Աննան և Ժաննան
«Աննան և Ժաննան» (ֆր.՝ Anne et Jehanne), ֆրանսիացի նկարչուհի Լորա Լերու-Ռևոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 238 × 151 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լորա Լերու-Ռևո |
տարի | 1894 |
գտնվում է | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Նանսիի կերպարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Աննան և Ժաննան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1] (Նանսի, Ֆրանսիա)։
Պատմություն
խմբագրելՀեղինակը նկարը վրձնել է 1894 թվականին՝ նույն տարում էլ ցուցադրելով հանրությանը։ Այն ներկայացվել է Ֆրանսիացի նկարիչների ընկերության սալոնում[2]։ 1896 թվականի հունվարի 7-ին նկարը բերվել է Նանսիի կերպարվեստի թանգարան՝ որպես պետության դեպոզիտ։
Կտավը ռեստավրացիայի է ենթարկվել 1998 թվականին։
Նկարագիր
խմբագրել«Աննան և Ժաննան» ստեղծագործությունում պատկերված են երկու աղջիկ, ըստ էության՝ քույրեր, որոնք նստած են սենյակի ինտերիերում։ Ավագ քույրը նայում է դիտողին։ Նա հագել է կանաչ երկար հագուստ․ գոտկատեղին գոտի է կապված։ Վերջինս նստած է մեծ փայտե աթոռին՝ արմունկով հենվելով դրան․ ափը այտերի մոտ է։ Աղջիկը հերարձակ է․ նա շիկահեր է։ Մազերը զարդարված է ոսկյա ժապավենով։ Ձախ ձեռքը կրտսեր քրոջ ուսին է։ Կրտսեր քույրը երկար մանուշակագույն զգեստ է հագել։ Նա քնած է․ գլուխը դրել է ավագ քրոջ ծնկներին։ Փոքր քույրը նստած է աթոռակին։ Նրա դեմքը նույնպես դեպի դիտողն է։ Աջ ձեռքով ծաղիկ է բռնել։ Նկարի ձախ կողմում, փոքր սեղանին, բացված գիրք և ծաղկամանով ծաղիկներ են դրված։
Լորա Լերու-Ռևոն «Աննան և Ժաննան» ստեղծագործությունը պատկերել է միջնադարի ոգով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «L'amour au point du jour / Divine idylle».(չաշխատող հղում)
- ↑ Dossier d'œuvre du Centre de documentation du musée des Beaux-Arts de Nancy
- ↑ Joyeux-Prunel Béatrice, " Charlotte FOUCHER-ZARMANIAN, Créatrices en 1900. Femmes artistes en France dans les milieux symbolistes. Mare & Martin, 2015 ", Revue d’histoire du XIX, 2016/1 (n° 52), p. 236—238. URL : https://www.cairn.info/revue-d-histoire-du-dix-neuvieme-siecle-2016-1-page-236.htm Արխիվացված 2022-01-25 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Valérie Susset. «The Mag. Décrypt 'art: "Anne et Jehanne" by Laura Leroux-Revault (circa 1894)». archyworldys.com (անգլերեն). Archyworldys. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննան և Ժաննան» հոդվածին։ |