Անտեսանելի գլխարկը (ռուս.՝ Шапка-невидимка), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար[1]։ Մուլտֆիլմը մի ծույլ տղայի մասին է, որը սիրում է օգտվել ուրիշի աշխատանքից։

Անտեսանելի գլխարկը
ռուս.՝ Шапка-невидимка
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՅուրի Պոստնիկով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Լյուդմիլա Գնիլովա, Զոյա Ֆյոդորովա և Լիա Ախեջակովա
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

Սյուժե խմբագրել

Ամառ է։ «Կեչի» պիոներական ճամբարում երեխաները տարբեր խմբակների են մասնակցում` երիտասարդ բնագետների, երգչախմբի և տարբեր մարզաձևերի։ Իսկ Թիմն ալարում է և չի ցանկանում որևէ բան անել։ Տղաները ծիծաղում են նրա վրա և կոչում Անբան Թիմկա։ Թիմն անտառ է գնում և ազնվամորու թփի վրա եռանկյունի սարքած մի թերթ է գտնում` «Անտեսանելի գլխարկ» մակագրությամբ։ Դնելով այն գլխին, Թիմկան դառնում է անտեսանելի և սկսում է վախեցնել բոլորին անընդմեջ և չարամտորեն ծիծաղել (հիմնականում` զվարճանալու համար, բայց երիտասարդ նկարիչ Շուրիկին իր չար կատակով նա բացահայտորեն վրեժխնդիր է լինում` պատի թերթում արված ծաղրանկարի համար)։ Սակայն մեղվանոցում անհանգստացած մեղուները հայտնաբերվում են Թիմկային և հարձակվում են նրա վրա։ Խուճապահար` նա վազում և սուզվում է գետի մեջ։ Մեղուները պտտվում են ջրի վրա և հեռանում։ Գլխարկը սուզվում է։ Եվ տղաները նորից ծիծաղում են բացահայտված կատակասերի վրա։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Սցենարի հեղինակ Յուրի Պոստնիկով
Բեմադրող նկարիչ Տատյանա Սազոնովա
Նկարիչներ Վլադիմիր Արբեկով,
Վլադիմիր Զարուբին,
Ռենատա Միրենկովա,
Վալենտին Կուշներով,
Ելենա Վերշինինա,
Լիդիա Մոդել
Օպերատոր Միխայիլ Դրույան
Երաժշտության տեքստի հեղինակ Միխայիլ Պլյացկովսկի
Կոմպոզիտոր Եվգենի Պտիչկին
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Պյոտոր Ֆրոլով
Դերերը հնչյունավորել են Մարիա Վինոգրադովա` Պիոներ Թիմ,
Լյուդմիլա Գնիլովա` Աղջիկ,
Զոյա Ֆյոդորովա,
Լիա Ախեջակովա` Հեծանվորդ պիոներ,
Թամարա Դմիտրիևա,
Ալլա Չերվոննայա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Օգնականներ Գ. Անդրեևա, Ա. Շեր
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում խմբագրել

1990-ականներին Twic Lyrec ընկերությունը ձայներիզով հրապարակվել է աուդիոհեքիաթ` ըստ համանուն մուլտֆիլմի, տեքստը կարդում է Ալեքսանդր Պոժարովը։

Ծանոթագրություններ խմբագրել