Անն և Սերժ Գոլոն` ընտանեկան զույգի՝ Սիմոնա Շանժոյի (1921—2017) և Վսեվոլոդ Գոլուբինովի (1903—1972) գրական կեղծանունն է։ Նրանք XVII դարի հորինված գեղեցկուհի Անժելիկայի մասին արկածային պատմավեպերի հեղինակներն են։

Անն և Սերժ Գոլոն

Հեղինակներ խմբագրել

Ինչպես հիմա հաստատում են Սիմոնան և իր աղջիկ Նադին, իրական հեղինակը եղել է Սիմոնա Շանժոն, իր ամուսինը ավելի շատ եղել է օգնական, ով փորձել է գտնել պատմական նյութեր վերսալյան գրադարանում։

1953 թվականին առաջին հատորի ձեռագիրը ուղարկվել է չորս հրատարակչություն՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա և Իտալիա, Անն Գոլոնի անունից։

«Անժելիկան» առաջինը հրատարակել են գերմանացիները 1956 թվականին՝ նշելով Անն Գոլոնին որպես հեղինակ։

1957 թվականին իրենց երրորդ երեխայի ծննդյան օրը հրատարակվում է առաջին հատորը Ֆրանսիայում՝ Անն և Սերժ Գոլոնը ներկայացված որպես հեղինակներ։ Տղամարդու անունը մեծ լրջություն էր հաղորդում նորահայտ ստեղծագործությանը։

Անգլիական հրատարակչությունը առաջին գիրքը հրատարակել է նույն 1957 թվականին Սերժան Գոլոն կեղծանվան տակ՝ տեղյակ չպահելով այդ որոշման մասին գքրի հեղինակներին։ 1958 թվականին գիրքը հրատարակվել է ԱՄՆ-ում նույնպես Սերժան Գոլոն անվան տակ։

Վսեվոլոդ Գոլուբինովը մահացել է ինսուլտից 1972 թվականի հուլիսին, երբ Սիմոնա Շանժոն նոր սկսել էր պատմական նյութի որոնումները «Անժելիկա» վիպաշարի տասներորդ հատորի համար։

Անժելիկայի մասին սիրավեպի հաջողությունները խմբագրել

Արդեն առաջին սիրավեպը Անժելիկայի մասին ստանում է համաշխարհային ճանաչում. 320 հրատարակություներից աշխարհի 63 երկրներում վաճառվել է 150 մլն. նմուշ բոլոր 13 գրքերի շարքից։

1962 թվականին սկսվել են Անժելիկայի մասին առաջին ֆիլմի նկարահանման փորձերը։ Այն էկրան է բարձրացել 1964 թվականին՝ Միշել Մերսյեն գլխավոր դերում, ինչը պատմավեպին համաշխարհային ճանաչում բերեց։ Անժելիկայի մասին նկարահանված ֆիլմերի պատճառով գրքի արժեքը սկսում է նվազել, իսկ հեղինակ Անն Գոլոնը կորցնում է իր հեղինակային իրավունքները և ստիպված է լինում դատական պրոցես սկսել 1979 թվականի սկզբին։

Հրատարակված գրքերը խմբագրել

Անժելիկայի մասին սիրավեպերի շարք

  • 1957 Անժելիկա, հրեշտակների մարկիզուհի (Angélique Marquise des Anges)
  • 1958 Ուղի դեպի Վերսալ/ Ճանապարհ դեպի Վերսալ/ Անժելիկան և Վերսալը (Angélique, le Chemin de Versailles)
  • 1959 Անժելիկան և թագավորը (Angélique et le Roy)
  • 1960 Անսաստ Անժելիկան/ԱՆժելիկան Բերբերիայում/Անժելիկան և սուլթանը (Indomptable Angélique)
  • 1961 Ըմբոստացող Անժելիկան/Անժելիակյի բունտը/Պուատու խռովարարը/Անժելիկան խռովության մեջ/Անժելիկան բարկության մեջ (Angélique se révolte)
  • 1961 Անժելիկան և իր սերը/Անժելիկայի սերը/Անժելիկան սիրո մեջ/Անժելիկան և իր սիրահարները/Անժելիկան և Ռեսկատորը (Angélique et son Amour)
  • 1964 Անժելիկան Նոր Աշխարհում (Angélique et le Nouveau Monde)
  • 1966 Անժելիկայի գայթակղությունը/Անժելիկան Գոլդսբորոյում (La Tentation d’Angelique)
  • 1972 Անժելիկան և դևը/Սատանա (Angelique et la Demone)
  • 1976 Անժելիկայի դավադրությունը ստվերների հետ/Անժելիկան և չար ոգիների դավադրությունը (Angélique et le Complot des Ombres)
  • 1980 Անժելիկան Կվեբեկում (Angélique à Québec)
  • 1984 Հույսի ճանապարհը (Angélique, la Route de l’Espoir)
  • 1985 Հաղթանակ/Անժելիկայի հաղթանակը (La Victoire d’Angélique)

Անժելիկայի մասին վեպերի շարքի նոր տարբերակները

  • 2006՝ Հրեշտակների մարկիզուհին (Marquise des Anges)
  • 2006՝ Տուլուզյան հարսանիք (Mariage Toulousain)
  • 2007՝ Թագավորական տոնակատարություններ (Fêtes Royales)
  • 2008՝ Նոտր-Դամի նահատակը (Le Supplicié de Notre Dame)
  • 2008՝ Փարիզի ստվերները և լույսը (Ombres et Lumières dans Paris)
  • 2010՝ Ուղի դեպի Վերսալ (Le Chemin de Versailles)
  • 2011՝ Պատերազմ ժանյակներում (La Guerre en Dentelles)

Արտաքին հղումներ խմբագրել