Անտոնիա Մարգարեթ Ակսոն Յոնսոն (շվեդ.՝ Antonia Margaret Ax:son Johnson, սեպտեմբերի 6, 1943(1943-09-06)[1], Նյու Յորք, ԱՄՆ), շվեդուհի գործարար, Շվեդիայի ամենահարուստ կանանցից մեկը, ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ 2018 թվականին կարողությունը գնահատվել է 6,3 միլիարդ դոլար[3]։

Անտոնիա Յոնսոն
շվեդ.՝ Antonia Ax:son Johnson
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1943(1943-09-06)[1] (80 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան, Franska Skolan? և Stockholm Business School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր
ԱմուսինNils Mörner? և Göran Ennerfelt?
Ծնողներհայր՝ Axel Ax:son Johnson?
ԿուսակցությունԼիբերալ ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներCaroline Berg? և Sophie Mörner?
Կայքaxeljohnson.se
 Antonia Ax:son Johnson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անտոնիա Յոնսոնն ավարտել է Ստոկհոլմի ֆրանսիական դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Ռեդկլիֆ քոլեջում։ 1971 թվականին Ստոկհոլմի համալսարանում ստացել է տնտեսագիտության և հոգեբանության մագիստրոսի կոչում։

1971 թվականից նա աշխատանքի է անցել շվեդական «Axel Johnson AB» ներդրումային ընկերությունում, որը հիմնադրվել է 1873 թվականին իր նախապապ Աքսել Ջոնսոնի կողմից։ 1982 թվականին Անտոնիա Ջոնսոնը փոխարինել է հորը՝ ընկերության ղեկավարի պաշտոնում։ 2015 թվականին նա հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից՝ այն փոխանցելով իր դստերը՝ Քերոլայն Բերգին, սակայն ինքը մնացել է խորհրդի կազմում։

Անտոնիա Յոնսոնն 50% բաժնետոմս ունի «Axfood»-ում, որը Սկանդինավյան սննդի վերամշակման խոշորագույն ընկերություններից է։ Նա նաև ունի ձիաբուծարան Ուպլանդս-Վեսբյու քաղաքում։

Անտոնիա Յոնսոնն ամուսնացած է «Axel Johnson AB»-ի նախկին գործադիր տնօրեն Գորան Էներֆելտի (ծնված 1940 թ.) հետ, ունի չորս երեխա, ապրում է Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Յոնսոն» հոդվածին։