Անհնարին պատկեր, օպտիկական պատրանքների տեսակներից մեկը, պատկեր, որն առաջին հայացքից թվում է սովորական եռաչափ մարմնի պրոյեկցիա, բայց առավել ուշադիր զննելուց հետո պարզ է դառնում նրա էլեմենտների հակասական միացումները։

Անհնարին մարմին

Անհնարին մարմինների գոյությունը խմբագրել

Իրականում բոլոր անհնար մարմինները իրական կյանքում կարող են գոյություն ունենալ։ Թղթին նկարված բոլոր օբյեկտները եռաչափ մարմինների պրոյեկցիաներ են, հետևաբար հնարավոր է պատրաստել այնպիսի եռաչափ մարմին, որի պրոեկտումը հարթության վրա անհնար տեսք կունենա։ Նմանատիպ անհնար պատկերների անհնարությունը երևում է կոնկրետ կետից, սակայն շատ հնարավոր է, որ մնացած կետերից նայելու դեպքում այն անհնար չթվա։

Ամենահայտնի անհնար պատկերներն են անհնար եռանկյունը, անվերջ աստիճանները և անհնարին եռաժանին։

Արվեստում խմբագրել

Անհնարին պատկերները հազվադեպ հանդիպում էին անցյալի ստեղծագործողների կտավներում, օրինակ, այդպիսին է Պիտեր Բրեյգել Ավագի «Կաչաղակը կախաղանի վրա» (1568) կտավի կախաղանը։ XX դարի շվեդ նկարիչ Օսկար Ռեութերսվարդը ստեղծեց անհնար պատկեր իր նկարչական ոճի գծերով (պատկերել է հազարավոր այդպիսի ֆիգուրներ)։ Անհնարին մարմինները հատկապես լայն ճանաչում ստացան հոլանդացի նկարիչ Մ. Կ. Էշերի աշխատանքների շնորհիվ։

Արվեստի այն ճյուղը, որը նվիրված է անհնարին մարմինների պատկերմանը, կոչվում է իմպ-արտ։

Անհնարին մարմինների արձաններ խմբագրել

 
Պենրոուզի եռանկյան արձանը, որի անհնարինությունը տեսանելի է միայն կոնկրետ կետից դիտելու ժամանակ[1]

Անհնարին մարմինների պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Khoh, Chih W.; Kovesi, Peter (1999 թ․ փետրվար). «Animating Impossible Objects». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել