«Աննա Կարենինա» (անգլ.՝ Anna Karenina), «Icon Productions» ընկերության անգլո-ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1997 թվականին Ռուսաստանում (Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում) բրիտանացի ռեժիսոր Բեռնարդ Ռոուզի կողմից՝ ռուս, բրիտանացի, ֆրանսիացի, կանադացի և ամերիկացի դերասանների մասնակցությամբ «Լենֆիլմի» արտադրական բազայում և ռուսական «ՏՐԻՏԷ» ստուդիայում Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա։

Աննա Կարենինա
անգլ.՝ Anna Karenina[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2], դրամա[2] և վեպի էկրանավորում
ՀիմքԱննա Կարենինա
Թվականմայիսի 1, 1997[3] և 1997
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորԲեռնարդ Ռոուզ[2][4]
ՊրոդյուսերԲրյուս Դևի
Սցենարի հեղինակԲեռնարդ Ռոուզ
ԴերակատարներՍոֆի Մարսո[4][5], Շոն Բին[4][5], Ալֆրեդ Մոլինա[4][5], Միա Կիրշներ[4][5], Ջեյմս Ֆոքս[5], Ֆիոնա Շոու[5], Դեննի Հյուսթոն[5], Ֆիլլիդա Լոու[5], Դևիդ Սքոֆիլդ[5], Պյոտր Շելոխոնով[5], Ջյուսթին Ուոդել[5], Էնթոնի Կալֆ[6], Ջերեմի Շեֆիլդ[6], Քսենյա Ռապոպորտ[6] և Վերմոն Դոբչեֆ[6]
ՕպերատորԴերին Օկադա
ԵրաժշտությունՍերգեյ Պրոկոֆև
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Նկարահանման վայրՄոսկվա և Սանկտ Պետերբուրգ
ԿինոընկերությունIcon Productions
Տևողություն108 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)

Սյուժե խմբագրել

Ռուսաստան, XIX դարի վերջ։ Ամուսնացած ազնվականուհի Աննա Կարենինան Մոսկվա կատարած իր ուղևորության ընթացքում սիրահարվում է երիտասարդ սպա Ալեքսեյ Վռոնսկուն։ Վախենալով հասարակության կողմից դատապարտվելուց՝ Կարենինան սկզբում մերժում է Վռոնսկու ուշադրությունը, բայց Ալեքսեյը շարունակում է համառ սիրատածումը և նրա հետևից գնում է Սանկտ Պետերբուրգ։ Փախչելով գորշ առօրյայից՝ Աննան ընդունում է Վռոնսկու սերը։

Նրանց կապը հայտնի է դառնում, և Աննան համառորեն ամուսնալուծություն է խնդրում Կարենինից, սակայն ամուսինը պատասխանում է մերժմամբ։ Աննան տառապում է բամբասանքների դեմ ամենօրյա պայքարում։ Նա կորցնում է հույսը, երբ Վռոնսկին պատրաստվում է մեկնել պատերազմ։ Կարենինան շատ է տառապում նաև որդուն կորցնելու համար (նա մնացել է հոր հետ, իսկ տեսակցություններն արգելված են), ներքին անհանգստությունը և ցավը նրան հուսահատեցնում են, և նա որոշում է ինքնասպան լինել։

