Անվերջություն (փիլիսոփայություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անվերջություն (այլ կիրռումներ)

, մատերիայի, նրա շարժման ու զարգացման, ժամանակի ու տարածության անսահմանափակությունն ու նրանց ճանաչման անսպառելիությունը բնութագրող հասկացություն։

Դասական կոսմոլոգիայում աշխարհի անվերջությունը ըմբռնվել է որպես մատերիայի, տարածության ու ժամանակի միասեռ, միօրինակ մասերի անսահմանափակ գումար, ուստի, որպես վերջավորների պարզ համադրություն, հնարավոր է համարվել աշխարհի վերջավոր մասի օրինաչափությունները անվերջի վրա տարածելը։ Այս պատկերացման անհետևողականությունը բացահայտվեց կոսմոլոգիական պարադոքսների շնորհիվ, և այն հաղթահարվեց նորագույն ֆիզիկայում։ Պարզվեց, որ միկրոաշխարհում մատերիայի բաժանման անվերջությունը պետք է դիտվի որպես նրա անվերջ փոխակերպումների հնարավորության։

Հարաբերականության տեսությունը, կապ հաստատելով տարածա-ժամանակի կառուցվածքի և մատերիայի բաշխման օրինաչափությունների միջև, սահմանազատում է մտցնում անվերջությունյան և անսահմանափակաթյան միջև՝

  • առաջինը վերագրելով տարածա-ժամանակի ներքին կառուցվածքին
  • երկրորդը՝ նրա չափելիությանը։

Այս հիմքի վրա ստեղծված տիեզերքի տարբեր մոդելները պետք է դիտել ոչ թե նրա վերջավորության ապացույց, այլ տարածա-ժամանակի կառուցվածքի արտահայտման միջոցներ։

Իմացաբանական առումով անվերջությունը աշխարհի ճանաչման պրոցեսի անվերջություն է։ Մարդկային պրակտիկ գործունեությունն ընթանում է վնրջավոր տիրույթում, սակայն իմացությունը, որքանով այն հավակնում է համընդհանուր և անհրաժեշտ լինելու, պարունակում է անվերջի տարր, ուստի այն անվերջի իմացություն է։ Մետաֆիզիկական տեսակետից անվերջություն ըմբռնվում է որպես «հոռի անվերջություն», որպես միատարր վերջավորների հանրագումար, նրանց պարզ կրկնություն։ Ուստի անհնարին է լինում բացատրել իմացության անցումը վերջավորից անվերջին, զգայականից տրամաբանականին, փաստականից տեսականին։ Դիալեկտիկական ըմբռնմամբ, թեև ամեն մի փաստական գիտելիք իր բովանդակությամբ վերաբերում է վերջավորին, կոնկրետին, սակայն իր ձևով, որպես գիտելիք ընդհանրապես, որպես ընդհանուր աշխարհըմբռնման մի մաս, օժտված է համընդհանուր և անհրաժեշտ բնույթով, ուստի և գիտելիք է անվերջի մասին։ Հետևաբար իմացությունը վերջավորի և անվերջի դիալեկտիկական հակասության հաղթահարման պատմական պրոցես է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png