Անթե Ժանետիչ
Անթե Ժանետիչ (խորվ.՝ Ante Žanetić; նոյեմբերի 18, 1936[1], Blato, Korčula, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա - դեկտեմբերի 18, 2014, Վուլոնգոնգ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[3]), հարավսլավական և խորվաթ ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ 1960 թվականի օլիմպիական չեմպիոն և 1956 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Հարավսլավիա, Ավստրալիա | ||||||||||||||
Մականուն | Լուլի | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 18, 1936[1] | ||||||||||||||
Ծննդավայր | Blato, Korčula, Դուբրովնիկ Ներետվա, Խորվաթիա | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 2014 | ||||||||||||||
Մահվան վայր | |||||||||||||||
Հասակ | 177 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ[2] | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելՀանդես է եկել աջ կիսապաշտպանի դիրքում։ Նրա առաջին թիմը եղել է «Դուբրովնիկը», իսկ իր կարիերայի մեծ մասը Անթեն անցկացրել է Սպլիտի «Հայդուկում», որի կազմում մասնակցել է 250 խաղի և խփել 41 գոլ։
1958 թվականին վիճել է իր թիմի գլխավոր մարզիչ Միլովան Չիրիչի և ակումբի ղեկավարության հետ՝ նրանց մեղադրելով խորվաթ ֆուտբոլիստների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու մեջ։ Այս սկանդալը շուտով վերածվել է թշնամության հարավսլավական մի շարք թիմերի միջև։ Զգուշանալով հետևանքներից՝ նա հեռացել է երկրից քաղաքական պատճառներով։ Հետագայում խաղացել է բելգիական «Բրյուգե» և «Ռասինգ Ույատ» ակումբներում։ Կարիերան ավարտել է հիվանդության պատճառներով։
Կարիերան հավաքականում
խմբագրել1956 թվականի առաջին խաղն անց է կացրել Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետությունում։ 1959-1960 թվականներին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականում խաղացել է 15 խաղ խփելով 2 գոլ։ Հռոմի օլիմպիական խաղերի ժամանակ դարձել է չեմպիոն, Եվրոպայի առաջնության ժամանակ 1960 թվականին արժանացավ արծաթե մեդալի։
Անձնական կյանք
խմբագրելԱնթեն ավարտել է մանկավարժական դպրոցը և ստացել ֆիզկուլտուրայի ուսուցչի դիպլոմ։ 1967 թվականին ապրել է Ավստրալիայում։
2014 թվականի դեկտեմբերին մահացել է Վուլլոնգոգի արվարձանում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «U Australiji umro hajdukovac Ante Žanetić Luli» (խորվաթերեն). jutarnji.hr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 18.12.2014-ին.
- ↑ «Ante Žanetić. Notice» (անգլերեն). tributes.illawarramercury.com.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 20.12.2014-ին.
Գրականություն
խմբագրել- Ante Žanetić. Zlato Rima i Srebro Pariza: športski memoari i trnovit put Ante Žanetića. 2006: