Անվաորդեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Անվաորդեր (Rotifera)
Cuvier, 1817

Անվաորդեր (լատին․՝ Rotatoria), առաջնախոռոչային որդերի տիպ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինը (երկարությունը՝ 0, 04-2, 5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից։ Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստանալով, հաճախ առաջացնում է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։

Ներքին կառուցվածք խմբագրել

Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգեր չունեն։ Արտաթորության օրգանները նախաերիկամներն են։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բաժանասեռ են, արուն փոքր է էգից։ Բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով։

Կենսաբանական նշանակություն խմբագրել

Անվաորդերը կարևոր նշանակություն ունեն ջրամբարների ինքնամաքրման համար։ Ձկների և այլ կենդանիների կեր են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 438  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվաորդեր» հոդվածին։