-01-15)
Մահվան վայր՝Ռադոմ, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան

Մարզական գործունեություն

խմբագրել

Մարզաշխարհում Չորտեկն իր առաջին քայլերը կատարել է՝ մասնակցելով GKS Grudziąz ակումբի բռնցքամարտի խմբակի պարապմունքներին։ Կարճ ժամանակ անց աչքի է ընկել իր օժտվածության շնորհիվ և հրավիրվել է Լեհաստանի մայրաքաղաքի Skoda Varsovie մարզական ակումբ, որի կազմում հանդես գալով՝ 1930-ական թվականներին մարզական մի շարք նվաճումների է հասել[2]։

Փշալարերի ետևում

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Չորտեկը մասնակցել է Լեհաստանի պաշտպանության համար մղված մարտերին, պարտությունից հետո, թաքնվելով Անտոնի Կամինսկի կեղծանվան տակ, ապրել Վարշավայում[4]։ Խույս տալով գեստապոյի հետապնդումներից՝ ընտանիքով տեղափոխվել է Գրոյց քաղաքի մերձակայքում գտնվող մի գյուղ։ Ոտքից վիրավոր էր (գերմանացի պարեկները վիրավորել էին նրան, և կաղությունը պահպանվել է մինչև կյանքի վերջը), դրա պատճառով էլ կասկածել են, կալանավորել, նետել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար։ Այստեղ էսէսականները հարկադրել են, որ մասնակցի բռնցքամարտի մրցումների[5] ·[6]: Պայմանը մեկն էր. պարտվելու դեպքում պետք է ենթարկվեր մահապատժի։ Հյուծված, վիրավոր Անտոնի Չորտեկը տասնհինգ մարտ է անցկացրել, այն էլ՝ մեծ մասամբ իրենից զգալիորոն ծանր, ուժեղ բռնցքամարտիկների դեմ, մշտապես՝ հոգեբանական ու ֆիզիկական ահավոր ճնշման տակ (հատկապես՝ մարտերից մեկում, երբ ստիպված էր հաղթել իր էսէսական մրցակցին) և կամքի ահռելի ուժ, կյանքի անսահման սեր դսևորելով՝ անչափ դժվարին հաղթանակներ է տարել։ 1944 թվականին Չորտեկին տեղափոխել են Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մնացել է մինչև 1945 թվականի գարնանը տեղի ունեցած ազատագրումը։

Պատերազմից հետո

խմբագրել

Ետպատերազմյան առաջին իսկ ամիսներից Չորտեկը վերսկսել է մարզական գործունեությունը, բռնցքամարտի Լեհաստանի 1948 թվականի առաջնությունում արժանացել արծաթե մեդալի, հաջորդ տարում նվաճել հայրենի երկրի չեմպիոնի տիտղոսը, սակայն հետագայում անհայտ մի մարզիկից պարտություն կրելուց հետո հեռացել է մայրաքաղաքից, բնակություն հաստատել Ռադոմում[7]։ Մարզական կարիերան ավարտելով՝ 1949 թվականի կեսերից անցել է մարզչական աշխատանքի, իր հարուստ փորձը փոխանցել բազմաթիվ երիտասարդների, այդ թվում՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Կազիմեժ Պաժձյորին։

Կինոյում

խմբագրել

Անտոնի Չորտեկի կյանքի դրամատիկ դրվագներն են ընկած 1979 թվականին կինոռեժիսոր Պյոտր Անդրեևի նկարահանած Klincz ֆիլմի հիմքում։

Նվաճումներ

խմբագրել

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն

խմբագրել
  • Արծաթե մեդալ կիսաթեթև քաշային կարգում՝ սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում. 1939 թ., Դուբլին

Բռնցքամարտի Լեհաստանի առաջնություններ

խմբագրել
  • Ոսկե մեդալ թեթևագույն քաշային կարգում - 1934 թ.
  • Արծաթե մեդալ թեթևագույն քաշային կարգում - 1935 թ.
  • Բրոնզե մեդալ թեթև քաշային կարգում - 1936 թ.
  • Ոսկե մեդալներ կիսաթեթև քաշային կարգում - 1938 և 1939 թթ.
  • Արծաթե մեդալ կիսաթեթև քաշային կարգում - 1948 թ.
  • Ոսկե մեդալ թեթև քաշային կարգում - 1949 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Sports-Reference.com
  2. 2,0 2,1 (Ֆրանսերեն) Championnats d'Europe de boxe amateur 1939 (les-sports.info)
  3. |url=https://www.sports-reference.com/olympics/countries/POL/summer/1936/ Արխիվացված 2020-04-17 Wayback Machine |titre=Poland at the 1936 Berlin Summer Games |date=11 Janvier 2015 |work=sports-reference.com}}
  4. Czortek, Antoni Արխիվացված 2004-04-16 Wayback Machine, 2004-01-19
  5. James Anthony Mangan, Sport in Europe: politics, class, gender, Routledge, 1999, 0-7146-4946-5, Google Print, P.
  6. Wojciech Lipoński Europejski charakter sportu
  7. Którzy odeszli, sport.pl, 2004-10-29

Արտաքին հղումներ

խմբագրել