Աննա Էլիզաբեթ Գեդես, (սեպտեմբերի 15, 1956(1956-09-15), Քվինսլենդ, Ավստրալիա), Ավստրալիայում ծնված և Նյու Յորքում հաստատված դիմանկարի լուսանկարիչ, որն առավելապես հայտնի է նորածինների մանրակրկիտ լուսանկարներով[1][2]։ Գեդեսի գրքերը հրատարակվել են 83 երկրներում[3]։ Ըստ Amazon.com կայքի, նա վաճառել է ավելի քան 18 միլիոն գիրք և 13 միլիոն օրացույց[4]։ 1997 թվականին «Cedco» հրատարակչությունը վաճառել է Գեդեսի լուսանկարներով ավելի քան 1,8 միլիոն օրացույց և օրագիր[5]։ Նրա 1996 թվականի դեբյուտային գիրքը՝ «Ներքև, այգում», ցուցադրվել է Օփրա Ուինֆրիի շոուում[6] և տեղ է գրավել Նյու Յորք Թայմզի ամենաշատ վաճառված գրքերի ցանկում[7]։ Գեդեսի գրքերը թարգմանվել են 23

Աննա Գեդես
Ծնվել էսեպտեմբերի 15, 1956(1956-09-15) (67 տարեկան)
ԾննդավայրՔվինսլենդ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունլուսանկարիչ, գործարար, ձեռնարկատեր և փոստային բացիկների դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Նոր Զելանդիայի վաստակի շքանշան
Կայքannegeddes.com

Վաղ կյանք

խմբագրել

2007 թվականի իր «Սիրո աշխատանք» ինքնակենսագրական գրքում Գեդեսը պատմել է Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում գտնվող իրենց ընտանեկան անասնաբուծական ֆերմայում իր մանկության դժվարին տարիների մասին: 17 տարեկանում նա թողնում է դպրոցը և հեռանում տնից։ Ավելի ուշ Աննան հանդիպում և ամուսնանում է Քել Գեդեսի հետ[8] և 1983 թվականին տեղափոխվում Հոնգ Կոնգ, քանի որ ամուսինն աշխատում էր այնտեղի հեռուստատեսությունում։ Այնտեղ, 25 տարեկանում նա ինքնուրույն լուսանկարչություն է սովորում՝ օգտագործելով ամուսնու 30 մմ Pentax K1000 լուսանկարչական ապարատը։ Մինչև այն ժամանակ, երբ զույգը երկու տարի անց կտեղափոխվեր Սիդնեյ, նա արդեն ստեղծել էր լուսանկարների փոքրիկ հավաքածու։ Նա սկսում է մասնագիտանալ երեխաների լուսանկարչության մեջ, երբիր երկու դստրերի լուսանկարներն օգտագործում է Սուրբ Ծննդյան ընտանեկան բացիկներ պատրաստելիս, որոնք սկսում են մեծ ժողովրդականություն վայելել[3]։

Կարիերա

խմբագրել

Գեդեսը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է դառնում 30 տարեկանում այն բանից հետո, երբ ամուսնու աշխատանքի պատճառով տեղափոխվում է Մելբուռն: Նախքան իր ավտոտնակում սեփական ստուդիան կբացեր, նա օգնում էր տեղացի մի լուսանկարչի[3][9]։ Գեդեսը նաև զբաղվում է բարեգործական լուսանկարչությամբ: Նա ստեղծել է իր սեփական բարեգործական ծրագիրը՝ «Գեդեսի բարեգործական հիմնադրամը», որի հիմնական նպատակը երեխաների նկատմամբ բռնության և անտեսման մասին իրազեկվածության բարձրացումն է։ 2013 թվականին նա ստեղծում է մենինգոկոկային հիվանդությունից փրկված փոքրիկների լուսանկարների շարք։ Լուսանկարները պատկերում են ընտանիքներ և երեխաներ, որոնք տուժել են հիվանդությունից և լուսաբանում նրանց, ովքեր ողջ են մնացել: Նա նկարահանել է մենինգիտ վերապրած 15 երեխաների լուսանկարներ՝ իր «Պաշտպանելով մեր վաղվա օրը. մենինգոկոկային հիվանդության դիմանկարներ» արշավի համար[3][10]։ Նա նաև աշխատել է ամերիկյան March of Dimes բարեգործական հիմնադրամի համար, որը զբաղվում է մայրերի և նորածինների առողջության բարելավմամբ[6]։

