Աննե-Մարի Ռինդոմ
Աննե-Մարի Ռինդոմ (դան․՝ Anne-Marie Rindom, հունիսի 14, 1991, Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի առագաստանավորդ[1], 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն[2], 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[3] և 2015[4] ու 2019 թվականների աշխարհի չեմպիոն «Լազեր Ռադիալ» կարգում։
Աննե-Մարի Ռինդոմ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | առագաստանավորդ |
Երկիր՝ | Դանիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 14, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Ակումբ՝ | Denmark SailGP Team presented by ROCKWOOL? |
1,7 մետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Կենսագրություն խմբագրել
Մինչև 2009 թվականը Ռինդոմը հանդես է եկել Եվրոպա կարգում, որում 2008 թվականի հուլիսին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2009 թվականի հուլիսին՝ չեմպիոն։ Այնուհետև դանիացին տեղափոխվել է «ԼԱզեր Ռադիալ» օլիմպիական կարգ։ Նոր կարգում իր դեբյուտից մի քանի ամիս անց Ռինդոմը դարձել է երկրորդը պատանիների աշխարհի առաջնությունում։ 2012 թվականին Ռինդոմը մասնակցել է Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին և գրավել 13-րդ տեղը[5]։ 2012-ից 2016 թվականներին ընկած ժամանակահատվածում Աննա-Մարիան մի քանի հաղթանակ և բազմաթիվ մեդալներ է նվաճել Աշխարհի գավաթի էտապներում։ Սանտանդերում կայացած աշխարհի առաջնությունում Ռինդոմը զբաղեցրել է 7-րդ տեղը, ինչը նրան թույլ է տվել կրկին ստանալ օլիմպիական ուղեգիր։ 2015 թվականին դանիացին հաղթել է աշխարհի առաջնությունում Լազեր Ռադիալ կարգում։
2016 թվականի ամռանը Անն-Մարի Ռինդոմը մասնակցել է իր երկրորդ Օլիմպիական խաղերին։ Դանիացի միայն մեկ մրցավազքում է կարողացել առաջինը հասնել եզրագծին, սակայն այլ մրցարշավներում ցուցադրվող հետևողականորեն բարձր արդյունքները նրան թույլ են տվել պայքարել հաղթանակի համար մինչև վերջ։ Մեդալային մրցավազքի մեկնարկից առաջ Ռինդոմը 2-րդ տեղում էր՝ ընդամենը 8 միավոր զիջելով առաջատար հոլանդուհի Մարիտ Բաումեսթերին։ Այնուամենայնիվ, վճռական մրցավազքում Անն-Մարին եզրափակիչ գծին հասել է միայն 8-րդը, ինչի արդյունքում նրանից կարողացել է առաջ անցնել իռլանդացի Աննալիզ Մյորֆին[6]։
Ելույթներ Օլիմպիական խաղերում խմբագրել
Խաղեր | Կարգ | Տեղ |
---|---|---|
Լոնդոն 2012 | Լազեր Ռադիալ | 13 |
Ռիո դե Ժանեյրո 2016 | Լազեր Ռադիալ | |
Տոկիո 2020 | Լազեր Ռադիալ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Anne-Marie Rindom». London 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Sailing RINDOM Anne-Marie - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Anne-Marie Rindom». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Dane crowned Laser Radial Women's World Champion – Anne-Marie Rindom secures title in nail biting finish in Sultanate of Oman». 2015 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Women's Laser Radial: Event Standings». London 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Боумистер принесла Нидерландам золото Олимпиады в парусном спорте в классе «Лазер Радиал»». Новости спорта. «Газета.Ру». 16.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.