Անունա դե Ուեվեր

բելգիացի կլիմայական ակտիվիստ

Անունա դե Ուեվեր (անգլ.՝ Anuna De Wever, հունիսի 16, 2001(2001-06-16)[1], Մորտսել, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի կլիմայական ակտիվիստ և դպրոցական դասադուլ հանուն կլիմայի շարժման առաջատար դեմքերից մեկն էր։

Անունա դե Ուեվեր
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 2001(2001-06-16)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՄորտսել, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մայրենի լեզուհոլանդերեն
Կրթությունroyal atheneum of Mortsel?
ԵրկերQ61790661?
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ
Ծնողներհայր՝ Hardwin De Wever?, մայր՝ Katrien Van der Heyden?
ԱնդամությունԴպրոցական դասադուլ հանուն կլիմայի և Youth for Climate?
 Anuna De Wever Վիքիպահեստում

Վաղ կյանք և գործունեություն Խմբագրել

Ծնվել է Բելգիայի, Մորցել քաղաքում։ Կիրա Գանտոիսի և Ադելաիդ Շարլիերի հետ, Դե Ուեվերը դարձել է դպրոցական դասադուլ հանուն կլիմայի շարժման առաջատար դեմքերից մեկը Բելգիայում[2]։ Արդյունքում, 2019 թվականի փետրվարից մինչև մայիս ունեցել է շաբաթական սյունակ «HUMO» ամսագրում։

Բելգիայում դպրոցական դասադուլներից հետո, Ֆլամանդիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Ջոկ Շաուվլիջը ստիպված էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ հանդես էր եկել կեղծ հայտարարությամբ՝ պնդելով, որ Բելգիայի Պետական անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ունեցել, որոնք ցույց են տալիս, որ կլիմայի հարվածը քաղաքական ճակատի կազմակերպություն էր[3][4]։

Անձնական տարաձայնությունները Բելգիայի «Երիտասարդությունը հանուն կլիմայի» շարժման միջև առաջացրել էր ճեղքվածք, երբ համահիմնադիր Կիրա Գանտոիսը հեռացել էր 2019 թվականի օգոստոսին [5]։

2019 թվականին ելույթ է ունեցել «Pukkelpop» երաժշտական փառատոնում՝ փորձելով ներգրավել հանդիսատեսի ուշադրությունը կլիմայական խնդիրներին։ Այս կոչը զայրացրել էր փառատոնի որոշ մասնակիցներին, որոնք հետապնդել էին Ուեվերի խմբին, շշեր էին նետել նրա վրա, հետևել էին նրան իր իսկ ճամբարում, մահվան սպառնալիքներ էր ստացել, ոչնչացրել էին նրանց վրանը՝ ստիպելով անվտանգությանը միջամտել[6]։ Քանի որ, հարձակվողները կրում էին Ֆլամանդիայի շարժման ծայրահեղ աջակիցների կողմից ընտրված Ֆլանդրիայի դրոշի մի տարբերակ, կազմակերպիչներն արգելել էին այդպիսի դրոշները միջոցառման ընթացքում՝ առգրավելով 20–ը[7][8][9]։

2019 թվականի հոկտեմբերին, Դե Ուեվերը կլիմայական ակտիվիստներից էր, ամենից երիտասարդ, ով նավարկել էր «Ռեգինա Մարիսով» ցածր ածխածնային տրանսատլանտյան ճանապարհորդության՝ Սանտյագոյում, Չիլիում 2019 թվականին կայացած «ՄԱԿ–ի կլիմայի փոփոխություն» համաժողովին մասնակցելու համար[10]։

2020 թվականի փետրվարին, Հարավային Ամերիկայից վերադառնալուց հետո, պրակտիկա է անցել «Կանաչների, Եվրոպական ազատ դաշինք»–ի հետ Եվրախորհրդարանում՝ առանց կուսակցության անդամ դառնալու[11]։

Մրցանակներ Խմբագրել

  • 2019 թվականի մայիսին, Դե Ուեվերը և Կիրա Գանտոիսը միասին ստացել են «Ազատ խոսքի տապան մրցանակը» (Ark Prize of the Free Word)[12]։
  • 2019 թվականի սեպտեմբերին, Դե Ուեվերը և Ադելաիդ Շարլիերը ստացել են «Խղճի դեսպան» (Ambassador of Conscience Award) մրցանակը Բելգիայի «Amnesty International»–ի կողմից՝ «Երիտասարդությունը հանուն կլիմայի» անունից[13]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.euronews.com/2019/03/07/anuna-the-young-belgian-who-fights-for-the-climate
  2. «Belgium climate protests»։ BBC News։ 2019-01-31։ Վերցված է 2019-06-25 
  3. Daniel Boffey (5 February 2019)։ «Belgian minister resigns over school-strike conspiracy claims»։ The Guardian 
  4. «Belgian minister Schauvliege resigns over 'school protest plot'»։ BBC News։ 2019-02-06։ Վերցված է 2019-06-25 
  5. Eline Bergmans (26 August 2019)։ «‘Het boterde al maanden niet meer tussen Anuna en mij’»։ De Standaard 
  6. «Anuna De Wever harassed and threatened with death at Pukkelpop»։ The Brussels Times։ 16 August 2019 
  7. Amber Janssens, Rik Arnoudt (16 August 2019)։ «Pukkelpop onderzoekt incident op camping na klimaatactie met Anuna De Wever»։ Vlaamse Radio- en Televisieomroeporganisatie 
  8. Michaël Torfs (17 August 2019)։ «Climate activist Anuna De Wever targeted in Pukkelpop incident, "black" Flemish lion flags seized»։ Vlaamse Radio- en Televisieomroeporganisatie 
  9. Pukkelpop verwijdert Vlaamse vlaggen nadat Anuna De Wever werd belaagd։ Knack։ 16 August 2019 
  10. Jennifer Rankin (2 October 2019)։ «Activists set sail across the Atlantic to Chile to demand curbs on flying»։ The Guardian 
  11. «Anuna De Wever loopt stage bij Europese groenen: "Het is de link tussen het straatprotest en de seat at the table"»։ Het Laatste Nieuws 
  12. «Anuna De Wever en Kyra Gantois ontvangen Arkprijs»։ Het Nieuwsblad։ 30 May 2019 
  13. «The voices of Brussels’ Global Climate strike»։ The Brussels Times։ 23 September 2019