Անյոլո դի Պոլո (իտալ.՝ Agnolo di Polo), 1470[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1528[2], Արեցո, Տոսկանա, Իտալիա),Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ և նկարիչ։

Անյոլո դի Պոլո
իտալ.՝ Agnolo di Polo
Ծնվել է1470[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1528[2]
Մահվան վայրԱրեցո, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտությունքանդակագործ
 Agnolo di Polo Վիքիպահեստում
Տիրամայրը մանկան հետ, 1517 թվական
Սուրբ Սալվատորեի կիսանդրին, 1498

Կենսագրություն խմբագրել

Անյոլո դի Պոլոն պատկանում է հայտնի քանդակագործների գերդաստանին․ նրա պապ Անյոլո դի Լիպպո դի Պոլլոն աշխատում էր Ֆլորենցիայի մայր տաճարի գմբեթի շինարարությունում, որպես օգնական և վերցրել էր իր համար անուն՝ դե Վետրի (de’Vetri), որը հետո դարձավ իր հետնորդների անունը։ Անյոլո դի Պոլոյի հայրը զբաղվում էր դիմակների արտադրությամբ և ուներ իր սեփական արտադրությունը Ֆլորենցիայում, քանդակագործի եղբայրը՝ Դոմենիկոն, թանկարժեք քարերի և մեդալների վրա փորագրող վարպետ էր։

Հայտնի «Կենսագրություններ»-ի հեղինակ Ջորջո Վազարին գրել է, որ Անյոլո դի Պոլոն եղել է Անդրեա դել Վերոկկիոյի աշակերտը, սովորել է նաև Լորենցո դի Կրեդիի, Պիետրո Պերուջինոյի և Լեոնարդո դա Վինչիի մոտ, ավելացնելով՝

  «նա շատ լավ աշխատում էր կավով և գրեթե ամբողջ քաղաքը լցրել էր իր ձեռքի աշխատանքներով»  

Հաշվի առնելով նկարչի ծննդյան օրը և այն, որ Վերոկկիոն թողել է Ֆլորենցիան 1482 թվականին, կարելի է եզրակացնել, որ փաստորեն Անյոլոյի ուսումը կիսատ է մնացել։ Թերևս նա շարունակել է իր ուսումն այն արվեստանոցում, որը պատկանում էր Լորենցո դի Կրեդիին։

Անյոլո դի Պոլոյի ամենահայտնի աշխատանքներն են՝

  • Հովհաննես առաքյալի արձանը
  • «Սուրբ Սալվատորեի կիսանդրին»
  • «Տիրամայրը մանկան հետ» քանդակը (1517)

Անյոլո դի Պոլոն նաև «San Zanobi» աշխատանքի հեղինակն է, որը վերագրվում է 1514 կամ 1526 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Elisabetta Nardinocchi (a cura di), Guida al Museo Horne, Edizioni Polistampa, Firenze 2011. ISBN 978-88-596-0969-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյոլո դի Պոլո» հոդվածին։