Աննա Շաբոնովա
Աննա Շաբանովան (մարտի 6 (18), 1842, Smolensk Uyezd, Ռուսական կայսրություն - մայիսի 25, 1932, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կին մանկաբույժ և Կանանց իրավունքների պաշտպանության պայքարում ակտիվիստ։
Աննա Շաբոնովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 6 (18), 1842 |
Ծննդավայր | Smolensk Uyezd, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 25, 1932 (90 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վոլկովսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Ռաուխֆուսի Հիվանդանոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Anna Shabanova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱննա Շաբանովան եղել է հարուստ հողատերերի դուստր։ Դեռ երիտասարդ հասակում միացել է մի արմատական քաղաքական խմբի, որը քննադատել է ցարին, և 1865 թվականին ձերբակալվել է և բանտարկվել վեց ամսով։ Շաբանովան ցանկանում էր բժիշկ դառնալ, բայց չի կարողացել սովորել Ռուսաստանում, որտեղ կանանց համար նախատեսված ուսուցում չկար։ Տեղափոխվել է Ֆինլանդիա Հելսինկի՝ այնտեղ սովորելու, բայց վերադարձել է 1873 թվականին, երբ Սանկտ Պետերբուրգում սկսվել է կանանց բժշկական նոր կուրս։
Շաբանովան բժշկության դոկտոր է դարձել այն բանից հետո, երբ 1878 թվականին ստացել է Սանկտ Պետերբուրգի Բարձրագույն բժշկական դասընթացներ[1]։ Եղել է Ռուսաստանում առաջին կանանցից մեկը, որը որակավորվել է որպես բժիշկ։ Իր ամբողջ կարիերան անց է կացրել Սանկտ Պետերբուրգի Օլդենբուրգի մանկական հիվանդանոցում, որտեղ, ի վերջո, դարձել է հիվանդանոցի ավագ բժիշկը։
Շաբանովան հիմնել է Քրոնիկ հիվանդ երեխաների բուժման ընկերություն և բացել մանկական Կլինիկաներ Գաթչինում (1882) և Վինդավայում (1900)։
Նաև հիմնել է Ռուսաստանի կանանց բարեգործական փոխօգնության միությունը՝ 1895 թվականին։ Նրա մասնակցությունը Ռուսաստանի կանանց շարժմանը հանգեցրեցլ է նրան, որ Աննան զբաղեցրել է մի շարք պաշտոններ կանանց առաջատար միջազգային կազմակերպություններում։ Շաբանովան բազում շնորհակալագրեր է ստացել իր մասնագիտական աշխատանքի համար, ներառյալ 1928 թվականին Ռուսաստանի աշխատանքի հերոսի մեդալը և 1929 թվականին Ֆիլադելֆիայում Ամերիկյան հասարակական գիտությունների ակադեմիայի անդամությունը։
Քաղաքական հայացքներ
խմբագրել1905 թվականից Ռուսաստանի կանանց փոխադարձ բարեգործական հասարակությունը դրդել է քաղաքականության՝ կոչ անելով իր անդամներին քարոզարշավ անցկացնել կանանց ներկայացուցչության համար՝ ապագա ցանկացած ազգային ժողովում, որը կարող է ձևավորվել[2]։ Ստեղծել և կազմակերպել է առաջին համառուսաստանյան կանանց կոնգրեսը 1908 թվականի դեկտեմբերի 10-ից 16-ը, որն անցել է ոստիկանության գրաքննիչների ուշադրության տակ։ Համաժողովին նրա փորձերը՝ կանանց ազգային կազմակերպություն հիմնելու և միջազգային կազմակերպություններին պատկանելիության համար, արգելափակվել են սոցիալիստական խմբերի կողմից։
Խիստ քննադատել է Նիկոլայ II-ին և ավտոկրատ միապետությանը։ Շաբոնովան ցանկացել է, որ Ռուսաստանը ունենա համընդհանուր ընտրական իրավունք, և որ Ռուսաստանի կառավարությունը թույլ տա խոսքի ազատություն և վերջ տալ թերթերի և գրքերի քաղաքական գրաքննությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Brooklyn Museum: Anna Schabanoff». www.brooklynmuseum.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Stites, Richard; Stites, Formerly Professor of History and International Affairs Richard (1978 թ․ փետրվարի 21). The Women's Liberation Movement in Russia: Feminism, Nihilism, and Bolshevism, 1860-1930 (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0-691-10058-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Շաբոնովա» հոդվածին։ |