Անտալ Մոլներ Անտալ (Անտոն) Գրիգորի Մոլնարյան, նոյեմբերի 17, 1847(1847-11-17), Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - հունվարի 6, 1902(1902-01-06), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա), հունգարահայ պատմաբան, բանասեր, հրապարակախոս, քաղաքական գործիչ։

Անտալ Մոլներ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1847(1847-11-17)
ԾննդավայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա
Մահացել էհունվարի 6, 1902(1902-01-06) (54 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, գրող, արխիվագետ, թարգմանիչ և խմբագիր
ԱշխատավայրՆյուգաթ
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունԴեակի կուսակցություն[1] և Liberal Party?[2]
 Antal Molnár (archivist) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Կլուժի և Բուդապեշտի համալսարաններում, ստացել իրավագիտության և քաղաքագիտության դոկտորի կոչում։ 1871 թ.-ին Գեռլայից ընտրվել, ապա 3 անգամ վերընտրվել է Հունգարիայի պառլամենտի անդամ, եղել պառլամենտի քարտուղար։ Իրավագիտություն է դասավանդել Բուդապեշտի համալսարանում։ Տարբեր տարիներ խմբագրել է «Հունգարական թերթեր» քաղաքական լրագիրը, «Հունգարիան և տիեզերքը» հունգարական պարբերականը։ Գրել է Հունգարիայի և համաշխարհային պատմության վերաբերյալ աշխատություններ, Գեռլային նվիրված «Հայաքաղաքի տեղագրությունը» (1871) մենագրությունը։ Եղել է Գեռլայի «Արմենիա» ամսագրի հիմնական աշխատակիցներից, այնտեղ հրատարակել հայագիտական հոդվածներ, որոնցից առավել կարևոր են «Հայերը Բուղայի ազատագրման ժամանակ» (1877, № 1), «Մովսես Խորենացի, հայ պատմահոր կյանքն ու գործը» (1896, № 9-12), «Հայաստանի պատմությունը և գրականությունը» (1898, № 3-8), «Հայերը Թուրքիայում» (1891, № 9-12) և այլն։ Ունի թարգմանություններ (ֆրանսերենից

Թաղված է Գեռլայի հայկական գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտալ Մոլներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691