Անտառային հողերի կենդանական աշխարհ

Անտառային հողերի կենդանական աշխարհ, կենդանիների տեսակների ամբողջություն, որոնց համար անտառային հողը բնակավայր է, անտառային կենդանական աշխարհ։ Հողում ապրող կենդանիները, կախված անհատների չափից, դասակարգվում են հետևյալ խմբերի մեջ.

Բազմոտանի
Նեպուկ

Ցանկացած անտառներում անողնաշարավորների շրջանում գերակշռում են սապրոֆագները` նեխակերները (փտակերները)` կենդանիներ, որոնք սնվում են այլ կենդանիների և բույսերի քայքայված մնացորդներով, անտառային թափոններով, միցելիում`սնկամարմնով, փտած փայտով։ Բույսերի մնացորդներով սնվելու համար կենդանիները մանրացնում են դրանք, դրանց ընդհանուր մակերեսը մեծանում է, ինչը բարելավում է միկրոօրգանիզմի հասանելիությունը և մթնոլորտային գործոնների ազդեցությունը[1]։

Հողի հետ կապվածությունը տարբեր ներկայացուցիչների դեպքում տարբեր աստիճանի է։

  • Գեոբինոտները միշտ հողի մեջ են։
  • Գեոֆիլները հողում անցկացնում են իրենց կյանքի փուլերից մեկը՝ ակտիվ-սնուցողը։
  • Գեոքսենները հողը օգտագործում են միայն որպես ապաստան։

Կենդանիները հիմնականում բնակեցնում են հողի վերին շերտերի մինչև 20-40 սմ խորությունները:Որոշ տեսակի անտառների սևահողերում նրանք մի քանի անգամ ավելի խորն են ներթափանցում[2]։

Շատ մեծ է ֆաունայի նշանակությունը հողի ձևավորման գործընթացում։ Հողի բոլոր հատկությունները, ներառյալ վերջինիս բերրիությունը, կառուցվածքի հատիկավորությունը կախված են նրա բնակչության գործունեությունից։ Հողի կենդանական աշխարհը արագացնում է բույսերի մնացորդների հումուսացումը և հանքայնացումը, օգնում է հողի շերտերի խառնմանը, ազդում է հողի աղի կազմի և թթվայնության վրա, մեծացնում է դրա ծակոտկենությունը, ջրի թափանցելիությունը և շնչառությունը[3]։

Բարեխառն անտառների ֆաունա խմբագրել

Լայնատերև և խառը անտառներում մեզոֆաունան շատ հարուստ է, 1 մ2 տարածքում կարող են համագոյակցել 200-300 տեսակ, իսկ ընդհանուր կենսազանգվածը կարող է հասնել 1 մ2 տարածքում մինչև 100գ-ի։ Ռուսաստանի եվրոպական մասի հարթավայրերում ապրում են անձրևորդերը, իսկ լեռնա-անտառային անապատային տափաստանային հողտարածքներում գերակշռում են տարատեսակ բազմոտանիներ` հավասարաոտեր, նեպուկներ, պապուկներ և այլն։ Տայգայի մեզոֆաունան անքան էլ հարուստ չէ. որպես կանոն 1 մ2-ում համագոյակցում են 100-ից էլ պակաս տեսակներ, թեև մեծ քանակությամբ հանդիպում են երկթևանիների`միջատների թրթուրները։ Ամենամեծ խումբն այստեղ կազմում են պատյանավոր կամ զրահապատ տիզերն ու այլ հոդվածոտանիները, որոնց կենսատարածքը տայգայի անտառներից անպակաս տերևների փռոցաշերտն է։ Վերջիններս կոպիտ հումուսային հողերի 1 մ2 տարածքում կարող են լինել մինչև 1 միլիոն օրինակ։ Այնուամենայնիվ, անողնաշարավորների ընդհանուր կենսազանգվածը, որպես կանոն, չի գերազանցում 20 գ-ը։

Արևադարձային անտառների ֆաունա խմբագրել

Հասարակածային խոնավ արևադարձային անտառներում օդի խոնավությունը միշտ բարձր է, հողը միշտ բավականին ստվերոտ է, հողի կենդանական աշխարհի խոնավասեր ներկայացուցիչների համար կան հարմարավետ պայմաններ, օրինակ ՝ ցամաքային տզրուկների, պլանարիաների`տափակ որդերի համար։ Սարդակերպերն և տերմիտները նույնպես այս վայրերի բնակիչներ են։ Հողի բնակիչների բաշխման հիմնական վայրը դրա մակերեսային շերտն է մինչև 5 սմ խորությամբ։ Աղբի արագ քայքայման, այս անտառների ծանր հողերի ավելորդ խոնավության պատճառով նրանց բնակիչների թիվը ցածր է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Почвенная фауна. Лесная энциклопедия / Гл. редактор Г. И. Воробьёв. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — 631 с. — 100 000 экз. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  2. Второв И. П. Вертикальное распределение микроартропод в лесном черноземе под байрачными лесами Восточной Украины // Экология микроартропод лесных почв. М.: Наука. 1988. С. 93-100.
  3. Почвенная фауна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գրականություն խմբագրել

  • Экология микроартропод лесных почв: сборник научных трудов / отв. ред. Чернова, Нина Михайловна. М.: Наука, 1988. 135 с.