Անխել (իսպ.՝ Salto Ángel, պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը թարգմանվում է՝ «Խոր տեղի ջրվեժ»), ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում։ Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝ Աույանտեպույա ժայռի բարձունքից, որը թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»։ Ջրվեժի ընդհանուր բարձրությունը՝ 979 մ է (որոշ տեղեկություններով 1054 մ), ազատ անկումը՝ 807 մ, լայնությունը՝ 107 մ, ծախսը՝ 300 մ³/վ։ Ջրվեժի չափազանց մեծ բարձրության պատճառով, վայր թափվող ջրի կաթիլները, մինչ գետնին հասնելը, գոլորշիանում ու մառախուղ են դառնում։ Անխելը հայտնաբերել է ամերիկյան օդաչու Ջեյմս Էնջելը, 1935 թվականին, որը ադամանդն էր որոնում Հարավային Ամերիկայում և նա օդում թռչելիս տեսել էր ջրվեժը։ Նրա պատվին էլ ջրվեժը կոչվել է Անխել։ Բայց մինչև նրա հայտնագործելը XX դարի սկզբին հայտնագործել է Էրնեստո Սանչեսոմ Լա Կրուսոմը։

Անխել
Տեսակջրվեժ և տեսարժան վայր
Երկիր Վենեսուելա
Վարչատարածքային միավորԲոլիվար
ՎայրAuyantepui?
Բարձրություն (ԲԾՄ)1489 մետր
Հարաբերական
բարձրություն
979 մետր[1]
Լայնություն107 մետր
Պահպանման տարածքԿանայմա
Անվանված էՋեյմս Էնջել

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 418