Անշահախնդիր սիրո արահետով (ֆիլմ)

ֆիլմ

«Անշահախնդիր սիրո արահետով» (ռուս.՝ Тропой бескорыстной любви), խորհրդային[1] մանկական ֆիլմ՝ նկարահանված 1971 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Աղասի Բաբայանը[2]։ Առաջին եռապատում ֆիլմն է ձեռնասուն լուսանի մասին, որի անունն էր Կունակ։ Սյուժեի հիմքում ընկած է Վիտալի Բիանկիի պատմվածքը։

Անշահախնդիր սիրո արահետով
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱղասի Բաբայան
Սցենարի հեղինակԼեոնիդ Բելոկուրով
ԴերակատարներԴմիտրի Օռլովսկի, Արկադի Տոլբուզին, Բորիս Սիչկին և Ֆիլիմոն Սերգեև
ԵրաժշտությունՄերաբ Պարցխալաձե
ԿինոընկերությունԳիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիա
Տևողություն74 րոպե
ՀաջորդԼուսանը դուրս է գալիս արահետ

Սյուժե խմբագրել

Էգ լուսանը փորձելով պաշտպանել իր ձագերին հարձակվող արջից, մահանում է անհավասար պայքարից։ Փոքրիկ անհասկացող լուսանի ձագին իր մոտ է վերցնում անտառապահ Միխալիչը։ Վերջինս ձագին բերում է իր տուն, կերակրում է ու անվանում «Կունակ»։ Ձագուկը սկսում է հետազոտել անտառապահի տունը, իսկ հետո նաև շրջակայքն ու անտառը։ Նա ծանոթանում և ընկերանում է տիրոջ շան հետ։ Անցնում է մեկ տարի։ Լուրը, որ անտառապահի տանը ապրում է լուսան, տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Միխալիչին առաջարկում են մեծ գումարներ, սական «բարեկամներին չեն վաճառում»։

Օրերից մի օր Միխալիչին հաջողվում է անտառում բռնել որսագողերի վտանգավոր մի խմբավորման։ Նրանցից մեկին տեղափոխում են մեկ տարով բանտախուց։ Վերջինս որոշում է կայացնում, որ բանտից ազատվելուց հետո, պետք է վրեժ լուծի սկզբունքային անտառապահից։ Հանցագործներին հաջողվում է մուտք գործել անտառապահի մոտ և առևանգել Կունակին։ Այդ որսագողերի խումբը հազվագյուտ կենդանիներին վաճառում էր կրկեսին։ Միխալիչին, ով կարոտում էր իր սիրելի լուսանին, ընկերները հայտնում են, որ Կունակին տեսել են քաղաքում։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Աղասի Բաբայան
  • Սցենարիստ՝ Լեոնիդ Բելոկուռով
  • Օպերատոր՝ Անատոլի Կազնին
  • Կոմպոզիտոր՝ Մերաբ Պարցխալաձե
  • Խորհրդատու՝ Ա. Ն. Զախլեբնի
  • Խմբագիր՝ Վ. Ռուսսո
  • Ձայնի օպերատոր՝ Ն. Կուզնեցով
  • Մոնտաժ՝ Վ. Բլիզգարևա
  • Նկարիչներ՝ Յա. Բենին, Օ. Անտիպով
  • Գրիմ՝ Վ. Ռումյանցևա
  • Լուսավորության վարպետ՝ Ի. Շիդակով
  • Ֆիլմի տնօրեն՝ Լ. Օսնոս

Պարգևներ խմբագրել

  • Երեխաների համար ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ — Հնդկաստան, 1974 թվական։

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

Ֆիլմի մյուս սերիաներն են՝

Բոլոր ֆիլմերը նվիրված են Վիտալի Բիանկիի հիշատակին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тропой бескорыстной любви (1971), Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին
  2. «Тропой бескорыстной любви – КиноПоиск». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել