Անդրյուս Գուջյուս (անգլ.՝ Andrius Gudžius, փետրվարի 14, 1991(1991-02-14)[1], Կաունաս, Լիտվա), լիտվացի սկավառականետորդ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, 2017 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն։ 2018 թվականին ճանաչվել է Լիտվայի տարվա մարզիկ։

Անդրյուս Գուջյուս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լիտ.՝ Andrius Gudžius
Մասնագիտացում՝Սկավառականետորդ
Երկիր՝ Լիտվա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 14, 1991(1991-02-14)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Կաունաս, Լիտվա
Հասակ՝200 սանտիմետր
Քաշ՝130 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Անդրյուս Գուջյուսը ծնվել է Կաունաս քաղաքում, Ռիմանտաս և Վայդա Գուջյուսների ընտանիքում։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Մանտրան, և քույր։ Մեկ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Պադաուգուվա (Կաունասի շրջան)։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Կարիերա

խմբագրել

2010 թվականին Անդրյուս Գուջյուսը, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, Կաունասում անցկացվող երկրի թեթև ատլետիկայի առաջնությունում սկավառակը նետել է 61,85 մ։ Այդ արդյունքը նրա նախկին լավագույն արդյունքը գերազանցել է 2,55 մետրով[3]։ Նույն թվականին Գուջյուսը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Կանադայի Մոնկտոն քաղաքում[4]։ Ճանաչվել է թեթև ատլետիկայի ծագող աստղ Եվրոպայում[5]։

2013 թվականին Տամպերեում Գուջյուսը դարձել է Եվրոպայի չեմպիոն մինչև 23 տարեկանների տարիքային կատեգորիայում[4]։

2016 թվականին առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում։ Որակավորման փուլում Անդրյուսը սկավառակը նետել է 65,18 մ, ինչը դարձել է նրա լավագույն արդյունքը մրցաշրջանում։ Այդ նետման շնորհիվ Անդրյուսը անցել է եզրափակիչ չորրորդ տեղով[6]։ Եզրափակչում Գուջյուսը չի կարողացել ցույց տալ նույնիսկ դրան մոտ արդյունք։ Նրա լավագույն փորձը եղել է առաջինը, երբ սկավառակը նետել է 60,66 մետր։ Երկրորդ փորձում նետել է 58,89 մ, իսկ երրորդը եղել է անհաջող։ Արդյունքում նա զբաղեցրել է 12-րդ տեղը և դուրս մնացել մրցաշարից արդեն երեք նետումից հետո[7][8]։

«Ադամանդե լիգայի» էտապում (Ստոկհոլմ) Անդրյուսը դարձել է երրորդը 67,29 մ արդյունքով[9]։ 2017 թվականին մասնակցել է երկրագնդի առաջնությանը Լոնդոնում։ Որակավորման փուլում Գուջյուսը եղել է երկրորդը 67,01 մ արդյունքով, և եզրափակիչ դուրս գալու համար բավարար է եղել միայն առաջին փորձը և մյուս երկուսի համար նա դուրս չի եկել[10]։ 2017 թվականի օգոստոսի 5-ին լիտվացին դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում սկավառակը նետելով 69,21 մ[11]։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքն իր կարիերայում և երկրորդ տեղն զբաղեցրած շվեդ Դանիել Ստոլից առաջ անցել ընդամենը երկու սանտիմետրով[12][13]։ Ընդ որում՝ շվեդը եղել է մրցաշրջանի առաջատարն ու ոսկե մեդալի հիմնական հավակնորդը, և նրանից սպասել են, որ սկավառակը կնետի 70 մետր[14]։

