Աննա Գրիգորյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Գրիգորյան (հոկտեմբերի 27, 1991, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, մոդել, հաղորդավարուհի[1]։
Աննա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար և մոդել |
Աշխատավայր | A-TV, Արմենիա Թի-Վի և Շանթ հեռուստաընկերություն |
Կենսագրություն
խմբագրելԱննա Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 27-ին, Երևանում։ 2008 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը՝ ընդունվելով Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 2010-2015 թվականներին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, վարելով «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները և «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն։ 2010 թվականից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը։ 2013 թվականին դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», իսկ 2014 թվականին` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող։ Հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում։ 2014 թվականին դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»[2]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Մամա-2013 թվական
- Դոմինո-2015 թվական
- Որոգայթ-2015 թվական
- Քարտ բլանշ-2016 թվական[3]
- Ռեստարտ 2020-2016 թվական[4]։
- Ոսկե դպրոց-2017-2018 թվականներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Գիտեմ, որ շատ բան եմ ուզում, բայց ուզում եմ…». Աննա Գրիգորյան (լուսանկարներ)». shabat.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Աննա Գրիգորյան. «Նախկինում արտաքինս ինձ խանգարում էր»». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Watch Armenian TV Series and Armenian Movies » Armenian Series » Cart Blansh». serialner.net/. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Դերասանուհի Աննա Գրիգորյանը նաև հրաշալի երգում է». Blognews.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.