Լուսանկարչության գործընթաց

խմբագրել

Գեդեսը նախապես չի պատրաստում երեխաներին որպես լուսանկարչության մոդել օգտագործելու համար, քանի որ կարծում է, որ բոլոր երեխաները գեղեցիկ են: Փոխարենը, նա կապ է պահպանում բազմակի և երկվորյակ ծննդյան ակումբների հետ և իր թվային պանակներում պահպանում է հազարավոր լուսանկարներ, որոնք նրան ուղարկել են ծնողները: Գեդեսը ներկայումս բնակվում է Նյու Յորքում՝ ամուսնու՝ Քելի հետ[11]։ Սովորաբար, լուսանկարչական սեանսը տեղի է ունենում առավոտյան, երբ երեխաները լավ հանգստանում են, և տևում է մոտ կես ժամ․ հակառակ դեպքում, երեխաները կարող են շատ ձանձրանալ կամ անհանգիստ լինել[12][13]։ Լավ լուսանկարներ ստանալու համար «պետք է, իրոք, բավականին արագաշարժ լինես»,-ասում է Գեդեսը։ Նա նախապես է պատրաստում իր սարքավորումները՝ լույսերը, ֆոտոխցիկները և այլ գործիքներ[14], որպեսզի միակ բանը լինի երեխային կամ երեխաներին նստեցնելը։ Նրա պարագաներից շատերը, որոնք օգտագործում է որպես դեկորներ, պատրաստված են պատվերով, ինչպիսիք են մեծ չափի կոշիկները և ծաղկամանները[12]։ Նա երեխաների ծնողներին մոտ է պահում լրացուցիչ օգնության համար և տարբեր արտահայտություններով կառավարում երեխաների վարքը[13]։

Գործեր

խմբագրել

Նրա նշանավոր ստեղծագործություններից մեկը ստեղծվել է կանադացի երգչուհի Սելին Դիոնի հետ համագործակցության արդյունքում։ Դա «Հրաշք. նոր կյանքի տոնը» խորագրով գիրք է, որը երաժշտության և լուսանկարների համադրություն է, որոնք պտտվում են նոր կյանքի և նորածինների թեմաների շուրջ: Գիրքը լույս է տեսել 2004 թվականին ինը լեզվով 22 երկրներում միաժամանակ և վեց շաբաթ մնացել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում 0-7407-4696-0։ Մյուս նշանավոր ստեղծագործություններից են․

  • «Ներքև, այգում» (1996 թ․), 0-7407-3540-3
  • Գեդես, Աննա (1997 թ․). Ծնունդներ և տարեդարձներ․ Խոլորձ մանուկներ. Cedco Pub. ISBN 978-1-55912-347-1.
  • «Սուրբ Ծննդյան 12 օր» (1997 թ․)
  • Գեդես, Աննա (2000 թ․). Տասը անկողնում. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-1255-5.
  • Գեդես, Աննա (2003 թ․). Մինչև հիմա. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-3541-7.
  • Գեդես, Աննա (2005 թ․). Ուրվագծեր. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-5585-9.
  • Գեդես, Աննա (2005 թ․). Գույներ. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-5583-5.
  • Գեդես, Աննա (2007 թ․). Սիրո աշխատանք. ինքնակենսագրություն. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-6562-9.
  • Գեդես, Աննա (2008 թ․). Քնքուշ եղեք փոքրիկների հետ. Andrews McMeel Publishing. ISBN 978-0-7407-7771-4.
  • «Աննա Գեդես, փոքրիկ օրհնություններ» (2014 թ․) 1402298188.