2018 թվականին Յանուշ Կուսոուկինսկու անվան մրցաշարում Անդրյուսը գերազանցել է իր անձնական ռեկորդը՝ սկավառակը նետելով 69,30 մ[15]։ Հունիսին Ստոկհոլմում նա նորից բարելավել է ցուցանիշը՝ հասցնելով 69,59 մետրի։ Մրցաշրջանի ավարտին հայտնի է դարձել, որ դա եղել է նախորդ տարվա երրորդ լավագույն արդյունքը[16]։ 2018 թվականին Անդրյուս Գուջյուսը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը Բեռլինում։ Որակավորման փուլում լիտվացին կարողացել է եզրափակիչ անցնելու համար բավարար արդյունք ցույց տալ միայն երրորդ փորձից[17]։ Եզրափակչում Անդրյուսը նվաճել է ոսկե մեդալ՝ ցույց տալով 68,46 մ արդյունք։ Նա նորից առաջ է անցել շվեդ Ստոլից՝ այս անգամ սկավառակը նետելով 23 սմ ավելի հեռու[18]։ Անդրյուսը մասնակցել է մայրցամաքային գավաթի խաղարկությանը Օստրավայում՝ մասնակցելով անհատական հաշվարկում երրորդ տեղը (66,95 մ)[19]։ Իր ձեռքբերումների համար Գուջյուսը ճանաչվել է տարվա մարզիկ Լիտվայում[16]։

Լավագույն արդյունքներ ըստ մրցաշրջանների

խմբագրել
  • 2008 – 54,72
  • 2009 – 57,17
  • 2010 – 61,85
  • 2011 – 58,50
  • 2012 – 63,39
  • 2013 – 62,40
  • 2014 – 66,11
  • 2015 – 65,51
  • 2016 – 65,18
  • 2017 – 69,21
  • 2018 – 69,59[20]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Stažytė, Karolina (2017 թ․ օգոստոսի 7). «A.Gudžiaus tėveliai: „Net ir su medalių gausa, sūnus kasmet grįžta padėti per bulviakasį"». 15min.lt/sportas (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «19-летний Гуджюс метнул диск на 61,85 м». DELFI. 2010 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. 4,0 4,1 «Gudzius earns stunning discus triumph for Lithuania». Reuters (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Дискобол Гуджюс – пятый среди восходящих европейских звезд». DELFI. 2010 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Discus Throw Summary - Qualification» (անգլերեն). IAAF. 2016-08. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Discus Throw Series Result - Final». www.iaaf.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Former Cowboy Mason Finley takes 11th in men's discus in Rio» (անգլերեն). University of Wyoming Athletics. 2016 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  9. Пилясов, Антон. (2017 թ․ հունիսի 18). ««Бриллиантовая лига». Ласицкене победила в седьмой раз подряд, Шубенков – 2-й, Сидорова – 4-я и другие результаты» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  10. «IAAF World Championships 2017 — Discus Throw Men — Qualification Summary» (անգլերեն). ИААФ. 2017 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  11. «IAAF World Championships 2017 — Discus Throw Men — Final» (անգլերեն). ИААФ. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Литовец Гуджюс стал чемпионом мира в метании диска». 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Dovile, Šeduikytė (2017 թ․ օգոստոսի 6). «Lietuvos himną Londone išgirdęs Andrius Gudžius: „Drebėjome kaip epušės lapeliai"» (լիտվերեն). 15min.lt/sportas. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  14. «Второй день чемпионата мира по легкой атлетике. Что смотреть?» (ռուսերեն). Матч ТВ. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  15. «Литовский дискобол Гуджюс разбушевался на турнире в Польше» (ռուսերեն). Sputnik. 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  16. 16,0 16,1 «Gudzius and Jasiunaite named Lithuanian Athletes of the Year» (անգլերեն). European Athletics. 2018 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  17. «European Athletics Championships 2018 — Discus Throw Men — Qualifying Rounds Results Summary» (PDF) (անգլերեն). ЕА. 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  18. «Литовец Андрюс Гуджюс победил в метании диска на ЧЕ-2018». Легкая атлетика - Мир легкой атлетики (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  19. Пилясов, Антон. (2018 թ․ սեպտեմբերի 8). «Континентальный кубок IAAF. Сидорова одержала победу, Иванюк – 5-й и другие результаты» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  20. «Andrius GUDZIUS» (անգլերեն). IAAF. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրյուս Գուջյուս» հոդվածին։