Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե

Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե (ԱՆՉԱ, անգլ.՝ American National Committee for Homeless Armenians, ANCHA), կազմակերպություն, որը 1940-1970-ական թվականներին տնօրինել է ՀԽՍՀ-ից և Մերձավոր Արևելքի երկրներից հայերի արտագաղթը ԱՄՆ, Կանադա և Ավստրալիա։

Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտե
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Լուծարված1979

Հիմնվել Է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամերիկահայ մեծահարուստ Ջորջ Մարտիկյանի ջանքերով։ Սկզբում զբաղվել է արևմտյան Գերմանիայում հայտնված հայ ռազմագերիների (մեծ մասամբ՝ նախկին լեգեոնականներ)՝ ԱՄՆ տեղափոխմամբ։ Հետագայում նպաստել է ՀԽՍՀ-ից և Մերձավոր Արևելքի երկրներից (հատկապես 1956 թվականի Սուեզի միջադեպի և 1975-1976 թվականների լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ) հայերի արտագաղթին ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։

Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեն կենտրոններ է ունեցել Բեյրութում, Միլանում, Աթենքում, Բրյուսելում, Ժնևում։ Նրա հետ սերտորեն համագործակցել Է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի գործունեությունը, որն ըստ էության թուլացնում էր հայերի պահանջատիրական հզորությունը, պաշտոնապես դատապարտել են սփյուռքահայ գրեթե բոլոր քաղաքական հոսանքները։ Ջ. Մարտիկյանի մահվամբ (1979) դադարել Է կոմիտեի գործունեությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։