Անջեյ Վլադիսլավ Յարոսիկ (լեհ.՝ Andrzej Władysław Jarosik, նոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2], Սոսնովեց, Լեհաստան[3][2] - ապրիլի 23, 2024(2024-04-23)[4][2], Սեն-Մանդրիե-սյուր-Մեր[4][2]), լեհ ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Նա հիմնականում հայտնի է Սոսնովեցի «Զագլեբիեում» իր ելույթներով, որի կազմում անցկացրել է իր խաղային կարիերայի մեծ մասը՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը դարձել է 1972 թվականի ամառային օլիմպիական չեմպիոն։

Անջեյ Յարոսիկ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2]
Ծննդավայր Սոսնովեց, Լեհաստան[3][2]
Մահվան ամսաթիվ ապրիլի 23, 2024(2024-04-23)[4][2] (79 տարեկան)
Մահվան վայր Սեն-Մանդրիե-սյուր-Մեր[4][2]
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Անջեյ Յարոսիկն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1958 թվականին՝ «Զագլեբիե» ակումբում, որտեղ անցկացրել է տասնվեց մրցաշրջան և առաջնության 265 խաղում դարձել 113 գոլի հեղինակ, ինչը համարվում է ակումբային ռեկորդ։ «Զագլեբիեի» կազմում նա եղել է թիմի գլխավոր ռմբարկուներից մեկը՝ երկու անգամ դառնալով Լեհաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Ըստ «Sport» հրատարակության՝ 1970 թվականին հարձակվողը ճանաչվել է Լեհաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

1974-1976 թվականներին Անջեյ Յարոսիկն հանդես է եկել ֆրանսիական «Ստրասբուրգ» ակումբում։

Ֆուտբոլիստն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան ֆրանսիական Լիգա 2-ում հանդես եկող «Տուլոն» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1976/1977 մրցաշրջանում։

Ազգային հավաքական

խմբագրել

1965 թվականին Անջեյ Յարոսիկն իր նորամուտը նշել է Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական խաղերում։

Հավաքականի կազմում 1972 թվականին մասնակցել է Մյունխենի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ թիմի հետ դարձել է օլիմպիական չեմպիոն։

Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 8 տարի, նա անցկացրել է 25 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։

Անջեյ Յարոսիկն մահացել է 2024 թվականի ապրիլի 23-ին Սեն-Մանդրիե-սյուր-Մեր քաղաքում, 79 տարեկան հասակում[5] [6] [7]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Զագլեբիե»

խմբագրել

Հավաքականում

խմբագրել
  • Օլիմպիական չեմպիոն (1, 1972 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն):

Անձնական

խմբագրել
  • Լեհաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1969/70, 1970/71 թթ
  • Ըստ «Sport» հրատարակության՝ 1970 թվականի Լեհաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
  • Լեհական ակումբի 100-ի անդամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.groupe-roc-eclerc.com/avis-de-deces/provence-alpes-cote-d-azur/var-83/toulon/jarosik-andrzej-wladyslaw-2024-04-23-5OcdKa5gZg7jlAFWivlS4o/
  5. «Zagłębie Sosnowiec. Zmarła klubowa legenda. Andrzej Jarosik był 25-krotnym reprezentantem Polski». dziennikzachodni.pl (լեհերեն). Վերցված է 2024-06-01-ին.
  6. «Zmarł Andrzej Jarosik». www.90minut.pl. Վերցված է 2024-06-01-ին.
  7. «Nie żyje Andrzej Jarosik, najlepszy piłkarz i zarazem strzelec w historii Zagłębia – Sosnowiec łączy» (լեհերեն). Վերցված է 2024-06-01-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել