Անհանգիստ սրտերը (ճապոներեն՝ 君が望む永遠), 14 սերիայից բաղկացած անիմե սերիալ, արտադրված «Studio Fantasia» կողմից, հիմնված նույնանուն ճապոնական âge գործակալության ակնադիտական վեպի վրա թողարկված 2003 թվականին։ Տեսողական վեպը հրատարակվել է 2001 թվականին ՊԿ-ի համար և ավելի ուշ տեղափոխվել է Dreamcast և Playstation 2 Rumbling Hearts անվանումով[1]։ Windows Vista- յի համար ստեղծված տարբերակը, հայտնի է Kimi ga Nozomu Eien ~Latest Edition~ անունով, և թողարկվել է 2008 թվականի մարտի 28- ին[2]։

Անհանգիստ սրտերը
君が望む永遠
ԺանրՌոմանտիկա
Դրամա
Հոգեբանություն
Սեյնեն
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2003 թվական
Պրեմիերա5 հոկտեմբերի 2003 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՏեցույա Վատանաբե
Սցենարիստ(ներ)Կացուհիրո Տակայամա
Կենիտի Կանեմակի
ԸնկերությունStudio Fantasia
Տևողություն24 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Անհանգիստ սրտերը» (բնօրինակ անվանում — 君が望む永遠)

Անիմեի ցուցադրումը Ճապոնիայում անցկացվել է 2003 թվականի հոկտեմբերի 5- ից, մինչ 2004 թվականի հունվարի 4- ը։

Հետագայում, որպես սերիալի լրացում, թողարկվել է չորս սերիանոց OVA, ինչպես նաև մի քանի Spin-off սերիաներ։ OVA- ն Kimi ga Nozomu Eien ~Next Season~ անվանումով[3] սկսել են հրապարակել 2007 թվականի դեկտեմբերի 27- ից։ Նրանում ցուցադրվում է սերիալի այլընտրանքային ավարտը, որում գլխավոր հերոսը մնում է Հարուկայի հետ։

2005 թվականին հիմնական սերիալը արտոնագրվել է Ռուսաստանում, XL Media ընկերությունում, և 2006 թվականի սեպտեմբերի վերջերին արդեն առկա էր DVD տարբերակով։ 2011 թվականին սերիալը ցուցադրվել է Teen TV հեռուստաալիքով[4]։

Սյուժե խմբագրել

Տակայուկի Նարումին, սովորական ավագ դպրոցի աշակերտ է։ Նա սովորում է, մտածում է քննությունների մասին, շփվում է իր դասընկերների հետ։ Նրա ընկերներն են՝ Սինդզի Տայրան և երկու աղջիկներ՝ ինքնավստահ Միցուկի Հայասեն և համեստ Հարուկա Սուդզումիան։ Այն բանից հետո, երբ Միցուկին օգնում է Հարուկային խոստովանել Տակայուկիին, ում նա սիրոմ էր, դեռ հիմնական դպրոցից, կարող էր ստացվել երկու գեղեցիկ զույգ, բայց Սինդզին աղջիկների համար մնում է ընդամենը ընկեր, և նրանք դանդաղորեն սկսում են կիսել Տակայուկիին։ Հարուկան անվերապահորեն հավահում է ընկերուհուն, իսկ Միցուկին չի անցնում սահմանները։ Բայց վերջում Տակայուկիի փորձը, գոհացնել բոլորին անուղղակիորեն, դառնում է ողբերգության պատճառ։

Հերոսներ խմբագրել

Տակայուկի Նարումի(鳴海 孝之) - գլխավոր հերոս, շատ բարի և անկեղծ երիտասարդ։ Նա վախենում է ինչ- որ մեկին նեղացնել, չի ցանկանում, որպեսզի ինչ- որ մեկը տառապի, բայց չի հասկանում, որ կյանքում այդպես չի լինում։ Դրանում էլ հենց կայանում է Տակայուկիի գլխավոր ողբերգությունը, վախելանով ինչ- որ մեկին ցավ պատճառելուց, կատարելով հաստատակամ որոշում, ընտրելով աղջիկներից մեկին, նա ավելի մեծ ցավ է պատճառում իրեն շրջապատողներին։ Բայց վերջում նա նույնպես պետք է կատարի իր ընտրությունը։ Դառնալով դժբախտ պատահարի ականատես, որը տեղի էր ունեցել Հարուկայի հետ, Տակայուկին ուժեղ ցնցում է ստանում, և նրա մոտ ձևավորվում է Հետտրավմատիկ սթրեսային խանգարում[5]։ Նրա գնահատականները կտրուկ վատանում են, կատարվածի պատճառով։ Ավելի ուշ նա սկսում է աշխատել «Երկնային տաճար» ( Sky Temple) ռեստորանում։ Հարուկայի բացակայության ընթացքում նա հանդիպում է Միցուկիի հետ։ Սեյու- Կիսյո Տանիյամա

