Անխելա Մարիա Պոնսե Կամաչո (անգլ.՝ Ángela Maria Ponce Camacho, ի ծնե` Անխել Մարիո Պոնսե Կամաչո անգլ.՝ Ángel Mario Ponce Camacho, հունվարի 18, 1991(1991-01-18)[2], Պիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի մոդել, «Միսս Իսպանիա 2018» գեղեցկության մրցույթի հաղթող։ Պոնսեն պատմության մեջ մտել է 2018 թվականի հունիսի 29-ին` դառնալով առաջին տրանսգենդեր կինը, որը հաղթել է «Միսս Իսպանիա» մրցույթը[3]։ Ներկայացրել է իր երկիրը «Միսս Տիեզերք 2018» մրցույթում և եղել է առաջին տրանսգենդեր կինը, որը հավակնել է այդ տիտղոսին, սակայն չի անցել եզրափակիչ[4][5][6]։

Անխելա Պոնսե
իսպ.՝ Ángel Mario Ponce Camacho[1]
Ծնվել էհունվարի 18, 1991(1991-01-18)[2] (33 տարեկան)
ԾննդավայրՊիլաս, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից և մոդել

Գործունեություն

խմբագրել

Պոնսեն առաջին անգամ գեղեցկության մրցույթի մասնակցել է 2015 թվականին և հաղթել «Միսս Կադիս 2015» տիտղոսը։ Դրանից հետո նա ներկայացրել է Կադիսը «Միսս Իսպանիա 2015» մրցույթում, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել[3]։ 2018 թվականի հունիսի 29-ին Պոնսեն մասնակցել է «Միսս Իսպանիա 2018» մրցույթին և հաղթել այդ տիտղոսը` դառնալով այն հաղթած առաջին տրանսգենդեր կինը[7]։ Ներկայացրել է Իսպանիան Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք 2018» մրցույթի եզրափակչում, բայց մրցանակային տեղ չի գրավել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Miss Universo 2018: la historia de Miss España, la candidata más mediática (իսպ.) — 2018. — ISSN 1605-3052
  2. 2,0 2,1 https://pantheon.world/profile/person/Ángela_Ponce
  3. 3,0 3,1 «Miss Universe Spain crowns its first transgender queen, Angela Ponce» (անգլերեն). GMA News Online. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. «Miss Spain makes history as first transgender woman to compete in Miss Universe pageant» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. «Miss Spain is Miss Universe's First Transgender Competitor» (անգլերեն). Time. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  6. Jackie Castillo (2018 թ․ դեկտեմբերի 17). «Miss Universe 2018: Catriona Gray, from the Philippines, claims crown» (անգլերեն). CNN Style. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  7. «Как живёт и чем занимается Анхела Понсе, первая женщина-трансгендер на конкурсе «Мисс Вселенная»» (ռուսերեն). Krasotka. 2019 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.