Անհայտ հարավային երկիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անհայտ հարավային երկիր (լատ.՝ Terra Australis Incognita), երկիր Հարավային բևեռի շուրջ, որը պատկերվում էր հին աշխարհի քարտեզների մեծամասնության վրա մինչև XVIII դարի երկրորդ կեսը։ Մայրցամաքը պատկերվում էր կամայական կերպով, հաճախ պատկերվում էին լեռներ, անտառներ և գետեր։

Աբրահամ Օրտելիյաի Maris Pacifici (1589) քարտեզի վրա վարդագույնով նշագծված է Անհայտ հարավային երկիրը։
Անվանման տարբերակներ էին՝ Անծանոթ հարավային երկիր, Խորհրդավոր հարավային երկիր, երբեմն պարզապես Հարավային երկիր։ Տարածքով Հարավային երկիրը համապատասխանում է Անտարկտիդային, չնայած այն ժամանակներում նրա մասին ոչ մի տեղեկություն չկար։