Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)

մզկիթ
(Վերահղված է Անիի Մայր տաճարից)

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թվականներին, Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով կառույց է՝ կոթողային ձևով և հարուստ հարդարանքով։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։ Տաճարի միջին գմբեթակիր նավը շնորհիվ ներքին նավերի նեղացման գերիշխում է կառույցի ներքին ամբողջ տարածքի երկայնքով։ Տաճարի գմբեթին կանգնեցված է եղել համարյա մարդու հասակի չափ արծաթյա խաչ։

Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի
Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, մզկիթ և ավերակներ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱնի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1001
Ներկա վիճակՎերականգնվում է
Մասն էԱնի
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՏրդատ ճարտարապետ
Ճարտարապետական տիպԳմբեթավոր բազիլիկա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ989 թ.
Կառուցման ավարտ1001 թ.
Հիմնադրված1001
Փակված է1319
19.8 մետր
Երկարություն30.5 մետր
Լայնություն19.8 մետր
Շինանյութսպիտակ քար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Ani Վիքիպահեստում

1860-1873 թվականներին Գյումրի քաղաքում Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Պատմություն

խմբագրել
 
Անիի մայր տաճարի վերակազմություն, մակետի հեղինակ Թորոս Թորամանյան
 
Անիի մայր տաճարի հատակագիծը

Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, 989 թվականին։ Շինարարությունն ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրամիդե թագուհին 1001 թվականին։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը։

Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7 մ x 34,3 մ) Անիի Մայր տաճարը իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։ Հայկական խորշերով ակոսված արտաքին ճակատները հարդարվել են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է Քրիստոսը գահի վրա պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեցական ճարտարապետական ձևերի զարգացման գործում, տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Մայր տաճարին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դարերում դարձել են Արևմտյան Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտարապետության բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Անիի Մայր տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների թվին։

Կատրամիդե թագուհին Մայր տաճարը զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։

1010-ական թթ․ Անիի Մայր տաճարի կողքին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին (992–1019) կառուցել է Սբ․ Հռիփսիմյանց վկայարան։ 1040–1050-ական թթ․ Անիի Մայր տաճարի արլ․ և արմ․ ճակատներին արձանագրվել են Առոն Մագիստրոսի և Բագրատ Մագիստրոսի կատարած գործերը (պարիսպների վերակառուցում, քաղաքի ջրատարն անցկացնելը, անեցիների հարկերը թեթևացնելը)։ 1064-ին սելջուկները գրավել են Անին և Մայր տաճարը վերածել մզկիթի։ 1124 թվականին Անիի ամիրան Անիի Մայր տաճարի գմբեթին խոշոր մահիկ է զետեղել։ Զայրացած անեցիները հրավիրել են Վրաց Դավիթ Շինարար թագավորին և քաղաքի դարպասները բացել նրա զորքի առջև։ Անիի Մայր տաճարը վերստին օծվել է և գործել որպես եկեղեցի՝ կրկին կարևոր տեղ գրավելով հայ հոգևոր կյանքում։ XII դ․ տաճարի սպասավորներն են եղել Հովհաննես Սարկավագը, պատմիչ Սամուել Անեցին, պատմիչ և թարգմանիչ Մխիթար Անեցին։ 1126 թվականին վրացիները ստիպված Անին վերադարձրել են Շադդադյաններին, որոնք երդվել են այլևս Մայր տաճարի նկատմամբ ոտնձգություններ չանել։ 1198 թվականին Անին Զաքարյան իշխանների ազատագրելուց հետո, XIII դ․ Անիի Մայր տաճարը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (կրպակ, ձիթհանք, արծաթե սպասք, Ավետարան և այլն)։ 1213 թվականին Տիգրան Հոնենցը նորոգել է տաճարի խարխլված աստիճանները։ 1319 թվականի երկրաշարժից քանդվել է Մայր տաճարի գմբեթը, 1988 թվականի երկրաշարժից՝ հս-արմ․ անկյունը։

Պատկերասրահ

խմբագրել

Հին լուսանկարներ

խմբագրել

Տաճարի ժամանակակից տեսքը

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։
  • Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։
  • Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942։
  • Հարությունյան Վ․, Անի քաղաքը, Ե․, 1964։
  • Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966։
  • Մաթեվոսյան Կ․, Անի, Ե․, 1997։
  • ԾՈՐՐ ծ․ շ․, ԸվՌ, ժ․, 1939;
  • ԿՐոպսՌ Լ․ Ը․, ԼջոՐՈվվօպ ՑՐցՊօ, ժ․, 1963;
  • Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, t․ 1–2, Wien, 1918;
  • Cuneo P․, L’architettura della scuola regionale di Ani nell’Armenia medievale, Roma, 1977;
  • Ani, Milano, 1984 (Documenti di architettura armena, 12)
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, ««Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ»», 2002, էջ 57-58 — 1076 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 413