Անտոնին Սովա
Անտոնին Սովա (չեխ․՝ Antonín Sova, փետրվարի 26, 1864[1][2][3][…], Պացով[4][5][6][…] - օգոստոսի 16, 1928[4][1][2][…], Պացով[4][5][6][…]), չեխ գրող, բանաստեղծ։
Անտոնին Սովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Պացով[4][5][6][…] |
Վախճանվել է | օգոստոսի 16, 1928[4][1][2][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Պացով[4][5][6][…] |
Գերեզման | Պացով[7] |
Գրական անուն | Ilja Georgov[3] և Valburga Turková[3] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրադարանավար, լրագրող և թարգմանիչ |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Ուշագրավ աշխատանքներ | Z mého kraje? և Pankrác Budecius, kantor? |
Անտոնին Սովա Վիքիքաղվածքում | |
Antonín Sova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնտոնին Սովան ծնվել է Հարավային Չեխիայում, ուսուցչի ընտանիքում։ Երկու տարեկան հասակից մեծացել է Լուկավեցում[8], որտեղ ծանոթացել է Յարոսլավ Վրխլիցկու քույրերի հետ։ Սովորել է Տաբորի Պելհրիմովի քերականական դպրոցում, 1881-1885 թվականներին՝ Պիսեկում։ Պիսեկում ծանոթացել է Ադոլֆ Հեյդուկի հետ, ով օգնել է նրան տպագրելու իր առաջին բանաստեղծությունները գրական ամսագրերում (գրական անունը՝ Իլյա Գեորգով, Լումիրի համար՝ Վալբուրգա Տուրկովա)[8]։ Դպրոցական տարիներին արժանացել է վատ վարքի, քանի որ անտեսելով արգելքը՝ այգում կրել է չեխական եռագույն փողկապ[8]։ Իրավագիտություն ուսանել է Պրահայում, սակայն ֆինանսի պատճառով չի ավարտել ուսումը։ Յարոսլավ Վրխլիցկու աջակցությամբ աշխատանք է գտել Օտո գիտական հանրագիտարանի խմբագրական բաժնում[8], այնուհետև աշխատել է Պրահայի քաղաքային բժշկական բաժնում, մինչև թոշակի անցնելն եղել է Պրահայի քաղաքային գրադարանի տնօրենը[8]։ Ամուսնացել է իրենից 20 տարով երիտասարդ Մարի Կովարիկոցի հետ, 1901 թվականին ծնվել է որդին՝ Յանը[9]։ Տարիներ անց զույգը բաժանվել է։ Չեխոսլովակիայի սահմանադրության ընդունումից հետո ապրել է Պրահայում, նրան հաճախ այցելել են երիտասարդ գրողներ[8]։ 1924 թվականին տեղափոխվել է Պացով, որտեղ էլ մահացել է 1928 թվականին[8]։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել Պրահայում, մասունքները թաղված են Պացովում[8]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍովան գրել է լիրիկական բանաստեղծություններ։ Ստեղծագործությունները հագեցած են հայրենասիրությամբ։ Դրանցում բացահայտվում է հավատը լուսավոր ապագայի նկատմամբ։ Սովայի նշանակալի ստեղծագործություններն ընդգրկվել են «Իմ երկրից» (1892), «Կարեկցանք և բողոք» (1894), «Ընկճված հոգի» (1896), «Անվեհեր ճակատագրեր» (1906) և «Երգեր հայրենիքիս» (1918) ժողովածուների մեջ[10]։
Պոեզիա
խմբագրել- Realistické sloky (1890)
- Lyrika lásky a života
- Květy intimních nálad (1891)
- Z mého kraje (1893)
- Soucit i vzdor (1894)
- Zlomená duše (1896)
- impresionismus
- Vybouřené smutky (1897)
- Údolí nového království (1900)
- Ještě jednou se vrátíme (1900)
- Dobrodružství odvahy
- Zápasy a osudy
- Zpěvy domova (1918)
- Drsná láska (1927)
- Krvácející bratrství (1920)
- Básníkovo jaro (1921)
- Jasná vidění (1922)
- Básně nesobeckého srdce (1922)
- Naděje a bolesti (1924)
- Krvácející bratrství
- Vrchol lásky
Արձակ
խմբագրել- Ivův román
- Pankrác Budecius, kantor
- Výpravy chudých (1903)
- O milování, lásce a zradě (1909)
- Tóma Bojar (1910)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Сова Антонин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 regional database of the Regional Library of Highlands (չեխերեն)
- ↑ https://pamatkovykatalog.cz/pomnik-antonina-sovy-697382
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Josef Zika: Cesta básníkova, životopisná poznámka in Pozdrav bouřlivé noci, Prague 1964, pp. 87–104
- ↑ «Municipal Library of Písek: Antonín Sova». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
խմբագրել- Անտոնին Սովա, կենսագրական, ստեղծագործություններ(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Սովա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Սովա» հոդվածին։ |