Պատիվ և մրցանակներ

խմբագրել

2004 թվականին Թագուհու ծննդյան պատվին Գեդեսին շնորհվել է Նոր Զելանդիայի պատվո շքանշան՝ լուսանկարչության և համայնքին մատուցած ծառայությունների համար[15]։ 2017 թվականին Գեդեսը ընդգրկվել է Միջազգային լուսանկարչության փառքի սրահում և թանգարանում[16]։

Ժողովրդական մշակույթում

խմբագրել

«Ռոնի Ջոնսի կես ժամը» հաղորդման նկարահանման ժամանակ Գեդեսն օգնում է չինացի ընտանիքին թաքցնել իրենց լրացուցիչ երեխաներին մեկ երեխայի քաղաքականության տեսուչներից՝ քողարկելով նրանց այնպիսի վայրում, որը տեսուչները չեն կարողանում նկատել:

«Ընկերներ» սերիալի վեցերորդ սեզոնի ութերորդ դրվագում, որը վերնագրված է «Ռոսի ատամներով մեկը», Ջոուի Տրիբիանին բողոքում է իր սենյակակից Ջանինին Գեդեսի լուսանկարից, որը նա կախել է հյուրասենյակի պատին։ Լուսանկարում պատկերված էր ջրաշուշանի հագուստով մի փոքրիկ, ում Ջոուին չի էլ ճանաչում: Այն բանից հետո, երբ նրան ասում են, որ Աննա Գեդեսը հայտնի լուսանկարչուհի է, նա ենթադրում է, որ երեխան Աննա Գեդեսն է։ 2017 թվականի հունիսի 26-ի «Ուշ երեկոն Սթիվեն Քոլբերի հետ» հեռուստաշոուի մի դրվագում Քոլբերը ցույց է տալիս Շոն Սփայսերի նկարը և կատակով ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենար Սփայսերը, եթե նրան լուսանկարած լինեին հայտնի արտիստներ, ներառյալ Գեդեսը:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lyall, Sarah (22 March 2021). «Anne Geddes Was the Original Baby-Picture Influencer». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 8 May 2022-ին.
  2. Gander, Kashmira (13 March 2017). «The world's most famous baby photographer on how to take the perfect photo of your child». The Independent (անգլերեն). Վերցված է 8 May 2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Bio». Anne Geddes. Արխիվացված է օրիգինալից 16 February 2014-ին. Վերցված է 13 February 2014-ին.
  4. «Anne Geddes Bibliography». Amazon.com.
  5. Freierman, Shelly (29 December 1997). «Calendar Whirl: Thousands of Ways to Keep Track of 365 Days». The New York Times. Վերցված է 2 March 2011-ին.
  6. 6,0 6,1 Brara, Noor. «Anne Geddes Was Once the Queen of Baby Photography. Now, She's Hit Hard Times—and Is Asking for Your Help». News.artnet.com. Վերցված է 15 April 2021-ին.
  7. «Best Sellers: December 1, 1996». The New York Times. 1 December 1996. Վերցված է 2 March 2011-ին.
  8. «About Anne». Anne Geddes (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 6 September 2019-ին. Վերցված է 6 March 2020-ին.
  9. Eby, Douglas (29 December 2007). «Artistic confidence: Anne Geddes on believing in herself despite her childhood». Women and Talent. Արխիվացված է օրիգինալից 12 May 2014-ին. Վերցված է 12 May 2014-ին.
  10. Barton, Adriana (24 April 2014). «Anne Geddes turns her lens to a new subject: survivors of meningitis». The Globe and Mail. Վերցված է 12 May 2014-ին.
  11. «Inside Anne Geddes' world of baby photography». CBS News. 8 May 2014. Վերցված է 21 March 2021-ին.
  12. 12,0 12,1 Steinberg, Lynn (17 November 1996). «Babies reborn in unlikely photos». The Post and Courier. Վերցված է 2 March 2011-ին.
  13. 13,0 13,1 Bashinsky, Ruth (14 October 1999). «Baby-Sitter Anne Geddes' Photos of Infants Are The Shots Seen 'Round The World». New York Daily News. Վերցված է 2 March 2011-ին.
  14. «Sleeping Beauties A Closeup With New Zealand Photographer Anne Geddes, Who Talks About Her Wildly Popular Cherubic Images». New York Daily News. 5 November 1998. Վերցված է 2 March 2011-ին.
  15. «Queen's Birthday honours list 2004». Department of the Prime Minister and Cabinet. 7 June 2004. Վերցված է 30 May 2020-ին.
  16. «Anne Geddes». International Photography Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 24 July 2022-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել