Աննշմարակող անհարթապտուղ

բույսերի տեսակ
Աննշմարակող անհարթապտուղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Aphanopleura
Տեսակ Աննշմարակող անհարթապտուղ (A. trachysperma)
Միջազգային անվանում
Aphanopleura trachysperma

Աննշմարակող անհարթապտուղ (լատ.՝ Aphanopleura trachysperma), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

15-30 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Տերևները լայն-ձվաձև են, 2-3 փետրաձև բաժանված, իսկ մասերը գծային են։ Հովանոցները ունեն 7-15 ճառագայթներ։ Ծածկոցի թերթերը և ծածկոցիկները թաղանթային են։ Պտուղը խիտ ծածկված է ծծիչանման մազիկներով[1]։

ՏարածվածությունԽմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Վեդու շրջակայք)։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1200 մ բարձրությունների վրա, կավոտ լանջերին, աղակալված վայրերում և կիսաանապատում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

ՊահպանությունԽմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ բույս է։ Հայտնի է ընդամենը 3 պոպուլյացիա, որից մեկը հայտնաբերված է Նախիջևանում։ Հայաստանում տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին տնտեսական գործունեության (գյուղատնտեսական հանդակների ընդլայնում, տնտեսական կառույցների ստեղծում) և անասունների կողմից տրորման հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման սպառնալիք։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6