Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոկրովսկայա (այլ կիրառումներ)

Անյա Պոկրովսկայա (դեկտեմբերի 15, 1999(1999-12-15), Վոլգոգրադ, Ռուսաստան, ավելի հայտնի՝ Аня Pokrov), ռուս վիդեոբլոգեր[1][2], երգչուհի։ 2020 թվականի հունվարի 14-ին թողարկվել է Անյայի «Последний предатель» երգը։

Անյա Պոկրով
Նաև հայտնի է որպեսАня Pokrov, Авокадо և Антигрустин
Ծնվել էդեկտեմբերի 15, 1999(1999-12-15) (24 տարեկան)
Վոլգոգրադ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունվիդեո բլոգեր, տիկտոկեր և երգչուհի
ԱնդամակցությունDream Team house
 Anna Pokrov Վիքիպահեստում

2020 թվականի մարտից «Dream Team House»-ի առաջին կազմի անդամ է[2][3]։

2020 թվականին ռուսական Forbes-ում զբաղացրել է 9-րդ հորիզոնակը ամենաբարձր վճարվող տիկտոկերների շարքում[2]։

Անյան սկսել է աշխատել վաղ տարիքից, քանի որ նրանք ապրում էին ոչ այդքան հարուստ։ Անյան Մոսկվա է տեղափոխվել 2020 թվականին, երբ նրան հրավիրել են «Dream Team House», և այդ ժամանակվանից սկսվել է նրա գործունեությունը։

Համացանցում օգտագործում է նաև «Անտիգրուստին» և «Ավոկադո» կեղծանունը[2][2][4]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վոլգոգրադ քաղաքում[2] 1999 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Անյայի մայրն աշխատել է Վոլգոգրադի «Կակուստիկ» քիմիական գործարանում, իսկ հայրը՝ «Լուկոյլ» նավթամշակման գործարանում[1]։

Երբ Անյան 4 տարեկան էր, ծնողները ամուսնալուծվել են, և աղջիկը մնացել է մոր հետ՝ մեկ սենյականոց բնակարանում[1]։

Սովորել է երաժշտական դպրոցում։ Ավարտել է դոմրայի դասարանը։ Բացի նրանից, որ փոքր տարիքում սիրել է պարել, նաև հաճախել է պարի խմբակ[1][2]։

Քանի որ ընտանիքն ուներ ֆինանսական խնդիրներ, դեռ դեռահաս Անյան սկսել է գումար վաստակել՝ բաժանելով թռուցիկներ և աշխատելով փոքր սրճարաններում[1]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վոլգոգրադի արվեստի և մշակույթի պետական համալսարան՝ «թատերականացված ներկայացումների և տոների ռեժիսոր» մասնագիտությամբ[1][2]։

Առաջին կուրսում սկսել է փորձել իրեն կարճ վիդեոսյուժետների ժանրում՝ դրանք տեղադրելով սոցցանցերում։ Ժամանակի ընթացքում հասել է տվյալ ոլորտում որոշակի ժողովրդականության և որոշել ավելի շատ ժամանակ նվիրել այդ հետաքրքրությանը, անցել է հեռավար ուսուցման[1]։ Այնուհետև սկսել է տեսանյութեր հրապարակել Tiktok-ում[1]։

2020 թվականի մարտից Անյան սկսել է ապրել տիկտոկերների «Dream Team House» տանը[3]։ Հրավիրելու ժամանակ նա դեռ ապրում էր Վոլգոգրադում, և չի համաձայնել միանգամից տեղափոխվել[1]։

Նույն թվականի մայիսին սկսել է երաժշտական գործունեությունը՝ ներկայացնելով հասարակությանը իր դեբյուտային «Не игра в Симс» երգը[1][5]։ Այդ երգի տեսահոլովակում նկարահանվել են նրա՝ տիկտոկերների տան կոլեգաները՝ Դանյա Միլոխինը, Արթուր Բաբիչը և ուրիշները[1]։

