Անթև սագիկը (ռուս.՝ Бескрылый гусёнок), մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, ռեժիսոր Օքսանա Չերկասովայի կողմից, ըստ չուկչայական հեքիաթի մոտիվների։ Մուլտֆիլմը նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, ըստ ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կոմիտեի պատվերի։

Անթև սագիկը
ռուս.՝ Бескрылый гусёнок
Տեսակմուլտֆիլմ
ԺանրԼեգենդ
ՌեժիսորՕքսանա Չերկասովա
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
Բեմադրող նկարիչValentin Olshvang?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն10 րոպե
Թվական1987

Սյուժե խմբագրել

Կուտխ ագռավը չուկչայական հեքիաթ է պատմում։ Ամռանը սագերը թռչելով տունդրա են գալիս։ Բոլոր ճուտիկները արդեն մեծացել էին, բացի մի ճուտիկից, որը դեռ ձվում էր։ Կուտխը նայում է երկնքից և հարցնում, թե որտեղ է վերջինը։ Վերջինը ծնված սագիկը շատ էր սիրում քնել։ Մայրիկից փախչում էր և նորից քնում էր։ Կուխտ ագռավը լույսը մթության էր փոխում և ցերեկը գիշեր դարձնում։ Սագիկը թափառում էր նոր տեղացած ձյան վրայով։ Նրա ձայնը լսում է աղվեսը, բռնում նրան և տանում իր բույն` որպես պաշար պահելով։ Սագիկն սկսում է լաց լինել։ Նրան լսում է մուկն ու տանում է նրան ստորգետնյա ճանապարհով։ Սագիկն այնտեղ երկար թափառում է, շատ սարսափելի ու տարօրինակ բաներ տեսնում։

Վերջ ի վերջո Կուտխը խղճում է սագին և ուղարկում է նրան իր մոր մոտ։ Եվ ահա նորից սագիկն իր մոր մոտ է ծնվում և սրանից հետո այլևս երկար չի քնում։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Օքսանա Չերկասովա
  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
  • Բեմադրող նկարիչ՝ Վալենտին Օլշվանգ
  • Օպերատորներ՝ Սերգեյ Ռեշյոտնիկով, Նիկոլայ Գրիբկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսեյ Կարաև, Անդրի Զոլոտուխին, Ելենա Պետկևիչ, Վլադիմիր Պետկևիչ, Իրինա Կլիմովա, Գալինա Վասիլևա, Տատյանա Դանիլենկո, Նադեժդա Միխայլովա, Օլգա Կնյազևա
  • Հնչյունային օպերատոր՝ Լյուդմիլա Էրիկալովա
  • Երաժշտական ձևավորումը՝ «Էրգիրոն» նվագախմբի
  • Մոնտաժող` Լ Պերմյակովա
  • Խմբագիր` Է․ Օռլինկովա
  • Տնօրեն` Վալենտինա Խիժնյակովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

«Անթև Սագը» մուլտֆիլմը պարգևատրվել է[1]

  • «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոնի դիպլոմով (Ուկրաինա 1987 թվական)
  • «Ազգագրական կինո» փառատոնի առաջին մրցանակ (Պյառնու)
  • Սամարա քաղաքի կինոակումբների «Արծաթե պոլկան» փառատոնի մրցանակ

Քննադատություն խմբագրել

  «Անթև սագիկը» մուլտֆիլմի բեմադրող նկարիչը Վալենտին Օլշվանգն է։ Ցելյուլոիդի վրա գրաֆիկական պատկեր է, չուկրայական ոճի նախնադարյան գեղանկարչությամբ։ Փայլի ու փափկության համար տուշի մեջ ավելացվել է գլիցերին, նկարահանել են երկրորդ հարկի ֆոնին, որի վրա աղ են վառել։ Արդյունքում ստացվել է մթության մեջ լուսավորության հետաքրքիր էֆեկտ, ցուցադրվել է կիսալքված աշխարհը, որտեղ ընկել է սագիկն ու մոլորվել։ Շատերին է այնտեղ հանդիպել, տարօրինակ շատերին։ Իսկ ո՞վ տարօրինակ չէ։ Նա երեք ֆիլմ է նկարահանել ըստ չուկչայական լեգենդների։ Դրանք են «Կուտխն ու մկները», «Անթև սագիկը» և «Կկվի զարմիկը»։ Օքսանան հետևողական է իր ստեղծագործության մեջ, այն է՝ ազգային մշակույթի ու ժողովրդական արժեքների հանրայնացում, որի համար արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։
- Իրինա Մարգոլինա, «Մեր մուլտֆիլմերը»[2]
 

Տեսահոլովակ խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Մազայ պապիկը և նապաստակները» մուլտֆիլմի հավաքածուում (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Черкасова Оксана Леонтьевна Биография Призы
  2. Ирина Марголина. Оксана Черкасова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Հուլիս 13, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  3. DVD «Дедушка Мазай и зайцы»

Արտաքին հղումներ խմբագրել