Անժելիկ Կաբրալ

ամերիկացի դերասանուհի

Անժելիկ Կաբրալ (Angelique Cabral. հունվարի 28, 1979(1979-01-28)[1], Հոնոլուլու, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասանուհի[3]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին CBS հեռուստաընկերության«Կյանքը կտորներով » սիթքոմում (2015–2019) Քոլին Բրանդոն-Օրտեգայի և Ֆոքս ընկերության Զորակոչված / «Enlisted» կատակերգական հեռուստասերիալում անձնակազմի սերժանտ Ջիլիան Պերեսի (2014) դերերի տպավորիչ կատարման շնորհիվ[4]։ Հիշարժան են նաև նրա դերակատարումները Կատարյալ ընտանիքը / The Perfect Family (2011), Արտոնություններով ընկերներ / Friends with Benefits (2011) և Օգնության ջոկատ / Band Aid (2017) ֆիլմերում[5][6][7][8][9][10][11][12]։

Անժելիկ Կաբրալ
անգլ.՝ Angelique Cabral
Ծնվել էհունվարի 28, 1979(1979-01-28)[1] (45 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
angeliquecabral.com

Կարիերա խմբագրել

 
Կաբրալը 2014 թվականի Ալմա մրցանակաբաշխության ժամանակ

Կաբրալն իր առաջին պրոֆեսիոնալ աշխատանքը կատարել է 6 ամսականում United Airlines-ի գովազդում[13]։ Նա նկարահանվել է գովազդային այլ հոլովակներում ևս, այդ թվում՝ Citibank-ի, The Home Depot-ի, Captain Morgan-ի, New York Lotto-ի, Blue Cross-ի և Toyota-ի գովազդներում[14]։ Նրա գովազդային արշավները ներառում են Verizon, Western Union, Olympus, Redbook, Fed Ex, Loestrin ընկերությունները[14]։

2004 թվականին Կաբրալն առաջին անգամ հայտնվեց էկրանին որպես տիկին Մենդես CBS- ի Guiding Light սերիալում՝ «Episode #1.14503» դրվագում։ 2005-2007 թվականներին՝ որպես հրավիրված դերասանուհի, նա հյուրընկալվել է Մի կյանք՝ ապրելու համար / One Life to Live և Իմ բոլոր երեխաները / All My Children սերիալների մի քանի դրվագներում։ Կաբրալը մարմնավորել է Փեմ Նիբորսկուն «Արտոնություններով ընկերներ» ռոմանտիկ կատակերգական ֆիլմում (2011) և Անժելա Ռեյեսին՝ «Կատարյալ ընտանիքը» (2011) կատակերգական դրամա ֆիլմում։ Թատրոնում նրա հիշարժան դերասանական աշխատանքները ներառում են «Tape», «Jesse Garon Lives» և «Rubirosa» շոուներին մասնակցությունը։

Անձնական կյանք խմբագրել

Կաբրալի հայրն ունի մեքսիկական և բնիկ ամերիկյան՝ հնդկացիական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական և ֆրանսիական ծագում։ Կաբրալը մեծացել է Կալիֆոռնիայի Կարմել Վելլիում, հաճախել է Բոլոր Սրբերի ցերեկային դպրոցը և Սանտա Կատալինայի դպրոցը[15]։

