Անտալ Հերմանն
Անտալ Հերմանն (հունգ.՝ Hermann Antal, հուլիսի 30, 1851 կամ 1851[1], Բրաշով, Ռումինիա - ապրիլի 15, 1926 կամ 1926[1], Սեգեդ, Հունգարիա), հունգար ազգագրագետ, բանասեր, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Անտալ Հերմանն Hermann Antal | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1851 կամ 1851[1] Բրաշով, Ռումինիա |
Մահացել է | ապրիլի 15, 1926 կամ 1926[1] Սեգեդ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | ակադեմիկոս, ազգագրագետ և ազգագրագետ |
Անդամակցություն | Hungarian Ethnographic Society? |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան (1870) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Antal Herrmann Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՏիրապետել է հայերենին։ Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ Զբաղվել է Հունգարիայի և Տրանսիլվանիայի ժողովուրդների, այդ թվում տարածաշրջանում բնակվող հայերի ազգագրության ուսումնասիրությամբ, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Ethnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի (ուներ հայագիտական հավելված) հիմնադիրներից և խմբագիրը (1887 թվականից)։ Հիմնել է «Հունգարիայի ազգագրական ընկերությունը» (ուներ հայկական բաժին)։ Հերմանը նպաստել է Գեռլայի Հայկական թանգարանի ստեղծմանն ու հարստացմանը, դարձել նրա պատվավոր տնօրենը, խմբագրել է (1907 և 1913 թվականների մի քանի համարներ) Գեռլայի «Արմենիա» («Armenia») հանդեսը, այնտեղ տպագրել նաև իր հայագիտական հոդվածները («Գնչուները Հայաստանում 500 տարի առաջ», 1884 թ., դ 4, «Բեհիստունի արձանագրությունները Հայաստանի մասին», 1888 թ., դ 9, «Հայերը Թուրքիայում», 1888 թ., դ 11-12 և այլն)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտալ Հերմանն» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 380)։ |