Անկիցա Տուջման

քաղաքական գործիչ

Անկիցա Տուջման (խորվ.՝ Ankica Tuđman, օրիորդական ազգանունը` Ժումբար (խորվ.՝ Žumbar, հուլիսի 24, 1926(1926-07-24), Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - հոկտեմբերի 6, 2022(2022-10-06), Զագրեբ, Խորվաթիա), 1991-1999 թվականների անկախ Խորվաթիայի առաջին նախագահի Ֆրանյո Տուջմանի այրին։ Նրանց որդին` Միրոսլավ Տուջմանը, Խորվաթիայի վեհաժողովի անդամ էր և 2009 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու։

Անկիցա Տուջման
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1926(1926-07-24)
ԾննդավայրԶագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 6, 2022(2022-10-06) (96 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՖրանյո Տուջման
ԵրեխաներՄիրոսլավ Տուջման
 Ankica Tuđman Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Անկիցա Ժումբարը ծնվել է Զագրեբում, 1926 թվականի հուլիսի 24-ին։ Ավարտել է Զագրեբի տարրական դպրոցը և մասնագիտացված դպրոցում սովորել հյուրանոցների կառավարում, այնուհետև թողել է ուսումը և 1944 թվականի մայիսին միացել պարտիզաններին[1]։ 18 տարեկան հասակում նա հանդիպել է իր ապագա ամուսնուն` Ֆրանյո Տուջմանին, Չազմայում, որտեղ նա գլխավորում էր Հարավսլավիայի ժողովրդական ազատագրական բանակի Զագրեբի 10-րդ կորպուսի բաժինը։ 1945 թվականի հունվարին նրան Չազմայից ուղարկել են Բելգրադի բարձրագույն հրամանատարություն։ Անկիցան վերադարձել է Զագրեբ այն բանից հետո, երբ պարտիզանական ուժերը նույն թվականի մայիսին ազատագրել են քաղաքը։ Դրանից հետո նա Տուջմանի հետ տեղափոխվել է Բելգրադ, աշխատանքի անցել Հարավսլավիայի արտաքին գործերի նախարարությունում և 1945 թվականի մայիսի 25-ին ամուսնացել Տուջմանի հետ։ Զույգը շուտով ունեցել է երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր` Միրոսլավը (1946–2021), Ստեպանը (ծնվ.` 1948) և Նեվենկան (ծնվ.` 1951)[1]: 1954 թվականին Անկիցա Տուջմանը հանձնել է ավարտական քննություն և ընդունվել Բելգրադի համալսարան՝ անգլերեն սովորելու համար։ Սակայն, նա հեռացել է երկրորդ կուրսից՝ որոշելով անգլերենի դասընթացներ անցնել Հարավսլավիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1960 թվականին նրա ամուսինը ստացել է գեներալ-մայորի կոչում, բայց 1961 թվականին որոշել է թողել զինվորական ծառայությունը և ամբողջ ընտանիքի հետ վերադառնալ Զագրեբ։ Հաստատվելով այդտեղ՝ Ֆրանյո Տուջմանը հիմնադրել է Խորվաթիայում աշխատավորական շարժման պատմության ինստիտուտը (խորվ.՝ Institut za historiju radničkog pokreta Hrvatske), որն այժմ կոչվում է Խորվաթիայի պատմության ինստիտուտ (խորվ.՝ Hrvatski institut za povijest) և դարձել է նրա առաջին տնօրենը։ Սակայն 1967 թվականին ազատվել է այդ պաշտոնից և ստիպված հրաժարվել Հարավսլավիայի կոմունիստների միության անդամակցությունից։ 1972 և 1981 թվականներին Ֆրանյո Տուջմանը դատապարտվել է ազատազրկման[1]։

Խորվաթիայի առաջին տիկին խմբագրել

1990 թվականի խորհրդարանական ընտրություններում Խորվաթիայում նախորդ 50 տարիների ընթացքում առաջին անգամ բազմակուսակցական ընտրություններում Խորվաթիայի ժողովրդավարական համագործակցությունը, Անկիցա Տուջմանի ամուսնու գլխավորությամբ, զգալի մեծամասնություն է ստացել Սաբորում (խորհրդարան) և 1990 թվականի մայիսի 30-ին նա ընտրվել է Խորվաթիայի Սոցիալիստական հանրապետության Նախագահության Նախագահ։ Նույն թվականի հուլիսի 25-ին կոլեկտիվ նախագահությունը վերացվել է և ներդրվել է Խորվաթիայի նախագահի պաշտոնը։ Երկիրը շուտով ձեռք է բերել անկախություն։ 1991-1995 թվականներին տևած պատերազմի ընթացքում Անկիցան հիմնադրել է Խորվաթիայի երեխաների հումանիտար հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է եղել օգնել պատերազմի վետերանների և աղքատ ընտանիքների երեխաներին[1]։

Այրի խմբագրել

1999 թվականի դեկտեմբերին` ամուսնու մահից հետո, Անկիցան և նրա ընտանիքը հաճախակի ենթարկվել են հանրային քննադատության, հատկապես Տուջմանի իրավահաջորդ` Ստեպան Մեսիչի կողմից։ Անկիցան, որը հիմնադրման օրվանից Խորվաթիայի ժողովրդավարական համագործակցություն կուսակցության անդամ է եղել, վտարվել է կուսակցությունից, Տուջմանի կողմնակից ավելի լիբերալ և արևմտամետ, կուսակցության նախագահ` Իվո Սանադերի ղեկավարության օրոք, որը 2003 թվականից մինչև պաշտոնանկություն երկու ժամկետով զբաղեցրել է Խորվաթիայի վարչապետի պաշտոնը։ Այնուամենայնիվ, 2012 թվականին Անկիցան վերադարձել է կուսակցություն, որը ղեկավարել է Թոմիսլավ Քարամարկոն՝ ստանալով թիվ 002 անդամատոմսը։ 2006 թվականին նա հրատարակել է «Իմ կյանքը Ֆրանչեկի հետ» գիրքը[1]։

Անկիցան ունի յոթ թոռ՝ Նինան և Իվանը (Միրոսլավ Տուջմանի երեխաները), Սինիշան և Դեյանը (Նևենկայի երեխաները), Աննա Մարիան, Ներան և Անտոն Ֆրանյոն (Ստեպանի երեխաները)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ankica Tuđman». Večernji.hr. Večernji list. 1 декабря 2016.

Արտաքին հղումներ խմբագրել