Միցուկի Հայասե (速瀬 水月) - Առաջին տեսքից ուժեղ, բայց միայն մարմնով, բայց հոգով աղջիկ։ Հարուկիի և Տակայուկիի ընկերուհին, գաղտնի սիրահարված է Տակայուկիին։ Իր սիրով, որը թաքցնում էր, նա փրկում է Տակայուկիին, վերադարձնելով նրա կյանքը։ Դպրոցի լողի ակումբի անդամ էր, միայն թե Հարուկայի հետ կապված պատահարից հետո թողնում է լողը։ Միցուկին կանգնել էր ընտրության առաջ. Տակայուկիի սերը, կամ Հարուկայի ընկերությունը, բայց ի տարբերություն Տակայուկիի նա կատարում է իր ընտրությունը։ Սեյու- Տիյակի Տակահասի

Հարուկա Սուդզումիա (涼宮 遙) — Նուրբ, ամաչկոտ, միամիտ աղջիկ։ Իր ընկերուհի Միցուկիի շնորհիբ նա կարողացավ ծանոթանալ Տակայուկիի հետ։ Հարուկան ամբողջ սրտով սիրում է Տակայուկիին, և նրա սերը փոխադարձ է, Հարուկան և Տակայուկին շուտ են ընկերանում։ Բայց դժբախտ պատահարը նրանից խլում է իր կյանքից երեք տարի։ Հիմա նրան պետք է հաշտվի այն մտքի հետ, որ ամեն ինչ իր շուրջ փոխվել է, որ Տակայուկին այլևս առաջվանը չէ, ում նա սիրում էր։ Որ ամբողջ աշխարհը չի կանգնել տեղում, քանի դեռ նա քնած էր։ Հասկանալով դա, Հարուկան փոխվում է, հիմա նա այլևս այն անօգնական աղջիկը չէ, ով բլուրի ծառի տակ, կմկմալով, ասել է երեք նվիրական խոսքեր։ Հիմա նա հոգով ուժեղ մարդ է, ով նայում է միայն առաջ և համոզում է իրեն «Ես կարող եմ, ես կարող եմ...»: Սեյու- Մինամի Կուրիբայասի

Ականե Սուդզումիյա (涼宮 茜) — Փոքրիկ եսասեր, ում համար ավելի դժվար է եղել, քան մյուսներին։ Նա սիրում է իր քրոջը, հիանում է Միցուկիով, և սիրում է Տակայուկիին ինչպես իր եղբորը։ Բայց վթարը ամբողջությամբ ավերում է այդ իդիլիան։ Նրա քույրը կոմայի մեջ է, քրոջ լավագույն ընկերուհին դավաճանում է նրան, դավաճանում է նաև սիրելի Տակայուկին։ Իսկ երբ Հարուկան արթնանում է, խնդիրները ավելի են շատանում։ Հաղթելով իր հպարտությանըմ Ականեն կանչում է Տակայուկիին։ Ամեն օր, գնալով հիվանդանոց, նա ստիպված է կրել միջնակարգ դպրոցի համազգեստ, որպեսզի չվնասի քրոջը։ Ամբողջ ուժով, նա փորձում է թաքցնել ճշմարտությունը քրոջից, բայց ի վերջո կորցնում է հավասարակշռությունը։ Սեյու- Կաորի Միդզուհասի

Սինդզի Տայրա (平 慎二) — Միցուկիի և մյուսների դասընկերը, նրանց ընդհանուր ընկերը։ Ոժեղ տղա, դյուրագրգիռ, բայց ընկերներին երբեք չի հիասթափեցնի։ Նա կապ չունի կատարվածի հետ, և մենք նրան տեսնում ենք հազվադեպ։ Սիրում է Միցուկիին, բայց այդ փաստը հայտնի է դառնում, միայն սերիալի վերջում։ Ավելին նրա մասին չենք կարող ասել։ Սեյու- Մասակի Անդյո

Այու Դաիկուդզի (あゆ) — ռեստորանի մատուցողուհի, որտեղ աշխատում է Տակայուկին։ «Երկնային տաճար» ռեստորանների ցանցի գործադիր տնօրենի աղջիկն է։ Առույգ, դյուրագրգիռ, երբեմն կոպիտ, երբեք չի թողնի, որ իրեն վիրավորեն։ Անընդհատ վիճում է Տակայուկիի հետ։ Սեյու- Կիյոմի Ասաի

