Միկրոաշխարհ, Այս մատերիական աշխարհը չափազանց փոքր մեծությունների, միկրոօբյեկտների աշխարհն է, որն ընդգրկում է մոլեկուլների, ատոմների, միջուկների, տարրական մասնիկների և այլ կառուցվածքային մակարդակները։ Միկրոաշխարհում կատարվող երևույթները նկարագրվում են քվանտային ֆիզիկայի (քվանտային մեխանիկա, դաշտի քվանտային տեսություն և այլն) օրենքներով։

Միկրոաշխարհը սկսվում է ներկայիս գիտությանը հայտնի ամենափոքր սկզբնական տարրական մասնիկներից՝ քվարկներից, որոնցից կազմված են բոլոր ՙհադրոններ՚ և ՙֆոտոններ՚ կոչվող տարրական մասնիկները։ Քվարկների հետ միասին հանդես են գալիս՝ գլյուոններ կոչվող սկզբնական տարրական մասնիկները, որոնք քվարկների հետ միասին առաջացնում են ՙհադրոնները՚ և ՙֆոտոնները՚: Գլյուոնները իրականացնում են քվարկները միմյանց կապող ուժի դերը։ Քվարկները և գլյուոնները օժտված են այսպես կոչված գունային լիցքով։ Ըստ ՙՖիզիկական դաշտի միասնական տեսության՚ ենթադրությունների` գերբարձր (≥1015 գէվ) էներգիաների դեպքում էլեկտրամագնիսական ուժեղ և թույլ փոխազդեցությունները դառնում են հավասարազոր և որի արդյունքում ի հայտ են գալիս քվարկներ և գլյուոններ սկզբնական տարրական մասնիկները։

Սկզբնական տարրական մասնիկներից հետո իրենց փոքր չափերով հաջորդում են ՙԼեպտոններ՚ կոչվող տարրական մասնիկների խումբը։ Վերջինիս շարքին են պատկանում՝ նեյտրինո, էլեկտրոն, պոզիտրոն, մեզոններ և այլ տարրական մասնիկները։ Այս մասնիկների ընդհանուր բնութագրերը  հետևյալն են՝ նեյտրինո - (լիցքավորված չէ, հանգստի մասսան (mo) ≈ 0, մագնիսական մոմենտը ≈ 0); էլեկտրոն - (ունի լիցք = (-e), mo = me, ունի մագնիսական մոմենտ); պոզիտրոն - (էլեկտրոնի հակամասնիկը, ունի լիցք (+e), mo = me, ունի էլեկտրոնին հավասար մագնիսական մոմենտ); մեզոններ - (սրանք ուժեղ փոխազդեցության անկայուն մասնիկներ են, ունեն 0-ական բարիոնային լիցք, նրանց mo <  m պրոտոնից, դրա համար դասվում են լեպտոնների մեջ, իսկ իր էությամբ պատկանում է ուժեղ փոխազդեցությունների մասնակցող մասնիկների շարքին, որոնք կոչվում են ՙհադրոններ՚): ՙԼեպտոններից՚ հետո իրենց չափսերով հաջորդում են ՙԲարիոններ՚ կոչվող տարրական մասնիկների խումբը, որոնք պատկանում են ուժեղ փոխազդեցության մասնակցող մասնիկների՝ ՙհադրոնների՚ շարքին։ Այս խմբին են պատկանում՝ պրոտոնները, նեյտրոնները, հիպերոնները, որոնց ընդհանուր բնութագիրը հետևյալն է՝ պրոտոն - (ջրածնի ատոմի միջուկը, ունի դրական լիցք, որը հավասար է էլեկտրոնի լիցքին, mo = 1836me); նեյտրոն - (լիցքավորված չէ, mo = 1836me, սրանք պրոտոնի հետ միասին կազմում են քիմիական էլեմենտների միջուկները); հիպերոններ - (ունեն բարիոնային լիցք, mo >  m պրոտոնից, անկայուն մասնիկներ են)։ ՙԲարիոններից՚ հետո տարրական մասնիկներից են ՙֆոտոնները՚, որոնք հանդիսանում են էլեկտրամագնիսական ճառագայթման քվանտ և այդ ճառագայթման կրողը՝ mo = 0-ի, դրա համար նրա արագությունը հավասար է ՙC՚ լույսի արագությանը, չունի էլեկտրական լիցք և մագնիսական մոմենտ։ 100 Կէվ-ից մեծ էներգիա ունեցող ֆոտոնները կոչվում են γ քվանտներ։