2013 թվականի հուլիսի 20-ին Կաբրալն ամուսնացել է մարքեթինգի տնօրեն Ջեյսոն Օսբորնի հետ[16][17]։ Զույգը երկու երեխա ունի. դուստր՝ Ադելաիդան և որդի՝ Ալդենը[18][19]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2006 Together / Միասին մատուցողուհի
2009 Lifeboat, TheThe Lifeboat / Կյանքի մակույկը Միմի Կարճամետրաժ կինոնկար
2009 Clubophobia / Ակումբաֆոբիա Միմի Կարճամետրաժ կինոնկար
2009 American Way Ամերիքա Կարճամետրաժ կինոնկար
2010 Vaikoont Էստելլա
2010 Sails Men Դարլա Կարճամետրաժ կինոնկար
2011 Perfect Family, TheThe Perfect Family / Կատարյալ ընտանիքը Անջելա Ռեյես
2011 Friends with Benefits / Շահույթով ընկերներ (ֆիլմ) Փամ Նիբորսկի
2011 dated. Maid Կարճամետրաժ կինոնկար
2012 Jennifer բուժքույր Կարճամետրաժ կինոնկար
2013 Isolated / Մեկուսացված խաղաղության դեսպան
2017 Band Aid / Օգնության ջոկատ Լորեն
2018 All About Nina / Ամեն ինչ Նինայի մասին Քերրի
2021 How It Ends / Ինչպես է դա ավարտվում Դիաս
2023 Wish / Ցանկություն Ամայա հնչյունավորում
Հեռուստատեսություն
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2004, 2006 Guiding Light / Ուղղորդող լույս միսիս Մենդես 2 դրվագ
2005–2007 All My Children / Իմ բոլոր երեխաները մատուցողուհի / բուժքույր 4 դրվագ
2006–2007 One Life to Live / Մի կյանք՝ ապրելու համար Մատուցողուհի / Ուսուցչուհի 5 դրվագ
2010 Melrose Place դերասանուհի #1 դրվագը՝ "Sepulveda"
2011 Mad Love / Խելացնոր սեր Էրիկա 2 դրվագ
2011 Happy Endings / Երջանիկ ավարտ մատուցողուհի դրվագը՝ "Pilot"
2011 Two and a Half Men / Երկուսուկես մարդր Շենոն դրվագը՝ "Nice to Meet You, Walden Schmidt"
2011 Happy Endings / Երջանիկ ավարտ Վանեսա դրվագը՝ "The Code War"
2012 Free Agents / Ազատ գործակալներ Գվեն դրվագը՝ "Nice Guys Finish... at Some Point"
2012 Glades, TheThe Glades / Բացատները դ-ր Թարա Վալդես դրվագը՝ "Fountain of Youth"
2013 Don't Trust the B---- in Apartment 23 / Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին Ֆոքս Փերիս 2 դրվագ
2013 Devious Maids Քսավիերա դրվագը՝ "Pilot"
2014–2015 Talking Marriage with Ryan Bailey / Քննարկելով Ռայան Բեյլիի հետ ամուսնությունը Ինքն իր կերպարն է մարմնավորել։ 2 դրվագ
2014 Enlisted / Զորակոչված Ժիլ Պերես հիմնական դեր, 13 դրվագ
2014 Mentalist, TheThe Mentalist / Մենթալիստը Ջինա Պետրոչելլի դրվագը՝ "Silver Wings of Time"
2014 Criminal Minds / Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ) Սառա Ռայան դրվագը՝ "Fate"
2015 NCIS: Los Angeles գործակալ Պաոլա Ֆուենտես դրվագը՝ "Black Wind"
2015 Chicago P.D. Ջինա Գավրոնսկի դրվագը՝ "Erin's Mom"
2015 The Odd Couple / Ծեր զույգը Էմի դրվագը՝ "The Unger Games"
2015 Transparent / Թափանցիկ Մելանի դրվագը՝ "Cherry Blossoms"
2015–2019 Life in Pieces / Կյանք՝ կտորներով Քոլին Բրանդոն Օրտեգա Շորթ հիմնական դեր
2016 Fresh Off the Boat / Նավախցիկից՝ մաքուր օդի Թոնի դրվագը՝ "Keep 'Em Separated"
2016 Grey's Anatomy / Գրեյի անատոմիա Լորա դրվագը՝ "At Last"
2019–2022 Undone Բեկա Վինոգրադ Դիաս հիմնական դեր
2019-2020 Grace and Frankie / Գրեյս և Ֆրենկի Լիզ 5-6-րդ եթերաշրջաններ (կրկնվող դեր)
2021-2023 With Love / Սիրով Դաֆնե 2 դրվագ
2021–ցայսօր DreamWorks Dragons: The Nine Realms Հեյզել Գոնսալես
2022 Maggie Էմի հիմնական դեր
2022–2023 Big Sky / Մեծ երկինք Կառլա 3-րդ եթերաշրջան (կրկնվող դեր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. 2023 թ․ հունվարի 28. էջ A3. ProQuest. {{cite news}}: Text "2770805232" ignored (օգնություն) |quote=Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 46. Rapper Rick Ross is 46. Actor Rosamund Pike is 44. Actor Angelique Cabral is 44. Singer Nick Carter (Backstreet Boys) is 43. Actor Vinny Chhibber is 43. Actor Elijah Wood is 42. See also:
  3. Lopez, Natalina (2017 թ․ նոյեմբերի 1). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. 2013 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. MaximoTV (2013 թ․ հոկտեմբերի 11). «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. Adam Arndt. «Devious Maids: Universal Channel zeigt die Serie als Deutschlandpremiere». Serienjunkies. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  7. «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  8. Natalie Abrams (4 de agosto de 2013). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  9. «Angelique Cabral Reveals Exciting Post-Wedding Plans, Inspiration From Friend Emily Deschanel — Exclusive». Wetpaint, Inc. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  10. Megan Masters. «Don't Trust the B—- In Apartment 23 Casts Angelique Cabral Season 2 – TVLine». TVLine. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  11. MaximoTV. «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  12. Miranda Noland. «Latinos in Television Pilots for 2013: Angelique Cabral». latina.com. Վերցված է 15 de noviembre de 2015-ին.
  13. Life In Pieces Cast: Angelique Cabral (անգլերեն), Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին
  14. 14,0 14,1 «Angelique Cabral». IMDb. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  15. «Carmel Valley s Angelique Cabral shines in Life in Pieces». The Mercury News (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. «Angelique Cabral Marries Jason Osborn». People. 2013 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  17. Natalie Abrams (2013 թ․ օգոստոսի 4). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Angelique Cabral Welcomes Daughter Adelaide Grace». People. 2017 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Lopez, Natalina (2017 թ․ նոյեմբերի 1). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.Lopez, Natalina (2017-11-01). "Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere". Town & Country. Archived from the original on March 23, 2022. Retrieved 2019-11-24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելիկ Կաբրալ» հոդվածին։