Անդրկովկասի աշխատավորուհի

«Անդրկովկասի աշխատավորուհի», պատկերազարդ ամսագիր։ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի կինբաժին պաշտոնական հրատարակությունը։ Լույս է տեսել 1922-1924 թվականներին Թիֆլիսում։ Պարբերականի նպատակը աշխատավոր կանանց կրթելն ու լուսավորելն էր, նրանց հասարակական-քաղաքական իրադարձությունների ոլորտ ներգրավելը։

Անդրկովկասի աշխատավորուհի
Տեսակհանդես
Հիմնադրվել է1922[1]
Երկիր Վրացական ԽՍՀ
Լուծարվել է1924[1]

Ունեցել է «Քաղաքական», «Գիտական», «Գրական» բաժիններ։ «Անդրկովկասի Աշխատավորուհու կյանքից», «Տուն և տնտեսություն» խորագրերով տպագրել է լուրեր, տեղեկություններ կանանց հասարակական գործունեության և առօրյայի մասին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 397