Անսովոր խուզարկուն
Անսովոր խուզարկուն կամ Անսովորները (անգլ.՝ The Unusuals), ամերիկական դետեկտիվ սերիալ, որը 2009 թվականի ապրիլի 8-ից հունիսի 17-ը թողարկվել է ABC հեռուստաալիքով։
Անսովոր խուզարկուն անգլ.՝ The Unusuals | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա |
Թեմա | Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ |
Լեզու | անգլերեն |
Դերակատարներ | Էմբեր Թեմբլին, Ջերեմի Ռեներ, Հարոլդ Փերինո, Ադամ Գոլդբերգ, Թերի Քիննի, Ջոշուա Քլոուզ և Մոնիկ Գաբրիելա Կարնեն |
Երաժշտություն | Ջեֆ Ռուսո |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Sony Pictures Entertainment |
Տևողություն | 43 րոպե |
2009 թվականի մայիսի կեսերին սերիալի ստեղծող Նոա Հոուլին Twitter-ում գրել է, որ սերիալը երկրորդ եթերաշրջան չի ունենալու[1]։
Սյուժե
խմբագրելԽուզարկու Քեյսի Շրյոգերին (Էմբեր Թեմբլին) Նյու Յորքի ոստիկանության բարոյականության դեմ գործած հանցագործությունների դեմ պայքարի բաժնից տեղափոխում են սպանությունների հետաքննության բաժին։ Խուզարկուն ընկնում է իր համար լրիվ նոր` սպանությունների աշխարհ։ Շուտով նա հասկանում է, որ իր նոր կոլեգաներից յուրաքանչյուրն «իր կմախքն ունի պահարանում», բայց հենց նա ինքն էլ բացառություն չէ[2]։
Դերերում
խմբագրել- Էմբեր Թեմբլին` խուզարկու Քեյսի Շյոգեր
- Ջերեմի Ռեներ` խուզարկու Ջեյսոն Ուոլշ
- Ադամ Գոլդբերգ` խուզարկու Էրիկ Դելահոյ
- Գարոլդ Պերրինո` խուզարկու Լեո Բենքս
- Կայ Լեննոքս` խուզարկու Էդդի Ալվարես
- Ջոշուա Քլոուզ` խուզարկու Հենրի Քոուլ
- Մոնիկ Գաբրիելա Քարնեն` խուզարկու Էլլիսոն Բոմոն
- Թերրի Քիննի` սերժանտ Հարվի Բրաուն
- Արի Ֆլիաքոս` Էրլ Բենթլի (դրվագ 6)
Դրվագներ
խմբագրելNo. | Title | Directed by | Written by | Original air date | в США viewers (millions) |
---|---|---|---|---|---|
1 | "Pilot" "Օդաչու" | Սթիվեն Հոփքինս | Նոա Հոուլի | 2009 թվականի ապրիլի 8 | 6,83 |
2 | "Boorland Day" "Նոր գործընկերություն" | Կոնստանտին Մաքրիս | Նոա Հոուլի | 2009 թվականի ապրիլի 15 | 6,01 |
3 | "One Man Band" "Մարդ-նվագախումբ" | Ջեյմի Բաբբիթ | Ալեքսի Հոուլի | 2009 թվականի ապրիլի 21 | 6,33 |
4 | "Crime Slut" "Հանցագործ պոռնիկ" | Փիթեր Օ'Ֆալլան | Ռոբերտ Դե Լորենտիս | 2009 թվականի ապրիլի 22 | 4,97 |
5 | "42" "42 տարի" | Մեթթ Էրլ Բիսլի | Սարա Ուոթսոն | 2009 թվականի ապրիլի 29 | 5,08 |
6 | "The Circle Line" "Օղակաձև գիծ" | Կոնստանտին Մաքրիս | Հերի Լեննոն | 2009 թվականի մայիսի 6 | 4,63 |
7 | "The Tape Delay" "Քաշքշուկ" | Ռոզմարի Ռոդրիգես | Թինա Հենքոք | 2009 թվականի մայիսի 27 | 3,91 |
8 | "The Dentist" "Ատամնաբույժ" | Մեթթ Էրլ Բիսլի | Խորխե Զամաքոնա | 2009 թվականի հունիսի 3 | 2,94 |
9 | "The Apology Line" "Պաշտպանության գիծ" | Կոնստանտին Մաքրիս | Նոա Հոուլի | 2009 թվականի հունիսի 10 | 4,67 |
10 | "E.I.D." "Անձի նույնականացում" | Էդ Բյանչի | Դեննի Ցուկեր | 2009 թվականի հունիսի 17 | 3,91 |
DVD թողարկում
խմբագրել2010 թվականի ապրիլի 6-ին սերիալը թողարկվել էր միայն Amazon.com կայքում։ Տասը դրվագ կարելի է գտնել նաև Netflix կայքով (միայն DVD ձևաչափով), Hulu-ով և Crackle-ով` անվճար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Unusuals Won’t Do Time on ABC’s Fall Schedule(չաշխատող հղում) Seattle Post-Intelligencer (Sunday, May 17, 2009) Retrieved on 5-20-09
- ↑ The Unusuals ABC Medianet (March 23, 2009) Retrieved on 3-23-09
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անսովոր խուզարկուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում