Անտոնիո Ազարա

իտալացի իրավաբան, քաղաքական գործիչ

Անտոնիո Ազարա (իտալ.՝ Antonio Azara, հունվարի 18, 1883(1883-01-18), Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա - փետրվարի 20, 1967(1967-02-20), Հռոմ, Իտալիա[1]), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, արդարադատության նախարար (1953-1954)։

Անտոնիո Ազարա
իտալ.՝ Antonio Azara
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ մագիստրատ, քաղաքական գործիչ և դատավոր
Ծննդյան օր հունվարի 18, 1883(1883-01-18)
Ծննդավայր Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա
Վախճանի օր փետրվարի 20, 1967(1967-02-20) (84 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Antonio Azara

Կենսագրություն խմբագրել

Անտոնիոն ծնվել է 1883 թվականի հունվարի 18-ին Սարդինիայում։ 1906 թվականին ստանում է իրավաբանական բարձրագույն կրթություն, իսկ 1908 թվականին Սարդինիայում սկսում աշխատել Կուարտու Սանտ Էլենայի դատարանում։ 1909 թվականին նա դարձավ Ջենովայի դատարաններից մեկի դատավոր՝ զբաղվելով քաղաքացիական և քրեական իրավունքի ոլորտով[2]։ 1919 թվականին Անտոնիոն ստանում է արդարադատության նախարարությունում աշխատելու հրավեր։

1943 թվականին հրաժարվեց անդամակցել Իտալիական սոցիալական հանրապետության Գերագույն դատական մարմին և 1944 թվականի հունիսին վերադարձավ ակտիվ աշխատանքի՝ ամերիկական և բրիտանական զորքերի Հռոմ ներխուժումից հետո։

1948 թվականի ապրիլի 18-ին համամասնական կարգով ընտրվում է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր՝ Սարդինիայի ընտրատարածքից։ Դրանից հետո երեք անգամ վերաընտրվեց պատգամավորի պաշտոնում։

1952 թվականի նոյեմբերի 12-ին դարձավ գերագույն վճռաբեկության դատարանի դատավոր[3]։

1953 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1954 թվականի հունվարի 18-ը Ազարան Ջուզեպե Պեանոյի կառավարությունում ընտրվում է արդարադատության նախարար։

Ընտրված աշխատանքներ խմբագրել

  • Il patrimonio familiare nel progetto di codice civile e i beni di famiglia nella legislazione straniera, Roma 1930;
  • Il giudice tutelare (in Studî in onore di Mariano D’Amelio), Roma 1933;
  • Diritto delle persone e diritto di famiglia, Roma 1935;
  • L’elaborazione del diritto agrario nei varî paesi, Firenze 1935.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Tritto F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1988. — Vol. 34.
  2. «AZARA, Antonio». Enciclopedia Italiana - II Appendice (իտալերեն). Treccani. 1948. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  3. Francesco Tritto (1988). «AZARA, Antonio». Dizionario Biografico degli Italiani - Volume 34 (իտալերեն). Treccani. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «AZARA, Antonio». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  • «Antonio Azara». Incarichi di governo (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  • «Antonio Azara». I Legislatura 1948-1953 (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  • «Antonio Azara». II Legislatura 1953-1958 (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  • «Antonio Azara». III Legislatura 1958-1963 (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  • «Antonio Azara». IV Legislatura 1963-1968 (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ազարա» հոդվածին։