Դերասանական կազմ խմբագրել

 Դերերում   Կերպարներ 
Սոֆի Մարսո Աննա Կարենինա
Շոն Բին Ալեքսեյ Վռոնսկի, Աննայի սիրեկանը
Ալֆրեդ Մոլինա Կոնստանտին Լևին
Միա Կիրշներ Կիտի Շչերբացկայա
Ջեյմս Ֆոքս Ալեքսեյ Կարենին, Աննայի ամուսինը
Ֆիոնա Շոու կոմսուհի Լիդիա Իվանովնա
Դեննի Հյուստոն Ստիվա Օբլոնսկի, Աննայի եղբայրը
Ֆիլլիդա Լո կոմսուհի Վռոնսկայա, Ալեքսեյի մայրը
Դևիդ Սկոֆիլդ Նիկոլայ
Սեսկիա Ուիքեմ Դոլլի Օբլոնսկայա, Ստիվայի կինը
Ջենիֆեր Հոլլ Բետսի Տվերսկայա, Աննայի ընկերուհին
Աննա Քոլդեր-Մարշալ իշխանուհի Շչերբացակայա
Պյոտր Շելոխոնով Կապիտոնիչ, Կարենինների ծառայապետը
Նայալ Բագգի բժիշկ
Էնթոնի Կալֆ Սերպուխովսկի
Վեռնոն Դոբչեֆ Պեստով
Ստեֆան Գրիֆ Կոռունսկի
Ջերեմի Շեֆիլդ Բորիս
Ջասթին Ուոդել կոմսուհի Նորդստոն
Նորա Գրյակալովա իշխանուհի Մյագկայա
Վալերի Կուխարեշին բժիշկ-մասնագետ
Լյուդմիլա Կուրեպովա Սորոկինա
Քսենյա Ռապոպորտ Մարիա
Իգոր Եֆիմով ծառա
Անդրեյ Խյուննև զինվոր

Տարբերություններ գրքից խմբագրել

  • Վեպում Աննա Կարենինան դուստր է ունենում Ալեքսեյ Վռոնսկուց, իսկ ֆիլմում գլխավոր հերոսուհին վիժում է։
  • Ֆիլմը եզրափակում է մի էպիզոդ, որում ներկայացված է Կոնստանտին Լևինի և Լև Տոլստոյի նույնականությունը. Լևինն սկսում է գրել «Աննա Կարենինա» վեպը։

Քննադատություն խմբագրել

«Культура.РФ» (culture.ru) կայքի խմբագիր Դարյա Լյոգկայան 1997 թվականի ֆիլմը բնութագրել է որպես «վեպի ամենահայտնի և միաժամանակ վիճելի էկրանավորումներից մեկը»։ Նշվում է, որ կինոքննադատներին շփոթեցրել են սյուժեի չափազանց սրընթաց բնույթը, բնօրինակ վեպի սյուժեի հետ անհամապատասխանությունները, կոմս Վռոնսկու ու Կարենինայի մասնակցությամբ մեծ թվով սիրային տեսարանները (ինչը փորձագետները համարել են ապացույց այն փաստի, որ հերոսների միջև բացակայում են փոխադարձ զգացմունքները, բացի մարմնական կրքից), ընդ որում, հանդիսատեսի շրջանում ֆիլմի հաջողությունը կապվում է պլանների, հագուստների գեղեցկության, երաժշտության և գլխավոր դերի համար լավ ընտրված դերասանուհու հետ։ Հատկապես առանձնանում են Սոֆի Մարսոյի հագուստները․ «դրանք բոլորը կարվել են սև-սպիտակ երանգներով։ Երբ Աննան երջանիկ է, նրա հագուստներում գերակշռում է սպիտակ գույնը, իսկ երբ տառապում է՝ սևը»[7]։

«Знамя» ամսագրում ֆիլմը կոչվել է «նշանավոր ուղենիշ վեպի կինոէկրանավորման պատմության մեջ», նշվել են զուգահեռներ «Սիբիրյան սափրիչը» (ռուս.՝ «Сибирский цирюльник») ֆիլմի հետ կինոլեզվի ոճում և 19-րդ դարի Ռուսական կայսրության, նախորդ էկրանավորման համեմատությամբ Լևինին ավելի շատ ուշադրության արժանացնելը, իսկ Աննայի կողմից թմրանյութերի չարաշահումը բնութագրվում է որպես նշանակալի շեշտ, որը 20-րդ դարի 90-ական թվականներից գերակշռող է հերսուհու ճակատագրի մեկնաբանությունում․ «Աննայի անհատականությունը կործանվել է թմրանյութային դեղամիջոցների օգտագործման հետևանքով»[8]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 26 % վարկանիշ, որը հիմնված է 19 քննադատների արձագանքների վրա, որի միջին գնահատականը 4,70/10 է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0118623
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0118623/
  3. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3590
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11762.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0118623/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Анна Каренина»: от немого кино до голливудского блокбастера
  8. Аксёнов Сергей Анна Каренина. После Толстого // Знамя : журнал. —Москва, 2010. — № 2. — С. 200-208.
  9. «Leo Tolstoy's Anna Karenina». Rotten Tomatoes. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել