Անիտա Փեյջ

ամերիկացի դերասան

Անիտա Փեյջ (անգլ.՝ Anita Page, օգոստոսի 4, 1910(1910-08-04)[1], Ֆլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 2008(2008-09-06)[2][1][3], Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հանրաճանաչություն է ձեռք բերել համր կինոյի դարաշրջանի վերջին տարիներին։

Անիտա Փեյջ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 4, 1910(1910-08-04)[1]
Ծննդավայր՝Ֆլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 6, 2008(2008-09-06)[2][1][3] (98 տարեկան)
Վախճանի վայր՝Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0656105
anitapage.com

Վաղ կյանք

խմբագրել

Անիտա Էվելին Պոմարեսը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 4-ին Ֆլաշինգում, Քուինս, Նյու Յորք։ Նրա ծնողներն էին Մարինո Լեո Պոմարեսը, որը ծագումով Բրուքլինից էր[4] և Մոդ Էվելին (ծնվ. Մուլլեն) Պոմարեսը[5]։ Նա ուներ մեկ եղբայր՝ Մարինո Պոմարես կրտսերը։ Հետագայում ընտանիքի անդամներն աշխատում էին նրա մոտ․ եղբայրը որպես մարզադահլիճի հրահանգիչ, մայրը որպես քարտուղարուհի, իսկ հայրը՝ որպես վարորդ[6]։ Փեյջի հայրական պապը՝ Սալվադոր Մարինո Պոմարեսը, Կուբայից էր[7] և աշխատել է որպես հյուպատոս Էլ Սալվադորում։ Նրա հայրական տատիկը՝ Աննա Մունյոսը, վենեսուելացի էր, ծագումով կաստիլիական իսպանացի և ֆրանսիացի[8]։

Կարիերա

խմբագրել

Համր ֆիլմեր և վաղ հնչուն ֆիլմեր

խմբագրել

Նա իր կարիերան սկսել է 1924 թվականին։ Իր առաջին գլխավոր դերը Փեյջը ստացել է «Մեր պարող դուստրերը» ֆիլմում։ Նա նկարահանվել է Ջոան Քրոուֆորդի և Բասթեր Քիթոնի հետ ֆիլմերում։ Կինոյի պատմության մեջ առաջին հնչյունային երաժշտական ֆիլմում՝ «Բրոդվեյյան մեղեդին» խաղացել է գլխավոր դերը, որն արժանացել է «Օսկարի»։  

Փեյջը 1929 թվականին «Օսկարի» առաջին մրցանակաբաշխության վերջին կենդանի մասնակիցն էր և հաճախ հարցազրույցներ էր տալիս որպես «համր կինոյի վերջին աստղ»՝ նկարահանվելով այդ դարաշրջանի մասին վավերագրական ֆիլմերում։

Երբ 1933 թվականին նրա պայմանագրի ժամկետը լրացել է, Փեյջը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին, քանի որ մերժել էին բարձրացնել նրա աշխատավարձը։ 1936 թվականին նա նկարահանվել է ևս մեկ ֆիլմում՝ «Արշավ դեպի դրախտ», այնուհետև ամբողջությամբ հեռացել դերասանությունից։ Ավելի ուշ Փեյջը պնդում էր, որ Իրվինգ Թալբերգն իրեն առաջարկել էր գլխավոր դերեր երեք ֆիլմերում, եթե նա քնի իր հետ, ինչը Անիտան մերժել էր[9]։

Փեյջը ամուսնացել էր կոմպոզիտոր Նասիո Հերբ Բրաունի հետ 1934 թվականին։ Ամուսնությունը չեղյալ էր հայտարարվել մեկ տարի անց, քանի որ Բրաունի նախորդ ամուսնալուծությունը վերջնականապես չէր ավարտվել այն ժամանակ, երբ նրանք ամուսնացել էին[10]։ 1937 թվականի հունվարի 9-ին Յումայում (Արիզոնա) նա ամուսնացել է նավատորմի օդաչու լեյտենանտ Հերշել Ա. Հաուսի հետ[11]։ Նրանք տեղափոխվել են Կորոնադո, Կալիֆոռնիա և այնտեղ ապրել մինչև ամուսնու մահը՝ 1991 թվականը։ Նրանք ունեին երկու դուստր՝ Լինդան և Սանդրան[12][13]։

Վերադարձ դերասանություն

խմբագրել

Ամուսնությունից հետո, տասնամյակներ անց Փեյջը վերադարձել է դերասանություն և մարմնավորել միանձնուհու «Փախուստի դիմածը» ֆիլմում (1961 թվական), բայց նրա վերադարձը շատ կարճ է տևել։ Փեյջի երկրորդ վերադարձը կինեմատոգրաֆ տեղի է ունեցել ևս 35 տարի անց։ 1996 թվականին նա նկարահանվել է մի քանի ցածրաբյուջետային սարսափ ֆիլմերում։