γ քվանտներից հետո իրենց մեծությամբ ՙատոմ՚ կոչվող տարրական մասնիկներն են, որոնք հանդիսանում են նյութական մատերիայի առանձին տարրերի քիմիական հատկությունների կրող փոքրագույն մասնիկները։ Նրանք գոյություն ունեն թե առանձին և թե միացությունների ձևով։ Ատոմը կազմված է միջուկից, որի դրական լիցքը և մասսան (m) կախված են այդ միջուկի կազմի մեջ մտնող պրոտոններից և նեյտրոններից։ Այդ միջուկի շուրջը, տարբեր հեռավորության մակարդակների վրա պտտվում են բացասական լիցքով էլեկտրոնները, որոնք առաջացնում են այսպես կոչված էլեկտրոնային ամպեր։ Չեզոք ատոմներում միջուկի և էլեկտրոնային ամպերի լիցքերը հավասար են։

Ատոմից հետո նյութի փոքրագույն մասնիկներն են համարվում մոլեկուլները, որոնք պահպանում են նյութի հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմիական կապը մոլեկուլներում հիմնականում պայմանավորված է արժեքական էլեկտրոններով։ Քվանտամեխանիկական տեսության համաձայն մոլեկուլները իրար հետ փոխազդող ատոմական միջուկների և էլեկտրոնների ինքնուրույն համակարգ է։ Հայտնի են նաև միատոմանի մոլեկուլներ (իներտ գազեր, մետաղների գոլորշիներ և այլն)։

Միկրոաշխարհի իրական մատերիայի արտահայտման տեսակներից է նաև ճառագայթումը, որը բնութագրվում է միկրոաշխարհի տարրերի կարգավորված (ուղղորդված) կամ անկանոն հոսքով։ Ճառագայթման տեսակներից է ռադիոակտիվ ճառագայթումը, որը բաղկացած է՝ α ճառագայթումից - (սա իրենից ներկայացնում է հելիումի ատոմի միջուկի հոսք, որը կազմված է զույգ  պրոտոնից և  նեյտրոնից); β ճառագայթումից  - (էլեկտրոնների  և  պոզիտրոնների հոսք)։ γ ճառագայթումից - (100 Կէվ-ից մեծ էներգիա ունեցող ֆոտոնների հոսքը)։ Ճառագայթման տեսակներից է հանդիսանում նաև տիեզերական ճառագայթումը, որը իրենից ներկայացնում է քիմիական էլեմենտների ատոմների միջուկների հոսքը, սկսած ջրածնի ատոմի միջուկից (պրոտոն) մինչև ամենածանր ատոմների միջուկները։

Ճառագայթման մի ուրույն տեսակ է էլեկտրոմագնիսական ճառագայթումը։ Այս ճառագայթումը ըստ ալիքաքվանտային օրենքի, կախված ճառագայթման հաճախականության մեծությունից, դրսևորում է ալիքային կամ քվանտային հատկություններ։ Ինչքան հաճախականությունը փոքր է, այնքան ավելի շատ է դրսևորվում ալիքային հատկությունները, հաճախականության մեծացման հետ սկսում է ավելի գերակշռել՝ քվանտային (մասնիկային) հատկությունները։ Ըստ հաճախականությունների դիապազոնի սահմանազատման այս ճառագայթումը բաժանվում է ռադիո ճառագայթների - (սա (107 - 6·1011)  հաճախականության սահմաններում ընկած ճառագայթումն է); ինֆրակարմիր ճառագայթների - (սա (6·1011 - 3.75·1014) հաճախ. ճառագայթումն է); լուսային ճառագայթում - (սա (3.75·1014 - 7.5·1014) հաճախ. ճառագայթումն է, որից սկսած ավելի շատ ի հայտ է գալիս էլ. մագնիսական ճառագայթման քվանտային հատկությունները, որը կրող մասնիկները հանդիսանում են ֆոտոնները); ուլտրամանուշակագույն ճառագայթում - (սա (7.5·1014 - 3·1017) հաճախ ճառագայթումն է); ռենտգենյան ճառագայթում - (սա (1.5·1017 - 5·1019) հաճախ ճառագայթումն է); γ - ճառագայթում (սա (3·1018 - 3·1021) հաճախ. ճառագայթումն է, որը հանդես է գալիս նաև ռադիոակտիվ ճառագայթման ժամանակ)։ 

Ճառագայթման տեսակ է հանդիսանում նաև միջաստղային ընդհանուր ճառագայթումը,  որը իրենից ներկայացնում է միջաստղային նյութի հոսքը եզրային տիեզերքից դեպի միջուկային տիեզերք։ Ենթադրվում է, որ միջաստղային նյութը կազմված է նեյտրինոներից։

ԱղբյուրներԽմբագրել

ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>> -1987 թ.  

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002 թ.  

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 181