Անյա Կարլիչեկ

գերմանացի քաղաքական գործիչ

Անյա Մարիա-Անտոնիա Կարլիչեկ(գերմ.՝ Anja Maria-Antonia Karliczek, ի ծնե՝ Կերսսեն գերմ.՝ Kerssen ապրիլի 29, 1971(1971-04-29)[1][2], Ibbenbüren, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական դեմոկրատական միության գործիչ, Անգելա Մերկելի կառավարության ժամանակ նաև 2018 թվականին եղել է կրթության նախարար։

Անյա Կարլիչեկ
գերմ.՝ Anja Karliczek
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1971(1971-04-29)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրIbbenbüren, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[4]
ԿրթությունGoethe Gymnasium Ibbenbüren? և FernUniversität in Hagen?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և նախարար
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Federal Minister of Education and Research? և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունՔրիստոնեական-դեմոկրատական միություն
Կայքanja-karliczek.de
Ստորագրություն
Изображение автографа
 Anja Karliczek Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայրենի Իբբենբյուրենում ավարտել է Գյոթեի անման գիմնազիան, այնուհետև երկու տարի ստաժավորվել է Օսնաբրյուկի Deutsche Bank-ում, իսկ 1993 թվականից աշխատել է ընտանեկան հյուրանոցում։ 2003 թվականին ընդունվել է Հագենի հեռակա համալսարանը։ 1998 թվականին մտել է Գերմանիայի երիտասարդների միություն, 2004 թվականին ընտրվել է Տակլենբուրգի խորհուրդ[5]։

2013 թվականին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Շտայֆուրթ նահանգի միամանդատ ընտատարածքից ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։ 2017 թվականին դարձել է Քրիստոնեական դեմոկրատական միության/Քրիստոնեական սոցիալական միության քարտուղար[6]։

2017 թվականի հունիսի 30-ին Բունդեսթագում դեմ է քվեարկել Գերմանիայում միասեռ ամուսնությունների օրինականացմանը[7]։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին իր նախկին նահանգում խորհրդարանական ընտրությունների ժամանակ 67,675 % ձայնով հաղթել է[8]։

2018 թվականի մարտի 14-ին Անգելա Մերկելի չորրորդ կառավարման ձևավորման ժամանակ ստացել է Գերմանիայի կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարարի պաշտոնը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է քաղաքացիական ավիացիայի օդաչու Լոտար Կարլիչեկի հետ, ով 2017 թվականից աշխատում է Eurowings ընկերությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://anja-karliczek.de/privat/
  4. http://www.bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/K/karliczek_anja/258620
  5. «Wofür steht Anja Karliczek?» (գերմաներեն). Der Tagesspiegel. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Diese Unionsabgeordneten stimmten für die Ehe für alle» (գերմաներեն). Welt. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Ergebnis und Wahlsieger im Wahlkreis 128» (գերմաներեն). Welt. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Neue Bundesregierung steht: Wann wird Angela Merkel eigentlich gewählt?» (գերմաներեն). merkur.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Nico Fried und Susanne Klein (2018 թ․ փետրվարի 26). «Begegnung mit einer Unbekannten» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Կարլիչեկ» հոդվածին։