Արթուր Բաբիչի հետ տանդեմում նկարահանվել է ամերիկյան «Total Blackout» («Ամբողջությամբ Բլեքաութ») հեռուստաշոուի ռուսական ադապտացիայում։ Նախագիծը մեկնարկել է ՍՏՍ ալիքով սեպտեմբերի 13-ին՝ կիրակի օրը։ Նրանք մասնակցել են ցուցադրված առաջին թողարկմանը և հաղթել[6][7]։

Սեպտեմբերի 21-ին Անյան թողարկել է իր երկրորդ սինգլը՝ «Парень из села»[1][8]: Անյայի խոսքերով` երգը միտումնավոր է պահպանվել արտասովոր ոճով. ոճային առումով այն կարելի է դասել «ժամանակակից շանսոնի» շարքին[1]։

2020 թվականի դեկտեմբերի 10-ին թողարկվել է ամանօրյա «Снежинка» երգը՝ Միա Բոյկայի հետ։

Ալիքի թեմատիկա խմբագրել

«ՏիկՏոկի» համար նկարահանում է կատակերգական սցենարներ, պարեր, երգեր[2]։

2020 թվականի մայիսին թողարկվել է Անյայի YouTube-յան ալիքը՝ նվիրված բլոգերների աշխարհի նորություններին[9][2]։

Անձնական կյանք խմբագրել

Անյա Պոկրովին ռոմանտիկ հարաբերություններ են վերագրում Արթուր Բաբիչի հետ, սակայն նրանք անձամբ հերքում են այդ տեղեկությունը[10].

Սկավառակագրություն խմբագրել

  Արտաքին մեդիաֆայլեր

«Не игра в Симс»
«Снежинка»

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություն
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[11]
TopHit
Top YouTube Hits
[11]
2020 «Не игра в Симс» 67 Երաժշտության ներբեռնում, թողարկվել է 2020 թվականի մայիսի 13[5]
«Парень из села» 95 Երաժշտության ներբեռնում, թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 21[8]
«Авиарежим» Երաժշտության ներբեռնում, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 20[12]
«Снежинка» (Mia Boyka & Аня Pokrov) Երաժշտության ներբեռնում, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 10[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Аня Покров: фото, биография, фильмография, новости». Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 «Что такое Dream Team House, дом, где живут только тиктокеры». Афиша Daily. 2020 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «АНЯ - АНТИГРУСТИН🥑 (@pokrov90) • Фото и видео в Instagram».
  5. 5,0 5,1 «‎‎Альбом «Не игра в Симс - Single» (Аня Pokrov) в Apple Music». Apple Music. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Бабич и Покров выиграли 250000 рублей в шоу Полный блэкаут СТС». andygoldred.com. 2020 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Полный блэкаут | Премьера 13 сентября на СТС! - YouTube». 2020 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 «‎‎Альбом «Парень из села - Single» (Аня Pokrov) в Apple Music». Apple Music. 2020 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Аня Pokrov - YouTube». 2020 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
    «ИВАНГАЙ ВЕРНУЛСЯ?! ДИМА МАСЛЕННИКОВ ГОТОВИТ ТРЕК! - САМЫЕ ГОРЯЧИЕ СПЛЕТНИ 💕 - YouTube». 2020 թ․ մայիսի 21. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. «Тик-Ток наступает: топ самых популярных тиктокеров, список, фото, подробности». TV Mag. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. 11,0 11,1 «Не игра в Симс»:
    «Top YouTube Hits, 26 Jun - 2 Jul 2020 (YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
    «Парень из села»:
    «Top YouTube Hits, 2 Oct - 8 Oct 2020 (YouTube – Top Week Hits – Tophit Music Charts)». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «‎Альбом «Авиарежим - Single» (Аня Pokrov) в Apple Music». Apple Music. 2020 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  13. «Альбом «Снежинка - Single» (Mia Boyka & Аня Pokrov)». Apple Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Պոկրով» հոդվածին։