Մայու Տամանո (まゆ) — Ռեստորանի երկրորդ մատուցողուհին։ Այուի հակապատկերը, լուռ, համեստ և անճարտար։ Սեյու- (Հոլանդերեն)

Կոդզուկի Մոտոկո (モトコ) — Հարուկային բուժող բժիշկը։ Սեյու- Մարիկո Կոբայասի

Տեսողական վեպ խմբագրել

Տեսողական վեպի գլխավոր հերոսն է համարվում Տակայուկին, նրա անունից է խաղացողը կատարում գործողություններ։ Տեքստի մեծ մասը, հայտնվում է էկրանի վրա, դրանք Տակայուկիի մտորումներն են զգացմունքների և մյուս հերոսների մտքերի մասին։ Պաշտոնական խաղը բաժանված է երկու մասի։ Առաջին մասը ներառում է գործողություններ, որոնք կատարվել են 1998 թվականի օգոստոսի 27- ից, իսկ երկրորդը, դեպքեր, որոնք կատարվել են երեք տարի անց։

Խաղի երկրորդ մասից խաղացողին հնարավորություն է տրվում զարգացնել հարաբերություններ աղջիկներից մեկի հետ։ Խաղի համար ստեղծվել է 14 վերջաբան։

2004 թվականի հունիս 25- ին թողարկվե է Kimi ga Nozomu Eien 〜special FanDisk, որը ներառում է առաջին գլուխը, որում խաղացողին ավելի շատ ազատության հնարավորություն է տրվում։ Մասնավորապես, այժմ խաղացողը կարող էր կանխել Հարուկայի հետ կատարված դժբախտ պատահարը։

2008 թվականի մայիսի 28- ին խաղը վերահրատարակվել է Windows Vista- ի համար։ Թարմացվել է խաղի փոքրիկ շարժիչը, կատարելագործվել է գրաֆիկան, խաղին է ավելացվել Kimi ga Nozomu Eien 〜special FanDisk բովանդակությունից, ինչպես նաև ավելացվել է երեք նոր գլուխներ[6]։

Անիմե խմբագրել

Անիմեի ցուցադրումը, մշակված «Studio Fantasia» կողմից, անցկացվել է Ճապոնիայում 2003 թվականի հոկտեմբերի 5- ից մինչև 2004 թվականի հունվարի 4-ը։

Երաժշտություն խմբագրել

Kimi ga Nozomu Eien խմբագրել

Բացման թեմա
  • « Precious Memories». 3-13 սերիաներ
Փակման թեմա
  • «Rumbling Hearts». 2 սերիա
  • «Hoshizora no Waltz». 3-13 սերիա
  • «Kimi ga Nozomu Eien». 14 սերիա

Kimi ga Nozomu Eien ~Next Season~ խմբագրել

Փակման թեմա
  • «Next Season»
  • «Eternity»

OVA խմբագրել

2006 թվականի օգոստոսի 25- ին âge ընկերությունը, պաշտոնական խաղի ստեղծողը, հովանավորել է նոր անիմե ադապտացիան։ Առաջին երեք սերիաները թողարկվել են 2007 թվականի դեկտեմբերի 21- ին, 2008 թվականի մարտի 25- ին և 2008 թվականի հունիսի 25 -ին համապատասխանաբար[7][8][8]։ Վերջին սերիայի թողարկման ամսաթիվն է՝ 2008 թվականի դեկտեմբերի 19- ը։

OVA սյուժե խմբագրել

Հարուկա Սուդզումիյան արթնանում է երեք տարվա կոմայից հետո։ Այդ ընթացքում շատ բան է փոխվել, բայց մի բան մնացել է անփոփոխ, նրա սերը Տակայուկիի հանդեպ։ Հարուկան դուրս է գրվում հիվանդանոցօց, և Տակայուկիի հետ միասին այցելում են տարբեր ժամանցային վայրեր, որպեսզի լրացնեն բաց թողնված ժամանակը։ Միայն թե, միակ վայրը, որտեղ նրանք չենք գնում, կայարանի մոտ գտնվող կրպակն է, որտեղ և կատարվել է դժբախտ պատահարը[9]։ Վերջում Տակայուկիին որոշում է կայացնում, մնալ Հարուկայի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PS2 website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Chara-Ani.Com order page for Kimi ga Nozomu Eien ~Latest Edition~ bundle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  3. «PromoVideo Advertising release date of OVA in Japan». Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. «Телепрограмма Teen TV на 30 апреля 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  5. «Darkest of Angels Review». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Features of Latest Edition from age-soft.co.jp». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  7. «OVA volume one at sofmap.com» (Japanese). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «OVA volume two at sofmap.com» (Japanese). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Story section at Kimi ga Nozomu Eien ~Next Season~'s official website» (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել