Անտոնեն Մանավյան (ֆր.՝ Antonin Manavian (ապրիլի 26, 1987(1987-04-26)[1], Փարիզ), հայկական արմատներով ֆրանսիացի հոկեյիստ[2], պաշտպան[3], հունգարական «Ֆեխերվար ԱՎ19» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի անդամ[4]։

Անտոնեն Մանավյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Antonin Manavian
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 1987(1987-04-26)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ
Ակումբ՝Brûleurs de Loups?, Dragons de Rouen? և Ducs d'Angers?
191 սանտիմետր
Քաշ՝100 կիլոգրամ

Կարիերա խմբագրել

Մանավյանը նախնական մարզումներն անց է կացրել Փարիզի ֆր.՝ Club olympique Courbevoie ակումբում[5]։ Տարբեր ժամանակներում հանդես է եկել կանադական պատանեկան լիգայում և ամերիկյան պրոֆեսիոնալ դիվիզիոնում։ 2004 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի մինև 18 տարեկանների հավաքականի կազմում։ Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական կազմում ընդգրկվել է 2008 թվականին։ 2013 թվականին Անտոնեն Մանավյանը համարվել է ֆրանսիական «Ռուան» ակումբի խաղացող, իսկ 2005 թվականից՝ «Ֆեխերվար ԱՎ19» ակումբի հոկեյիստ։

Նվաճումներ խմբագրել

  • Կոնտինենտալ լիգայի գավաթակիր (1)։ 2012
  • Ֆրանսիայի չեմպիոն (5)։ 2007, 2009, 2011, 2012, 2013
  • Ֆրանսիայի գավաթակիր (3)։ 2008, 2009, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.iihf.com/en/events/2018/wm/teams/roster/1600/IIHF.
  2. «Манавьян Антонен (Manavian Antonin), дата рождения 26 апреля - карьера, достижения». famous-birthdays.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  3. «Антонен Манавьян - ЧМ-2018 2018 - Хоккей». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  4. «GoWikipedia - Чемпионат мира по хоккею с шайбой 2018 (составы) — Википедия». ru.gowikipedia.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  5. «Compte-rendu du match de hockey sur glace Rouen - Grenoble (22 septembre 2006)». www.hockeyarchives.info. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնեն Մանավյան» հոդվածին։