Փեյջը մահացել է քնած ժամանակ 98 տարեկանում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսի իր տանը[14], որտեղ ապրում էր երկարամյա ընկերակցուհի Ռանդալ Մելոնի հետ։ Նա հուղարկավորված է Սան Դիեգոյի Սուրբ Խաչ գերեզմանատանը[15]։

Անիտա Փեյջը վերջինն էր համր կինոյի հայտնի աստղերից՝ բացառելով մանկակահասակ դերասաններին, ինչպիսիք են Միկի Ռունին, Բեյբի Փեգին և Մերի Օսբորնը[16]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1925 ֆ Համբույր Մոխրոտիկի համար A Kiss for Cinderella տիտրերում բացակայում է
1926 ֆ Love 'Em and Leave 'Em
1928 ֆ Աշխարհին պատմելով Telling the World
1928 ֆ Մինչ քաղաքը քնում է While the City Sleeps
1928 ֆ Մեր պարող դուստրերը Our Dancing Daughters
1929 ֆ Թռչող նավատորմը The Flying Fleet
1929 ֆ Բրոդվեյյան մեղեդի The Broadway Melody Քուինի Մահոնի
1929 ֆ Մեր ժամանակակից օրիորդները Our Modern Maidens
1929 ֆ Արագընթաց ճանապարհ Speedway
1929 ֆ Navy Blues
1930 ֆ Ազատ և հեշտ Free and Easy
1930 ֆ Caught Short
1930 ֆ Մեր կարմրած հարսնացուները Our Blushing Brides
1930 ֆ Փոքրիկ վթար Little Accident
1930 ֆ Պատերազմի բուժքույր War Nurse
1931 ֆ 18 - ից ցածր Under 18
1931 ֆ Նվազեցնելով Reducing
1931 ֆ Ամենապարզ ճանապարհը The Easiest Way
1931 ֆ Ջենթլմենի ճակատագիրը Gentleman's Fate
1931 ֆ Նյու Յորքի մայթերը Sidewalks of New York
1932 ֆ Բարեկեցություն Prosperity
1932 ֆ Լսո՞ւմ եք Are You Listening?
1932 ֆ Գիշերային դատարան Night Court
1932 ֆ Երկնաքերի հոգիներ Skyscraper Souls
1933 ֆ Ջունգլիների հարսնացու Jungle Bride
1933 ֆ Փոթորիկի զինվորներ Soldiers of the Storm
1933 ֆ Մեծ վանդակ The Big Cage
1933 ֆ Ես ապրել եմ I Have Lived
1936 ֆ Ավտոստոպով դեպի դրախտ Hitchhike to Heaven
1996 ֆ Մայրամուտ մութից հետո Sunset After Dark
2000 ֆ Կախարդություն XI. Արյունով քույրեր Witchcraft XI: Sister's in Blood
2002 ֆ Սողացող ուղեղը The Crawling Brain
2004 ֆ Բոբի գիշերային զբոսանքը Bob's Night Out
2008 ֆ Ֆրանկենշտեյնի աճը Frankenstein Rising

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2008/09/08/movies/08page.html
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Anita Page Interview 4 out of 9. States her father was of Spanish origin born in Brooklyn.
  5. Ankerich 1998, էջ. 181
  6. Ronald, Bergan (2008 թ․ սեպտեմբերի 8). «Anita Page: Obituary». The Guardian. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  7. At the Center of the Frame: Leading Ladies of the Twenties and Thirties William M. Drew "My real name is Anita Pomares which is Spanish. Both my parents were born in this country. My paternal grandfather had come over from Spain and was a consul in El Salvador. My grandmother was definitely Castilian Spanish".
  8. Beyond Paradise: The Life of Ramon Novarro by André Soares
  9. Bernstein, Adam (2008 թ․ սեպտեմբերի 8). «Anita Page, 98; one of last stars of the silent film era». Boston.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  10. Page, Anita (2007 թ․ օգոստոսի 22). «Anita Page: Q&A with Author Allan Ellenberger». Alternate Film Guide (Interview). Interviewed by Allan Ellenberger. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  11. Arizona, County Marriage Records, 1865–1972
  12. «Silent screen siren Anita Page dies at 98». USA Today. 2008 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
  13. «From the Archives: Anita Page, Actress Starred in '29 Oscar Winner, Dies». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  14. Berkvist, Robert (2008 թ․ սեպտեմբերի 8). «Anita Page, Silent-Film Siren, Dies at 98». The New York Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  15. Wilson, Scott (2016 թ․ օգոստոսի 19). Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons (անգլերեն) (3d ed.). McFarland. ISBN 978-1-4766-2599-7.
  16. «Анита Пейдж (Anita Page) - биография, новости, личная жизнь».

Արտաքին հղումներ

խմբագրել